Կրթություն
1973-1979 թվականներին սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտում
1979-1980 թվականներին Մոսկվայի Մոր և մանկան պաշտպանության համամիութենական գիտահետազոտական կենտրոնում անցել է օրդինատուրան
Մասնագիտական գործունեություն
1995 թվականին Նյու Յորք նահանգի Օլբանիի բժշկական կենտրոնում անցել է կրթաթոշակային ուսումնական ծրագիր
1995 թվականին Իտալիայի Պեր Լ՛իննցիոյի ինստիտուտում մասնակցել է «Պերինատալ խնամքի» դասընթացին
1996 թվականին Երևանում մասնակցել է ՀՀ ԱՆ և Իտալիայի ICU կողմից գումարած «Բարձր ռիսկայնության խմբի հղիների պերինատալ խնամք» աշխատաժողովին
1997 թվականին Երևանում մասնակցել է Կանադայի ՄակԳիլ համալսարանի, ՀՀ ԱՆ և Հայաստանի բժշկական միջազգային կոմիտեի կողմից կազմակերպած «Անհաս նորածինների վերակենդանացման խնդիրները» աշխատաժողովին
1998 թվականին մասնակցել է Պերինատալ խնամքի որակի զարգացման հինգերորդ աշխատաժողովին, որը կազմակերպել էր OBSQID, Նոֆ Գինոսար, Իսրայել
2000 թվականին Վաշինգտոնում մասնակցել է ԱՀԿ 28-րդ ամենամյա գիտաժողովին՝ «Առողջ կանայք, առողջ աշխարհ. ապագայի արդյունավետ պերինատալ խնամքի մարտահրավերները» թեմայով
2006 թվականին Երևանում մասնակցել է «Ծննդօգնության անեսթեզիայի արդիական խնդիրները» գիտաժողովին
2007 թվականին Մոսկվայում մասնակցել է «Անմիզապահության վիրաբուժական բուժում» գենիտալիաներիպրոլապս (TVT, TVT- obturator, gynecare prolift) ուսումնական դասընթացին
2009 թվականին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է «Նոր տեխնոլոգիաները վիրաբուժական գինեկոլոգիայում» 3-րդ միջազգային համաժողովին, Դ.Օ.Օտտի անվան Ծննդօգնության և գինեկոլոգիայի ազգային գիտահետազոտական ինստիտուտ
2010 թվականին Ֆրանսիայում, Կլերմոն-Ֆերանի Էնդոսկոպիկ վիրաբուժության միջազգային կենտրոնում (CICE) անցել է էնդոսկոպիկ գինեկոլոգիայի դասընթաց
2011 թվականին Փարիզում մասնակցել է «Ծննդօգնություն, գինեկոլոգիա և անպտղություն» 14-րդ միջազգային համաժողովին
2012 թվականին Մոսկվայում ուսումնասիրել է գինեկոլոգիայում պրոլապսի բուժման ժամանակակից մեթոդները
2012 թվականին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է «Նոր տեխնոլոգիաները վիրաբուժական գինեկոլոգիայում» 6-րդ միջազգային համաժողովին
Պարգևատրումներ
2012 թվականին ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել է Մխիթար Հերացու անվան շքանշանով
2013 թվականին Համազգային վստահության խորհուրդի կողմից արժանացել է մանկաբարձության և գինեկոլոգիայի նորագույն մեթոդների տարվա լավագույն ներդրող անվանակոչմանը
2015 թվականին ԵՊԲՀ ռեկտոր Վ.Պ.Հակոբյանի կողմից պարգևատրվել է համալսարանի «Ոսկե մեդալով»
|