Օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունք
Ընդհանուր նկարագրություն
Վնասվածքաբանությունը բժշկության ճյուղերից է, որը զբաղվում է վնասվածքների բուժմամբ՝ ընդգրկելով կոտրվածքները, հոդախախտերը, ցնցումները, ձգումները, պատռվածքները, երկարատև ճնշման համախտանիշը, սալջարդերը, վերքերը: Մինչև 40 տարեկան բնակչության մահացության առաջին պատճառը վնասվածքներն են, իսկ բոլոր տարիքային խմբերում՝ երրորդը: Վնասվածքների հիմնական պատճառներն են՝ ավտովթարները, արտադրական վնասվածքները, բռնությունը և ահաբեկչությունը:
Ժամանակակից վնասվածքաբանության բուժման եղանակները թերապևտիկ և վիրաբուժական են: Հենաշարժիչ համակարգի վնասվածքների շատ դեպքերում պահանջվում է ստացիոնար բուժում և պրոթեզավորում:
Էրեբունի բժշկական կենտրոնի օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքը զբաղվում է բոլոր տեսակի վնասվածքների, հենաշարժիչ համակարգի բնածին և ձեռքբերովի արատների ախտորոշմամբ և բուժմամբ: Բաժանմունքը հագեցած է ժամանակակից վիրահատարանով, որտեղ յուրաքանչյուր օր իրականացվում են բարձր տեխնոլոգիական վիրահատություններ, այդ թվում՝ անհետաձգելի: Կլինիկայում կիրառվում են բուժման ժամանակակից մեթոդներ և տեխնոլոգիաներ՝ առաջարկված համաշխարհային առաջատար մասնագիտացված ասոցիացիաների կողմից (AO/ASIF, AAOS և այլն): Բաժանմունքում յուրաքանչյուր տարի իրականացվում են 1400 և ավել օրթոպեդիկ վիրահատություններ, ինչպիսիք են՝ կոնքազդրային հոդի, ծնկան հոդի էնդոպրոթեզավորումը, խոշոր հոդերի արթրոսկոպիան (կոնքազդրային, ծնկան, ուսային և սրունք-թաթային), շտկող օստեոտոմիաները և մկանաջլային պլաստիկան՝ հենաշարժիչ համակարգի բնածին և ձեռքբերովի արատների դեպքում:
Կոնքազդրային հոդի տոտալ էնդոպրոթեզավորման դեպքում իրականացվում է հիվանդի ամբողջ կոնքազդրային հոդի արհեստական հոդով փոխարինման վիրահատություն: Վիրահատական բուժման տվյալ տեսակը պատկանում է բժշկական օգնության բարձր տեխնոլոգիական տեսակին և իրականացվում է բաժանմունքի բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից:
Կոնքազդրային հոդի տոտալ էնդոպրոթեզավորման հիմնական ցուցումներն են.
- կոնքազդրային հոդի արթրոզ՝ III և IV փուլերում,
- ադրոսկրի վզիկի կոտրվածք,
- ադրոսկրի վզիկի կեղծ հոդ,
- ազդրոսկրի գլխիկի կոտրվածք,
- ազդրոսկրի գլխիկի ասեպտիկ նեկրոզ,
- կոնքազդրային հոդի դիսպլազիա,
- ռևմատոիդ արթրիտ,
- կոնքազդրային հոդի ուռուցքային հիվանդություններ:
Ծնկան հոդի տոտալ էնդոպրոթեզավորումն իրականացվում է հետևյալ նպատակներով.
– ցավային համախտանիշի վերացում,
– ծնկան հոդում շարժումների ծավալի վերականգնում,
– ստորին վերջույթի հենարանի կարողության վերականգնում:
Ծնկան հոդի տոտալ էնդոպրոթեզավորման հիմնական ցուցումներն են.
- ծնկան հոդի արթրոզ՝ III և IV փուլերում,
- ազդրոսկրի և/կամ մեծ ոլոքի ասեպտիկ նեկրոզ,
- ռևմատոիդ արթրիտ,
- ազդրոսկրի և/կամ մեծ ոլոքի կիստայաձև վերակառուցում,
- ազդրոսկրի և/կամ մեծ ոլոքի հարհոդային ուռուցքներ:
Ոսկրերի կոտրվածքները բուժվում են ամենաժամանակակից մեթոդներով. DHS – DCS համակարգերով, LCP պաշարող թիթեղներով, պաշարող մեխերով, խոշոր խողովակավոր ոսկրերի փակ անտերոգրադ օստեոսինթեզով և այլն:
Կլինիկան ունի ծանր պոլիտրավմաների բուժման մեծ փորձ: Մեր կողմից իրականացվում է վերջույթների երկարացում և խոշոր ոսկրային դեֆեկտների փոխարինում Էլիզարովի սարքի օգնությամբ:
Բաժանմունքում իրականացվում է նաև ոտնաթաթի և սրունք-թաթային հոդի, hallux vagus (ոտնաթաթի առաջին մատի ծռվածություն), մատների ձևախախտումների, ոտնաթաթի և սրունք-թաթային հոդերի ձեռքբերովի ձևախախտումների, ջլերի վնասվածքների և հիվանդությունների, կրունկների կոտրվածքների նեղ մասնագիտացված վիրաբուժություն:
Կլինիկայի բժիշկները պարբերաբար այցելում են հանրապետության մարզեր՝ տեղում մասնագիտացված վնասվածքաբանական օգնություն ցուցաբերելու, սեմինարներ անցկացնելու նպատակով: Նրանք նաև ընդգրկված են Հայաստանում և արտերկրում (Իրան, Ինդոնեզիա) աղետների բժշկության ու շտապօգնության ցուցաբերման ծրագրում, և համագործակցում են AAOS, SICOT, ATOM և այլ միջազգային կազմակերպությունների հետ:
Կենտրոնի մասնագետներն ակտիվորեն մասնակցում են Հայաստանի վնասվածքաբանների և օրթոպեդների ասոցիացիայի ու վնասվածքաբան-օրթոպեդների այլ միջազգային կազմակերպությունների աշխատանքներին:
2015 թվականին օրթոպեդիայի բնագավառում ստորագրվել է համագործակցության համաձայնագիր հայտնի «Կոքս» կլինիկայի հետ (ք. Թամպեր, Ֆինլանդիա):
Բաժանմունքի գործունեության առաջնահերթ ուղղություններն են.
- կոնք-ազդրային հոդի էնդոպրոթեզավորում,
- ծնկան հոդի էնդոպրոթեզավորում,
- խոշոր հոդերի արթրոսկոպիա (կոնքազդրային, ծնկան, ուսային և սրունք-թաթային),
- շտկող օստեոտոմիաներ և մկանաջլային պլաստիկա՝ հենաշարժիչ համակարգի բնածին և ձեռքբերովի արատների դեպքում ,
- ոսկրերի կոտրվածքներ,
- պոլիտրավմաներ,
- վերջույթների երկարացում,
- խոշոր ոսկրային դեֆեկտների փոխարինում:
![]() |
|
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
«Էրեբունի» ԲԿ օրթոպեդիայի և վնասվածքաբանության կլինիկայի բազայի վրա իրականացվում է ԵրՊԲՀ բակալավրերի և կլինիկական օրդինատորների ուսուցում:
Ամբիոններ
ԵրՊԲՀ օրթոպեդիայի և վնասվածքաբանության ամբիոն:
- - Ակտիվ գիտական գործունեություն , Վերջին հինգ տարիների ընթացքում կլինիկայի աշխատակիցների կողմից պաշտպանվել են մեկ դոկտորական և երկու թեկնածուական թեզեր, հրապարակվել է ավելի քան 50 գիտական աշխատանք հայրենական և արտերկրի գիտական գրականությունում:
- Արթուր Սահրադյան, , Ա.Ս. Սահրադյան, Ա.Ս. Նովիկ, Ա.Ա. Գրիցյուկ, Տ.Ի. Իոնովա, Յու. Մ. Ստոյկո - Ծնկոսկրի հոդամակերեսի փոխարինման արդյունավետության գնահատումը ծնկահոդի տոտալ էնդոպրոթեզավորման ժամանակ , “Вестник национального медико-хирургического центра им. Н.И. Пирогова’’ – Том VI, №1. – С. 141 – 144.
- Արթուր Սահրադյան, , Ա.Ս. Սահրադյան, Ա.Ա. Գրիցյուկ, Յու. Մ. Ստոյկո, Գ.Ա. Մատուշևսկիյ, Պ.Դ. Կուզմին, Ա.Պ. Սերեդա - Ծնկոսկրի հոդամակերեսի փոխարինումը ծնկահոդի տոտալ էնդոպրոթեզավորման ժամանակ , “Вестник травматологии и ортопедии им. Н.Н. Приорова”- №3.– С. 47 – 52.
- Արթուր Սահրադյան, , Ա.Ս. Սահրադյան, Ա.Ա. Գրիցյուկ, Յու. Մ. Ստոյկո, Գ.Ա. Մատուշևսկիյ, Պ.Դ. Կուզմին, Ա.Պ. Սերեդա - Տոտալ էնդոպրոթեզավորման ընդհանուր և սպեցիֆիկ բարդությունները ծնկոսկրի հոդամակերեսի փոխարինմամբ և առան փոխարինման , Вестник экспериментальной и клинической хирургии”. – Том IV, №3. – С 478 – 483
- 09.12.2016 - Կոկսա-Նաիրի կլինիկա՝ օրթոպեդիայի նոր հնարավորություններ Հայաստանում
- 05.05.2015 - Ծնկան հոդի վարուսային ձևախախտման բուժումը
- 02.03.2015 - Օրգան պահպանողական վիրահատությունների դերը հենաշարժական համակարգի ուռուցքների համալիր բուժման մեջ
- 26.02.2015 - Սրունքաթաթային հոդի արթրոսկոպիա. կյանքն առանց ցավի
- 05.12.2014 - «Էրեբունի» բժշկական կենտրոնի պատերի ներսում իրականացվող բազմաթիվ բարդ և բացառիկ վիրահատությունների կողքին այս անգամ կարելի է դնել ծնկային հոդի վիրահատությունը:
- 29.11.2014 - «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկներին հաջողվեց վերականգնել պացիենտի՝ էլեկտրական սղոցով կտրած ձեռքը
- 22.04.2014 - Էնդոպրոթեզները պարուրող պոլիէթիլենային ցանց` ֆինն մասնագետը ներկայացրեց նորույթը հայ վնասվածքաբան-օրթոպեդներին
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||