Պլաստիկ և միկրովիրաբուժության բաժանմունք
Ընդհանուր նկարագրություն
Պլաստիկ վիրաբուժությունը գնալով ավելի արդիական և հայտնի է դառնում հանրության հասարակական կյանքում: Մարդկության ձգտումը` գեղեցկության և ներդաշնակության բերում է բժշկության այս ոլորտի բուռն զարգացմանը` գրավելով մարդկանց գիտակցության բոլոր նոր դիրքերը:
Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության բաժանմունքը Էրեբունի ԲԿ-ի ժամանակակից, լավ հագեցած ստորաբաժանումներից է, որն իր գործունեությունն է ծավալում էսթետիկ և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության ոլորոտում: Բաժանմունքը հիմնադրվել է 2000թ. և այսօր հանրապետության առաջատար կենտրոններից է: Բաժանմունքի մասնագետները հաջողությամբ գործունեություն են ծավալում ինչպես էսթետիկ և կոսմետիկ, այնպես էլ վերակառուցողական-վերականգնողական վիրաբուժության ոլորտում և Հայաստանի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի անդամ են: Բաժանմունքը հագեցած է և պարբերաբար համալրվում է ժամանակակից սարքավորումներով ու տեխնոլոգիաներով, որոնք հնարավորություն են տալիս առօրյա աշխատանքում կիրառել բուժման առավել արդյունավետ և նվազ ինվազիվ եղանակներ: Մասնագետների բարձր որակավորումը, փորձը և աշխատանքի թիմային ոճը նույնիսկ ամենաբարդ վիրահատական միջամտությունների հաջողության գրավականն են:
Փոխպատվաստվող լաթերի վիրաբուժությունը, հյուսվածքների համակցված դեֆեկտների վերակառուցումը, դաստակի վիրաբուժությունը, ծայրամասային նյարդերի, զարգացման արատների վիրաբուժությունը, ռեկոնստրուկտիվ օնկովիրաբուժությունը, վերջույթների ծանր վնասվածքների և հետվնասվածքային բարդությունների համալիր վիրաբուժական վերականգնումը բաժանմունքի աշխատանքի առաջնահերթ ուղղություններն են ռեկոնստրուկտիվ վիրաբուժության բնագավառում: Միկրովիրաբուժության ժամանակակից ձեռքբերումները հաջողությամբ կիրառվում են մեր մասնագետների կողմից բժշկության հարակից ոլորտներում՝ ուրոլոգիայում, գինեկոլոգիայում, տրանսպլանտոլոգիայում, ընդհանուր վիրաբուժության, վնասվածքաբանության և օրթոպեդիայի, նյարդավիրաբուժության և անոթային վիրաբուժության մեջ:
Տարեցտարի ավելանում է էսթետիկ վիրահատությունների թիվը՝ ուղղված մարմնի տարբեր մասերի ձեռքբերովի և տարիքային փոփոխությունների վերացմանը: Ռինոպլաստիկան եղել և մնում է ամենատարածված էսթետիկ վիրահատությունը ինչպես մեր, այնպես էլ հանրապետության բոլոր կլինիկաներում: Մեծ տարածում է գտնում նաև կրծքագեղձերի էսթետիկ վիրաբուժությունը, դեմքի վիրաբուժական երիտասարդացումը, մարմնի ուրվագծային պլաստիկան, որովայնի առաջային պատի հետծննդաբերական ձևախախտումների վերացումը, իմպլանտների օգնությամբ ձևախախտումների շտկումը, դիմախաղի և տարիքային կնճիռների վերացումը կամ հարթեցումը:
![]() |
Վերականգնողական. |
|
![]() |
Էսթետիկ. |
|
Բաժանմունքի մասնագետները պարբերաբար մասնագիտանում և վերապատրաստվում են արտերկրի առաջատար կլինիկաներում, զբաղվում գիտական գործունեությամբ, մասնակցում տարբեր գիտաժողովների և հանդես գալիս զեկույցներով: Նրանք արդյունավետ համագործակցում են նաև ՀՀ և ԼՂՀ այլ բուժհիմնարկների հետ:
Բաժանմունքում սովորում և մասնագիտանում են Երևանի պետական բժշկական համալսարանի պլաստիկ վիրաբուժության ամբիոնի կլինիկական օրդինատորները՝ ԵրՊԲՀ ամբիոնի դոցենտ, Էրեբունի ԲԿ-ի պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ, բ.գ.թ. Ա.Ռ. Հովհաննիսյանի ղեկավարությամբ:
Պլաստիկ և ռեկոնստրուկտիվ միկրովիրաբուժության բաժանմունքում կարելի է շտկել գրեթե ամեն ինչ. այստեղ կատարվում է պլաստիկ վիրահատությունների լայն սպեկտր մարմնի բոլոր մասերի վրա:
Բաժանմունքում առկա են.
- մանրադիտակ,
- էնդոսկոպիկ սարքավորումներ,
- համալրված միկրովիրաբուժական գործիքների հավաքածու,
- ռադիոալիքային վիրադանակ,
- դոպլերֆլոումետր:
Բաժանմունքը հագեցած է և պարբերաբար համալրվում է ժամանակակից սարքավորումներով ու տեխնոլոգիաներով, որոնք հնարավորություն են տալիս առօրյա աշխատանքում կիրառել բուժման առավել արդյունավետ և նվազ ինվազիվ եղանակներ, ինչպես նաև կատարել բոլոր տեսակի պլաստիկ վիրահատություններ և ռեկոնստրուկտիվ միջամտությունների բազմաթիվ այլ տեսակներ:
Էրեբունի ԲԿ-ի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության բաժանմունքի գործունեության հիմնական ուղղությունները վերականգնողական և էսթետիկ վիրահատություններն են.
![]() |
Վերականգնողական, վերակառուցողական վիրահատությունների տեսակներն են՝ |
|
|
![]() |
Էսթետիկ վիրահատությունների տեսակները. |
|
![]() |
|
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Ամբիոններ
- ԵրՊԲՀ պլաստիկ վիրաբուժության ամբիոն
Դասախոսական գործունեություն իրականացնող աշխատակիցներն են.
բ.գ.թ. Արմեն Ռաֆայելի Հովհաննիսյան՝ ամբիոնի դոցենտ
Լիլիթ Մանուկի Ներսեսյան՝ ամբիոնի դասախոս
- Լիլիթ Ներսիսյան, - Գերաճած և կելոիդ սպիների համալիր բուժում
- Արմեն Հովհաննիսյան, - Դեմքի մաշկի տարիքային փոփոխությունների վիրաբուժական և կոնսերվատիվ համակցված շտկման օպտիմալ սխեմաների մշակում
- Արմեն Հովհաննիսյան, - Ստորին վերջույթների անոթավորված աուտոպլաստիկա
- Արմեն Հովհաննիսյան, - Վերին վերջույթների բնածին արատների բուժման վիրահատական եղանակների և ժամկետների օպտիմալացում
- 06.03.2017 - Կտրված դաստակը հաջողվեց վերականգնել ՝ Էրեբունի ԲԿ մասնագետների բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ
- 05.09.2016 - Պլաստիկ վիրահատության հրաշքները՝ սեփական հյուսվածքով դեմքի վերականգնումը
- 18.09.2015 - Վերադարձ շարք
- 10.06.2015 - Պլաստիկ վիրաբույժների շարունակական թիմային աշխատանքը.ծնոտի վերականգնում չարորակ նորագոյացությունների հեռացումից հետո
Բաժնի վարիչի (ծառայության ղեկավարի) նախազննում | 5,000 | |
Բժշկի նախազննում | 3,000 | |
Միկրովիրաբուժության ծառայություններ | ||
Ծառայության անվանում* | Արժեքը (դրամով) | |
Պերիֆերիկ ջիլ, մկանի կամ նյարդի կար տեղային անզգայացմամբ | 50,000 | |
Փոքր ծավալի ԱՎՄ, ԵՎՄ, փոքր ծավալի նորագոյացությունների կամ սպիերի հեռացում, փոքր ծավալի մաշկի պլաստիկա տեղային անզգայացմամբ | 80,000 | |
Գոյացությունների հեռացում տեղային պլաստիկայով, միջին մակերեսի մաշկի պլաստիկա: Պերիֆերիկ ջիլ և մկանի և նյարդի կար տեղային անզգայացմամբ | 130,000 | |
Մեծ ծավալի ԱՎՄ, ԵՎՄ, մեծ մակերեսի մաշկի պլաստիկա: Փոքր ծավալի վերականգնողական վիրահատություն: Ջլի տեղափոխություն ընդհանուր անզգայացմամբ | 180,000 | |
Միջին ծավալի վերականգնողական վիրահատություն: Պերիֆերիկ նյարդի կամ անոթի պլաստիկա, մկանաջլային տեղափոխություն ընդհանուր անզգայացմամբ | 250,000 | |
Մեծ ծավալի վերականգնողական վիրահատություն ընդհանուր անզգայացմամբ | 300,000 | |
Համակցված վերականգնողական վիրահատություն: Կղզյակային լաթերով պլաստիկա ընդհանուր անզգայացմամբ | 350,000 | |
Ռեկոնստրուկտիվ ռենոպլաստիկա, վերջույթի հետվնասվածքային ռեկոնստրուկցիա ընդհանուր անզգայացմամբ | 575,000 | |
Վերջույթի անոթային կամ ոսկրային ռեկոնստրուկցիա ընդհանուր անզգայացմամբ | 645,000 | |
Դեմքի ռեկոնստրուկցիա, վերջույթի ռեվասկուլյանիզացիա կամ ռեներվացիա ընդհանուր անզգայացմամբ | 750,000 | |
Ռեկոնստրուկտիվ մամոպլաստիկա, բաղադրյալ լաթերի տեղաշարժ ընդհանուր անզգայացմամբ | 860,000 | |
Բազկային հյուսակի պլաստիկա, ազատ միկրովիրաբուժական տրանսպլանտացիա ընդհանուր անզգայացմամբ | 1,060,000 | |
Պլաստիկ վիրաբուժության ծառայություններ | ||
Ծառայության անվանում* | Արժեքը (դրամով) | |
Քթի խոռոչի հետվիրահատական սիներխիաների (կպումների) բացազատում տեղային անզգայացմամբ | 15,000 | |
Քթի խոռոչի հետվիրահատական սիներխիաների (կպումների) բացազատում ընդհանուր անզգայացմամբ | 45,000 | |
Մասնակի Բլեֆարոպլաստիկա, դեմքի ոչ ինվազիվ /թելերով/ կոնտուրային պլաստիկա փոքր ծավալի: Օտոպլաստիկ տեղային անզգայացմամբ | 60,000 | |
Փոքրածավալ կոնտուրային պլաստիկա, համակցված բլեֆարոպլաստիկա տեղային անզգայացմամբ | 80,000 | |
Փոքր ծավալի պլաստիկ վիրահատություն տեղային անզգայացմամբ | 130,000 | |
Օտոպլաստիկա, մասնակի բլեֆարոպլաստիկա ընդհանուր անզգայացմամբ | 180,000 | |
Սեպտոպլաստիկա: Բլեֆարոպլաստիկա: Լիպոսակցիա 2 լիտր: Դերմոլիպէկտոմիա ընդհանուր անզգայացմամբ | 250,000 | |
Համակցված բլեֆարոպլաստիկա: Լիպոսակցիա 3 լիտր և ավել: Աուգմենտացիոն մամոպլաստիկա: Մինիաբդոմինոպլաստիկա: Մինիֆեյսլիֆթինգ ընդհանուր անզգայացմամբ | 300,000 | |
Ռինոպլաստիկա: Ռինոսեպտոպլաստիկա ընդհանուր անզգայացմամբ | 280,000 | |
Ռեդուկցիոն մաստոպեկսիա: Աբդոմինոպլաստիկա: Ֆեյս-լիֆթինգ ընդհանուր անզգայացմամբ | 350,000 | |
Աբդոմինոպլաստիկա + լիպոսակցիա SMAS-լիֆթինգ ընդհանուր անզգայացմամբ | 400,000 | |
Ռինոսեպտոպլաստիկա + հարակից խոռոչ. Մուլտիզոնալ լիպոսակցիա ընդհանուր անզգայացմամբ | 500,000 | |
Համակցված աբդոմինոպլաստիկա ընդհանուր անզգայացմամբ | 645,000 | |
Երկրորդային աբդոմինոպլաստիկա ընդհանուր անզգայացմամբ | 750,000 | |
Լիպոաբդոմինոպլաստիկա ընդհանուր անզգայացմամբ | 860,000 | |
Մեծ ծավալի պլաստիկ վիրահատություն ընդհանուր անզգայացմամբ | 945,000 | |
Ազատ միկրովիրաբուժական տրանսպլանտացիա ընդհանուր անզգայացմամբ | 1,060,000 | |
ՀՀ Առողջապահության նախարարի 27.01.2011թ.N 91-Ա հրամանով հաստատված համավճար* | ||
Վիրահատություններ վերջույթների, դրանց սեգմենտների, առանձին օրգանների լրիվ և ոչ լրիվ անդամահատումների ժամանակ | 120,000 | |
Վիրահատություններ վերջույթների, դրանց սեգմենտների, առանձին օրգանների լրիվ և ոչ լրիվ անդամահատումների ժամանակ (բարդություններով և/կամ ուղեկցող հիվանդություններով) | 160,000 | |
Արտաքին և ներքին (երակային և զարկերակային) պրոֆուզ արյունահոսություններ, վերջույթների, դրանց սեգմենտների, առանձին օրգանների լրիվ և ոչ լրիվ անդամահատումներ (վերականգնողական վիրահատություններ մատների սուպտոտալ անդամահատումների դեպքում, մատների և դաստակի (ոտնաթաթի) մագիստրալ անոթների վնասումների ժամանակ վերականգնողական վիրահատություններ, վերջույթների մագիստրալ անոթների վնասումների ժամանակ վերականգնողական վիրահատություններ ) | 200,000 | |
ռեպլանտացիա ցանկացած մակարդակի անդամահատման դեպքում, վերականգնողական վիրահատություններ նախաբազկի և սրունքի մագիստրալ անոթների կոմբինացված վնասումների ժամանակ,վերականգնողական վիրահատություններ վերին և ստորին վերջույթների անոթների և հյուսվածքների դեֆեկտներով վնասվածքների ժամանակ | 300,000 | |
*Բոլոր գներում ներառված չեն ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների արժեքները | ||
*Բոլոր գներում ներառված չեն մետաղական կոնստրուկցիաների, ստենտների, պրոտեզների, ինչպես նաև թանկարժեք դեղամիջոցների (1 միավորի արժեքը 5000 դրամից ավել), արյան բաղադրամասերի, սննդի, առանձնացված հիվանդասենյակների արժեքները |