Կրթություն
1991 թվականին ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը՝ բուժական գործ մասնագիտությամբ
1991-1993 թվականներին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցել է սուբօրդինատուրա և ինտերնատուրա՝ վիրաբուժություն մասնագիտությամբ
Աշխատանքային գործունեություն
1993-1998 թվականներին աշխատել է Գյումրու «Գ. Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց» ՓԲԸ ընդհանուր վիրաբուժության բաժանմունքում՝ որպես բժիշկ-վիրաբույժ
Մասնագիտական գործունեություն
2007 թվականին վերապատրաստվել է Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում՝ Կահիրե քաղաքի «Դոկի» Ազգային հետազոտական կենտրոնում
«Վիրաբուժական ուսուցում», «Վիրաբուժական հիվանդների նախավիրահատական խնամքը և անվտանգ վիրաբուժությունը»,
«Պացիենտների դասակարգումն ըստ հիվանդության ծանրության»,
«Լյարդի փոխպատվաստում»,
«Լյարդի հիվանդություններով պացիենտների նախավիրահատական գնահատումը», «Հակաօքսիդանտ անզգայացում»,
«Վիրաբուժական և կրիտիկական հիվանդությունների նկատմամբ սթրեսային ռեակցիան»,
«Վիրահատական ինֆեկցիաները»,
«Լյարդի մասնակի հեռացման և լյարդի քաղցկեղի բուժում»,
«Պորտային ճողվածքը լյարդի ցիռոզի դեպքում»,
«Վերքերի ապաքինում և քրոնիկական հիվանդություններ» թեմաներով:
2020 թվականին վերապատրաստվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում «Որովայնի և կրծքավանդակի օրգանների անհետաձգելի վիրաբուժություն» թեմայով
Մասնակցել է բազմաթիվ տեղական և միջազգային կոնգրեսների, կոնֆերանսների և սեմինարների էնդոսկոպիկ և ընդհանուր վիրաբուժության ասպարեզում
Տիրապետում է որովայնի օրգանների ընդհանուր և լապարոսկոպիկ, պրոկտոլոգիական վիրահատությունների մեթոդներին