Ուրոլոգիական բաժանմունք
Ընդհանուր նկարագրություն
Ուրոլոգիան բժշկության ոլորտներից է, որտեղ առանձնահատուկ նշանակություն ունի կանանց, տղամարդկանց և երեխաների միզասեռական համակարգի օրգանների ֆունկցիայի խանգարման հետ կապված հիվանդությունների ախտորոշման, բուժման և կանխարգելման բազմադիսցիպլինար մոտեցումը:
Էրեբունի բժշկական կենտրոնի բազմապրոֆիլության շնորհիվ` այդպիսի հիվանդներին ցուցաբերվող բժշկական օգնության օպտիմալացման նպատակով հնարավոր եղավ համախմբել ոչ միայն ուրոլոգներին, այլ նաև անդրոլոգներին, էնդոկրինոլոգներին, ռադիոլոգներին, օնկոլոգներին, գինեկոլոգներին, նեֆրոլոգներին, Էրեբունի ԲԿ-ի այլ մասնագետներին:
Էրեբունի բժշկական կենտրոնի ուրոլոգիայի բաժանմունքը ժամանակակից, բարձր հագեցվածության բժշկական բաժանմունք է, որն իրականացնում է անհետաձգելի և պլանային հիվանդների շուրջօրյա ընդունելություն, ախտորոշում և բուժում:
Բաժանմունքն առաջատար տեղ է զբաղեցնում բժշկական ծառայությունների մատուցման, կանանց և տղամարդկանց միզատար ուղիների և տղամարդկանց վերարտադրողական օրգանների հիվանդությունների հիմնարար հետազոտության և բուժման նորարարական ռազմավարությունների ներդրման բնագավառում:
Բաժանմունքում մեծ ուշադրություն է դարձվում համակցված բուժման վրա՝ բարդ վիրահատությունները ներառյալ: Մեծ նշանակություն է տրվում նաև հիվանդի կյանքի որակի լավացմանը: Անհրաժեշտության դեպքում իրականացվում են նաև պլաստիկ վերականգնողական վիրահատություններ: Բաժանմունքի լավագույն վիրաբույժները կատարում են նվազագույն ինվազիվ վիրահատություններ՝ կիրառելով կրիովիրաբուժական, լազերային և լապարասկոպիկ եղանակները:
Ուրոլոգիայի բաժանմունքում իրականացվում են.
![]() |
![]() |
Ուրոլոգիական բաժանմունքն ունի 3 վիրասրահ` նախատեսված հեռահար քարափշրման, էնդոսկոպիկ, ինչպես նաև բաց և լապարասկոպիկ վիրահատությունների համար:
Ուրոլոգիական բաժանմունքում ստեղծված են բոլոր հարմարությունները հիվանդների նախավիրահատական, հետվիրահատական, վերականգնողական շրջանների և անհրաժեշտ խնամքի համար:
- Siemens տրանսռեկտալ էխոզոնդ,
- Siemens Modularis Variostar լիթոտրիպտոր,
- Storz նեֆրոսկոպ,
- Wolf ընկերության «Կոբրա» ճկուն ուրեթերոռենոսկոպ,
- էլեկտրոկինետիկ, պնևմատիկ, լազերային կոնտակտային լիթոտրիպտորներ,
- էնդոսկոպ,
- ուրոլոգիական լազեր (Mega Pulse, Richard Wolf), 2013 թ.:
- Միզաքարային հիվանդության (ՄՔՀ) բոլոր ձևերի ախտորոշում, բուժում և կանխարգելում:
- Տղամարդկանց միզասեռական և կանանց միզային համակարգերի ցանկացած տեսակի բարորակ և չարորակ նորագոյացությունների ախտորոշում և բուժում:
- Վերին և ստորին միզուղիների ռեկոնստրուկտիվ վիրահատություններ բնածին և ձեռքբերովի նեղացումների, յաթրոգեն վնասվածքների դեպքում:
- Կանացի անմիզապահության վիրահատական և կոնսերվատիվ բուժում:
- Տղամարդկանց անպտղության կոնսերվատիվ և վիրահատական բուժում, այդ թվում՝ սերմնալարի վարիկոզ լայնացման դեպքում անտեգրադ սկլերոթերապիայի կիրառում:
- Անհետաձգելի ուրոլոգիական շուրջօրյա օգնության ցուցաբերում, այդ թվում՝ միզասեռական համակարգի ցանկացած տեսակի և բարդության վնասվածքների state of the art ախտորոշում և բուժում:
- Վերին միզուղիների ախտաբանությունների դեպքում՝ լապարասկոպիկ և ռետրոպերիտոնեասկոպիկ միջամտություններ:
![]() |
|
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Բաժանմունքը ԵրՊԲՀ և Հայկական բժշկական ինստիտուտի ուրոլոգիայի ամբիոնի ուսումնական և գիտական բազա է, որտեղ իրենց ուսուցումն են անցնում ռեզիդենտներ, մագիստորներ և ուսանողներ:
Ամբիոններ
ԵրՊԲՀ ուրոլոգիայի ամբիոն
Ամբիոնի աշխատակիցներն իրենց դասախոսական գործունեությունը ծավալում են բաժանմունքի բազայի վրա:
Հայկական բժշկական ինստիտուտի ուրոլոգիայի ամբիոն
Ամբիոնի աշխատակիցներն իրենց դասախոսական գործունեությունը ծավալում են բաժանմունքի բազայի վրա:
Կրթական նյութեր մասնագետների համար
|
Կրթական նյութեր պացիենտի համար
|
Նորարական տեխնոլոգիաներ ուրոլոգիայում. Լիթոտրիպսիա |
- Միքայել Մանուկյան, , М.В. Манукян, C.C. Никогосян, А.М. Грабский, Э.Т. Варданян - Дистанционная литотрипсия при лечении рентгеннегативных конкрементов мочеточника , Научно-Практический Медицинский Журнал “Медицинский вестник Эребуни”, 4. (40)37-38...
- Միքայել Մանուկյան, , М.В. Манукян, Э.Т. Варданян, С.С. Никогосян, Т.В. Карапетян, С.Б. Абовян - Наш опыт лечения стрессового недержания мочи у женщин методом слинговых операций , Медицинский Вестник Эребуни 3. (51)
- Միքայել Մանուկյան, , М.В. Манукян, А.В. Адамян, С.А. Микаелян, С.С. Никогосян, Э.Т. Варданян - Уретерореноскопия при лечении камней мочеточников любой локализации и размеров , Медицинский Вестник Эребуни 4. (36)...
- Միքայել Մանուկյան, , М.В. Манукян, А.В. Адамян, С.А. Микаелян, С.С. Никогосян, Н.Р. Нерсесян, Э.Т. Варданян, С.В. Фанарджян - Уретерореноскопия при лечении камней мочеточников любой локализации и размеров , Научно-Практический Медицинский Журнал “Медицинский вестник Эребуни”, 3.(31),1-3...
- Միքայել Մանուկյան, , - Факторы, влияющие на структуру и частоту осложнений при уретероскопии и контактной литотрипсии , Медицинский Вестник Эребуни 2. (42...
- , Է.Տ. Վարդանյան, Ս.Ս. Նիկողոսյան, Տ.Վ. Կարապետյան, Ս.Բ. Աբովյան «Էրեբունի» բժշկական կենտրոն - Կանանց մոտ սթրեսային անմիզապահության բուժման մեր փորձը սլինգային վիրահատության եղանակով , Աղբյուր. Մեդիցինսկի Վեստնիկ Էրեբունի
- , Ս.Ս. Նիկողոսյան, Ա.Մ. Գրաբսկի, Է.Տ. Վարդանյան, «Էրեբունի» ԲԿ Ուրոլոգիայի կլինիկա - Հեռահար քարափշրումը միզածորանի ռենտգեն նեգատիվ կոնկրեմենտների բուժման ժամանակ , Աղբյուր. բժշկական գիտագործնական պարբերական «Մեդիցինսկի Վեստնիկ Էրեբունի», 37-38
- , Ա.Վ. Ադամյան, Ս.Ա. Միքայելյան, Ս.Ս. Նիկողոսյան, Է.Տ. Վարդանյան, «Էրեբունի» բժշկական կենտրոն, Ուրոլոգիայի կլինիկա - Ուրեթերոռենոսկոպիան միզածորանների ցանկացած տեղակայման և չափերի քարերի բուժման ժամանակ , Աղբյուր. Մեդիցինսկի Վեստնիկ Էրեբունի
- , Ա.Վ. Ադամյան, Ս.Ա. Միքայելյան, Ս.Ս. Նիկողոսյան, Ն.Ռ. Ներսեսյան, Է.Տ. Վարդանյան, Ս.Վ. Ֆանարջյան, «Էրեբունի» բժշկական կենտրոն, ուրոլոգիայի բաժանմունք - Ուրեթերոռենոսկոպիան միզածորանների ցանկացած տեղակայման և չափերի քարերի բուժման ժամանակ , Աղբյուր. բժշկական գիտագործնական պարբերական «Մեդիցինսկի Վեստնիկ Էրեբունի»
- , - Ուրեթերոսկոպիայի և կոնտակտային լիթոտրիպսիայի ժամանակ առաջացող բարդությունների հաճախության և կառուցվածքի վրա ազդող գործոնները , Աղբյուր. Մեդիցինսկի Վեստնիկ Էրեբունի 2.2010 (42... 30.07.2010, ՈւԴԿ 616.16,
Ամբուլատոր ծառայություններ և միջամտություններ | Արժեքը (դրամով) | |
Բաժնի վարիչի (ծառայության ղեկավարի) նախազննում | 10,000 | |
Բժշկի նախազննում | 5,000 | |
Ցիստոսկոպիա, կավերնոզ մարմինների պունկցիա (առանց դեղորայքի և հետազոտությունների) | 35,000 | |
Միզապարկի կատետերիզացիա, պարաֆիմոզի ուղղում (առանց դեղորայքի և հետազոտությունների) | 10,000 | |
Ուրետրոգրաֆիա/միայն մանիպուլ,արժեքը/ (առանց դեղորայքի և հետազոտությունների) | 20,000 | |
Ստենտի, նեֆրոստոմայի փոխարինում (առանց դեղորայքի և հետազոտությունների) | 65,000 | |
Ֆիմոզ,կարճ սանձիկ, միզուկի արտաքին բացվածքի նորագոյա-ցություններ (առանց դեղորայքի և հետազոտությունների) | 70,000 | |
Շականակագեղձի տրանսռեկտալ բիոպսիա (առանց հետազոտությունների) | 45,000 | |
Ուրոդինամիկ հետազոտության կաբինետ | ||
Կոդ | Ծառայության անվանումը | Արժեքը (դրամով) |
Ուրոֆլոումետրիա, մնացորդային մեզի որոշում | 10,000 | |
Ուրոֆլոումետրիա և Էլեկտրոմիոգրաֆիա | 15,000 | |
Ցիստոտոնոմետրիա | 27,000 | |
Կոմպլեքս ուրոդինամիկ հետազոտություն | 34,000 | |
Մեզի էքսպրես հետազոտություն | 2,000 | |
Կոմպլեքս ապարատային բուժում,կոնքային օրգանների ֆունկցիոնալ ախտահարման դեպքում /մեկ սեանս/ | 15,000 | |
Կոդ | Ստացիոնար ծառայություններ և վիրահատություններ | Արժեքը (դրամով) |
Բուժման 1 օրվա արժեքը (առանց դեղորայքի և հետազոտությունների) | 20,000 | |
Բուժման 1 օրվա արժեքը (առանց դեղորայքի և հետազոտությունների) | 40,000 | |
Բուժման 3 օրվա արժեքը (առանց դեղորայքի և հետազոտությունների) | 60,000 | |
Հիվանդի կոնսերվատիվ բուժում (դեղորայքի և հետազոտությունների սահմանափակ ներառումով) | 170,000 | |
Միզապարկի կամ շագանակագեղձի ՏՈՒՌ, առնանդամի կոտրվածք | 360,000 | |
Միզապարկի կամ շագանակագեղձի ՏՈՒՌ, միզապարկի քար, տրանսվեզիկալ ադենոմէկտոմիա, բիպոլյար ՏՈՒՌ, դիվերտիկու-լէկտոմիա, միզապարկի ռեզեկցիա | 430,000 | |
Միզապարկի վզիկի ՏՈՒՌ, օպտիկական ուրետրոտոմիա, միզապարկի կամ շագանակագեղձի ՏՈՒՌ-բիոպսիա, ցիստոլիտոտոմիա, էպիցիստոտոմիա, ցիստոլիտոտրիպսիա | 260,000 | |
TVT կամ TOT վիրահատություն սթրեսային անմիզապահության ժամանակ /առանց ֆիքսող ժապավենի արժեքի/ | 360,000 | |
ՑիստԷկտոմիա՝ աղիքային պլաստիկայով /բաց եղանակով/ | 1,500,000 | |
Լապորոսկոպիկ պրոստատէկտոմիա | 1,200,000 | |
Ռադիկալ ՑիստԷկտոմիա, պրոստատէկտոմիա /բաց եղանակով/ | 820,000 | |
Փոշտի ոչ բարդացած վիրահատություններ, հիդրոցելէկտոմիա, կիստէկտոմիա, որխէկտոմիա, որխիպեկսիա, կաստրացիա, էպիդի-դիմէկտոմիա | 260,000 | |
Անտեգրադ սկլերոթերապիա /առանց էտոքսկլերոլի և հետազո-տությունների արժեքի / | 220,000 | |
Փոշտի բարդացած վիրահատություններ, ֆլեգմոնա, Ֆուրնիեյի փտախտ | 710,000 | |
Միզուկի պլաստիկա /ծայրը-ծայրին/, միզապարկ-հեշտոցային խուղակ, ուրետերոցիստոանաստամոզ | 480,000 | |
Միզուկի պլաստիկա լաթի կիրառմամբ | 600,000 | |
Հետորովայնամզային տարածություն ռեվիզիա և դրենավորում, միզապարկի տրավմատիկ պատռվածք | 430,000 | |
Լապորոսկոպիկ նեֆրէկտոմիա, ադրենալէկտոմիա, ԱՄՍ պլաստիկա, նեֆրոուրեթերէկտոմիա /բաց եղանակով/, երիկամի ռեզեկցիա /բաց եղանակով/ բարդացած | 730,000 | |
Նեֆրէկտոմիա, պիելոլիտոտոմիա /չբարդացած/, կիստէկտոմիա /բաց եղանակով/ | 530,000 | |
Ռադիկալ նեֆրէկտոմիա, երիկամի ռեզեկցիա չբարդացած, ադրենալէկտոմիա,ԱՄՍ պլաստիկա, մարջանաձև քարեր, բարդացած նեֆրէկտոմիաներ | 630,000 | |
Երիկամի կիստայի պունկցիա տեղային ցավազրկումով | 220,000 | |
Միզածորանի ստենտավորում պունկցիոն նեֆրոստոմիա, տրոակա-րային էպիցիստոստոմիա 1 օրվա ստաց. բուժմամբ /տեղային անզգայացման առանց հետազոտությունների և դեղորայքի արժեքի/ | 110,000 | |
Միզածորանի ստենտավորում պունկցիոն նեֆրոստոմիա, տրոակա-րային էպիցիստոստոմիա 1 օրվա ստաց.բուժմամբ /ցավազրկմամբ, առանց հետազոտությունների և դեղորայքի արժեքի/ | 130,000 | |
ՈՒՌՍ դիագնոստիկ /առանց հետազոտությունների/ | 150,000 | |
ՈՒՌՍ /1 քար մինչև 1 սմ չափի, առանց լազերի կիրառման/ | 270,000 | |
ՈՒՌՍ /1 քար 1 սմ-ից մեծ չափի, առանց լազերի կիրառման/ | 320,000 | |
Հեռահար քարափշրում /առանց հետազոտությունների/ | 160,000 | |
Հեռահար քարափշրում կրկնակի /առանց հետազոտությունների/ | 70,000 | |
Պերկուտան նեֆրոլիտոտրիպսիա 1-ին կարգի բարդության | 470,000 | |
Պերկուտան նեֆրոլիտոտրիպսիա 2-րդ կարգի բարդության | 600,000 | |
Պերկուտան նեֆրոլիտոտրիպսիա 3-րդ կարգի բարդության | 670,000 | |
Պերկուտան նեֆրոլիտոտրիպսիա մարջանաձև քարեր և հնարավոր հեռահար քարափշրում | 850,000 | |
Անզգայացում /սպինալ կամ ներերակային/ /ավելանում է միջամտության արժեքին/ | 30,000 | |
Լազերի միանվագ օգտագործում /ավելանում է միջամտության արժեքին/ | 50,000 | |
Ուղեկցող I աստիճանի սոմատիկ քրոնիկական հիվանդությունների դեպքում վիրահատության, բուժման արժեքին ավելանում է | 40,000 | |
Ուղեկցող II աստիճանի սոմատիկ քրոնիկական հիվանդությունների դեպքում վիրահատության, բուժման արժեքին ավելանում է | 80,000 | |
Ուղեկցող III աստիճանի սոմատիկ քրոնիկական հիվանդությունների դեպքում վիրահատության, բուժման արժեքին ավելանում է | 120,000 | |
Ուղեկցող IV աստիճանի սոմատիկ քրոնիկական հիվանդությունների դեպքում վիրահատության, բուժման արժեքին ավելանում է | 160,000 | |
Վիրակապարանում տարբեր տեսակի փոքր վիրահատական միջամտություններ | 15,000 | |
Վիրակապարանում տեղային անզգայացման տակ կատարվող միջին ծանրության վիրահատական միջամտություններ | 45,000 | |
Լրացուցիչ դեղորայքի փոխհատուցում, ըստ փաստացի կատարված ավել ծախսի | 1,000 | |
Լրացուցիչ դեղորայքի փոխհատուցում, ըստ փաստացի կատարված ավել ծախսի 1 | 5,000 | |
Լրացուցիչ դեղորայքի փոխհատուցում, ըստ փաստացի կատարված ավել ծախսի 2 | 10,000 | |
Վիրահատության բարդության հետ կապված հավելավճարներ | Արժեքը (դրամով) | |
I աստիճան | 50,000 | |
II աստիճան | 100,000 | |
III աստիճան | 150,000 | |
IV աստիճան | 200,000 | |
Վճարովի հիվանդասենյակների արժեքը | ||
Կատեգորիաներ | Արժեքը (դրամով) | |
501 | 20000 | |
504 | 10000 | |
505 | 10.000 | |
506 | 10.000 | |
507 | 10.000 | |
510 | 20.000 | |
511 | 20.000 | |
512 513 514
|
20.000 20.000 20.000 |