Քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմունք
Ընդհանուր նկարագրություն
«Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմունքը հիմնադրվել է 1991 թվականին՝ ՀՀ առողջապահության նախարարության, UMAF Paris կազմակերպության նախագահ Գևորգ Աբգարյանի, Փարիզի «Տրուսսո» և «Նեկեր» հիվանդանոցների ՔԿԱ կլինիկաների ղեկավար, պրոֆեսոր Եղիա-Նոել Կարապետյանի և «Էրեբունի» ԲԿ ղեկավար, պրոֆեսոր Հարություն Քուշկյանի համագործակցության արդյունքում, ինչպես նաև Շառլ Ազնավուրի «SOS-Armenia» հիմնադրամի աջակցությամբ:
Բաժանմունքն իրականացնում է քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների ախտորոշում և բուժում՝ կիրառելով միջազգային պրոտոկոլներ, նորագույն մոտեցումներ, վիրահատական ժամանակակից հնարավորություններ:
Բաժանմունքը հագեցած է նորագույն սարքավորումներով, այդ թվում՝ էնդոսկոպներով, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել ախտորոշիչ համալիր գործողություններ, ստանալ գերճշգրիտ պատկերներ, իսկ անհրաժեշտության դեպքում կատարել փոքր վիրահատական միջամտություններ՝ առանց հիվանդին վիրասրահ տեղափոխելու:
Բաժանմուքնում կատարվում են հետևյալ վիրահատությունները
• Քթի հարակից խոռոչների էնդոսկոպիկ վիրահատություններ (FESS՝էնդոսկոպիկ ֆունկցիոնալ սինուսավիրաբուժություն)
• կոկորդի և քթի խոռոչի պոլիպների հեռացում
• կոնխոտոմիակամտուրբինէկտոմիա (քթի խեցիների հեռացում)
• ստորին քթային խեցիների էնդոսկոպիկ վազոտոմիա
• քթային խեցիների ռադիոալիքային ռեդուկցիա և էլեկտրակոագուլյացիա
• քթի միջնապատի թեքվածության շտկում
• ադենոիդէկտոմիա (ադենոիդ վեգետացիաների հեռացում),
• տոնզիլէկտոմիա (քմային նշիկների հեռացում)
• ձայնալարերի պլաստիկա
• «գայլի երախ», «նապաստակի շրթունք» բնածին արատների վերացում
• թմբկախոռոչի շունտավորում
• կոխլեար իմպլանտացիա (լսողությունը լավացնող հատուկ սարքերի պատվաստում խխունջի մեջ)
• թմբկաթաղանթի ռեկոնստրուկցիա (միրինգոպլաստիկա),
• տիմպանոպլաստիկա՝միկրովիրաբուժական պրոթեզների կիրառմամբ
• մաստոիդէկտոմիա
• վիրահատություններ վահանաձև գեղձի ախտաբանությունների ժամանակ (այդթվում՝ուռուցքաբանական)
• պարաթիրեոիդէկտոմիա (հարվահանաձևգեղձերիհեռացում)
• սիալէկտոմիա
• պարանոցային լիմֆոդիսսեկցիա և այլն:
2004 թվականից UCLA համալսարանի հետ համագործակցությամբ Հայաստանում մեկնարկել է Կոխլեառ իմպլանտացիայի ծրագիրը: Աշխարահռչակ քիթ-կոկորդ-ականջաբան, պրոֆեսոր Ակիրա Իշիյամայի գլխավորությամբ, «Հայկական բժշկական հիմնադրամի» ղեկավար Սալբի Ագարակյանի օժանդակությամբ և «էրեբունի» ԲԿ ղեկավարության ջանքերով բազմաթիվ երեխաներ կյանքում առաջին անգամ ձայն լսելու և խոսելու հնարավորություն են ստացել: Այս համագործակցության արդյուքնում թանկարժեք ԿՈԽԼԵԱՌ իմպլանտները հասանելի են դառնում հայաստանցի երեխաներին:
Բաժանմունքը համագործակցում է Եվրոպայի, Ասիայի և Ամերիկայի առաջատար կլինիկաների հետ, որտեղ նաև մասնագետները վերապատրասվում են:
«Էրեբունի» ԲԿ քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմունքը Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ՔԿԱ հիվանդությունների
ամբիոնի հիմնական բազան է:
Բաժանմունքում իրականացվում է ՔԿԱ ախտաբանությամբ բազմաթիվ հիվանդների բուժում՝ ախտորոշման մի շարք ժամանակակից մեթոդների կիրառմամբ.
- իմպենդանսոմետրիա,
- տիմպանոմետրիա,
- օտոէմիսիա,
- լսողական հարուցված պոտենցիալներ,
- ֆիբրոսկոպիա (ռինոֆարինգոլարինգոսկոպիա),
- օտոմիկրոսկոպիա,
- քթի հարակից խոռոչների ՈւՁՀ,
- ռինոմանոմետրիա,
- ստորին քթային խեցիների, փափուկ քիմքի, նշիկների, լեզվակի, լեզվարմատի ռադիոալիքային ռեդուկցիա:
Հիմնական վիրաբուժական ուղղությունները.
- լսողությունը վերականգնող վիրահատություններ,
- տիմպանոպլաստիկա,
- ստապեդոպլաստիկա,
- քթի և հարքթային խոռոչների էնդոսկոպիկ վիրահատություններ,
- էնդոլարինգեալ միկրովիրաբուժական միջամտություններ,
- ֆոնովիրաբուժություն,
- պլաստիկ վիրահատություններ. քթի պլաստիկա, ականջի պլաստիկա, փափուկ և կարծր քիմքի պլաստիկա, դեմքի և պարանոցի բնածին և ձեռքբերովի արատների ու ձևախախտումների շտկում:
![]() |
|
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Լուսինե Դալարյան Գրել նամակ լոգոպեդ |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
ՔԿԱ բաժանմունքը ԵՊԲՀ ՔԿԱ հիվանդությունների ամբիոնի հիմնական կլինիկական բազան է, որտեղ բժշկական համալսարանի ուսանողներն իրենց ուսուցումն են անցնում բակալավրիատում և մագիստրատուրայում: Այստեղ են մասնագիտանում նաև ՔԿԱ կլինիկական օրդինատորներն ու ասպիրանտները: Ամբիոնն իրականացնում է նաև հետդիպլոմային ուսուցում և շարունակական բժշկական կրթություն:
Ամբիոններ.
- ՔԿԱ հիվանդությունների ամբիոն
Դասախոսական գործունեություն իրականացնող աշխատակիցները.
- ԵրՊԲՀ քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնի վարիչ , բ.գ.դ., պրոֆեսոր Ա.Կ. Շուքուրյան
- - Ծանրալսությամբ տառապող հիվանդների ռեաբիլիտացիա՝ վիրաբուժական և դեղորայքային եղանակներով
- - Կոկորդի, քթի և հարակից խոռոչների հիվանդությունների ախտորոշման և բուժման նորագույն մեթոդների ներդրում
- - Մանկական հասակի երեխաների մոտ կոկորդի արատների և նորագոյացությունների վիրահատական մեթոդների ներդրում
- - Միաժամանակյա վիրաբուժական միջամտություններ՝ քթի, դեմքի և պարանոցի բնածին ու ձեռքբերովի արատների ժամանակ
- 06.09.2017 - Կոխլեար իմպլանտանցիայի խորագրով միջազգային գիտաժողով` նվիրված Էրեբունի ԲԿ-ի ՔԿԱ բաժանմունքի հիմնադրման 25 ամյակին:
- 23.11.2016 - Շուքուրյան ազգանունը առողջապահության ոլորտին ծառայում է ավելի քան ինը տասնամյակ
- 15.11.2016 - Մենք կվերադարձնենք ձեզ լսողություն
- 31.07.2015 - Խխունջային ներպատվաստման վիրահատությունների և նորածինների աուդիոլոգիական սկրինինգի իրականացումը «Էրեբունի» բժշկական կենտրոնում. Արթուր Շուքուրյան
- 01.07.2015 - Հայաստանում են Կալիֆորնիայի UCLA համալսարանի առաջատար վիրաբույժ Ակիրա Իշիյաման և Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի պատասխանատու Սալբի Ագարակյանը
- 08.11.2014 - «Էրեբունի» բժշկական կենտրոնում կատարվել է բացառիկ վիրահատություն. 10 ամսական երեխան այժմ խուլ ու համր չէ
- 13.10.2014 - Կոխլեար իմպլանտացիան Հայաստանում 10 տարեկան է. միջազգային գիտաժողով Երևանում
- 14.07.2014 - Մարդկային կյանքը փրկած վիրահատությունը «Էրեբունի» բժշկական կենտրոնում
- 07.07.2014 - 2004 թվականից «Էրեբունի» բժշկական կենտրոնում կատարվում է բացառիկ վիրահատություն` կոխլեար իմպլանտացիա (տեսագրություն)
- 28.12.2013 - Հայ 5 մանուկներ կկարողանան լսել՝ բացառիկ վիրահատության շնորհիվ (տեսագրություն)
- 19.11.2013 - Նշվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանական բաժանմունքի հոբելյանը
- 19.11.2013 - Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքում ստեղծված Կոխլեար իմպլանտացիայի կենտրոնում իրականացվում է լսողական սարքերի իմպլանտացիայի ծրագիր
Քիթ-Կոկորդ-Ականջ հիվանդությունների բաժանմունքի վճարովի ծառայությունների գնացուցակ | |||
30.07.2021 թ. | |||
Կոդ | Ծառայության անվանումը | Արժեքը (դրամով) | |
3300 001 | Բաժնի վարիչի (ծառայության ղեկավարի) առաջնային նախազննում | 15,000 | |
3300 074 | Բժշկի առաջնային նախազննում | 10,000 | |
3300 002 | Բժշկի երկրորդային նախազննում | 5,000 | |
3300 003 | Աուդիոմետրիա | 10,000 | |
3300 005 | Գործիքային զննում՝ Ստրոբոլարինգոսկոպիա, Օտոմիկրոսկոպիա, Օբյեկտիվ ռինոմանոմետրիա, Ռինոոֆիբրոսկոպիա, Սինուսոսկոպիա | 10,000 | |
3300 013 | КCВП տ/ա | 25,000 | |
3300 079 | КCВП ը/ա | 45,000 | |
3300 016 | Սուրդոմանկավարժի կոնսուլտացիա | 15,000 | |
3300 019 | Իմպեդանսոմետրիա | 7,000 | |
3300 039 | Կլինիկական աուդիոլոգիական հետազոտություններ տ/ա | 40,000 | |
3300 038 | Կլինիկական աուդիոլոգիական հետազոտություններ ը/ա | 65,000 | |
3300 020 | Ավտոմատացված ABR | 15,000 | |
3300 082 | Լազերոթերապիա | 5,000 | |
3300 148 | Կոխլեար իմպլանտի խոսակցական պրոցեսորի լարի, ծրագրի, միկրոֆոնի ֆիլտրի, կոճի, վերալիցքավորող մարտկոցի, մագնիսի ստուգում | 2,000 | |
3300 083 | Քթային արյունահոսության դադարեցում տ/ա ամբուլատոր | 25,000 | |
3300 021 | Բուժման 1 օրվա արժեքը ( առանց դեղորայքի և հետազոտությունների ) | 20,000 | |
3300 022 | Բուժման 2 օրվա արժեքը ( առանց դեղորայքի և հետազոտությունների ) | 40,000 | |
3300 023 | Բուժման 3 օրվա արժեքը ( առանց դեղորայքի և հետազոտությունների ) | 60,000 | |
3300 024 | Բուժման 1 օրվա արժեքը ( ներառյալ դեղորայքը, առանց հետազոտությունների ) | 30,000 | |
3300 025 | Բուժման 2 օրվա արժեքը ( ներառյալ դեղորայքը, առանց հետազոտությունների ) | 60,000 | |
3300 026 | Բուժման 3 օրվա արժեքը ( ներառյալ դեղորայքը, առանց հետազոտությունների ) | 90,000 | |
3300 027 | Հիվանդի կոնսերվատիվ բուժում | 170,000 | |
Կոդ | Բժշկական օգնության և սպասարկման տեսակները* | Արժեքը (դրամով) | |
3300 084 | Քթային արյունահոսության դադարեցում տ/ա | 90,000 | |
3300 085 | Քթային արյունահոսություն դադարեցում ը/ա | 210,000 | |
3300 087 | Քթի միջնապատի վիրահատություն (սեպտոպլաստիկա), Էնդոլարինգեալ վիրահատություններ ը/ա | 250,000 | |
3300 093 | Ռինոպլաստիկա, Ռինոսեպտոպլաստիկա ը/ա | 550,000 | |
3300 095 | Քթամեջքի ուղղում+ստորին խեցիների ռադիոհաճախային թերմոռեդուկցիա ը/ա, քթի միջնապատի ուղղում + ստորին խեցիների ռադիոհաճախային թերմոռեդուկցիա ը/ա | 320,000 | |
3300 108 | Քթի հարակից խոռոչի վիրահատություն ը/ա | 250,000 | |
3300 109 | Քթի հարակից խոռոչների վիրահատություն ը/ա | 350,000 | |
3300 110 | Քթի հարակից խոռոչի պունկցիա տ/ա | 25,000 | |
3300 111 | Ադենոտոմիա + ստորին խեցիների հետին ծայրերի ռադիոհաճախային թերմոռեդուկցիա ը/ա | 220,000 | |
3300 112 | Ադենոտոմիա ը/ա | 175,000 | |
3300 113 | ՈՒվուլոպալատոֆարինգոպլաստիկա | 320,000 | |
3300 114 | Ստորին խեցիների, փափուկ քիմքի, լեզվարմատի, քմային նշիկների ռադիոհաճախային թերմոռեդուկցիա տ/ա, | 200,000 | |
3300 115 | Ստորին խեցիների, փափուկ քիմքի, լեզվարմատի, քմային նշիկների ռադիոհաճախային թերմոռեդուկցիա ը/ա | 230,000 | |
3300 118 | Տոնզիլէկտոմիա ը/ա | 195,000 | |
3300 120 | Տոնզիլէկտոմիա ադենոտոմիայի հետ ը/ա | 220,000 | |
3300 125 | Միրինգոտոմիա, թմբկախորշի ներդիտակային զննմամբ | 160,000 | |
3300 126 | Ականջի արմատական վիրահատություն, ասպանդակային ոսկրի վերականգնում (առանց պրոթեզի տեղադրման) ը/ա | 465,000 | |
3300 139 | Ականջի արմատական վիրահատություն, ասպանդակային ոսկրի վերականգնում (պրոթեզի տեղադրմամբ) ը/ա , առանց պրոթեզի արժեքի | 600,000 | |
3300 127 | Ականջի թմբկաթաղանթի վերականգնում ը/ա, | 250,000 | |
3300 128 | Ականջի թմբկաթաղանթի վերականգնում +լսողական ոսկրիկների կպումների անջատում ը/ա | 475,000 | |
3300 130 | Միրինգոտոմիա շունտավորմամբ ը/ա | 160,000 | |
3300 132 | Լսողական ոսկրիկների շղթայի ամբողջականության վերականգնում ը/ա | 250,000 | |
3300 133 | Օտոպլաստիկա ը/ա | 300,000 | |
Վիրակապարանում կատարվող փոքրածաված միջամտություն տ/ա | 45,000 | ||
3300 069 | Խխունջային ներպատվաստում (Cochlear inplantation) առանց իմպլանտի արժեքի | 2,700,000 | |
3300 070 | Խխունջային ներպատվաստում ներառյալ Armenian International Medical Fund-ի կողմից տրամադրված իմպլանտի արժեքը | 2,700,000 | |
3300 072 | Իմպլանտի ծրագրավորում և սուրդոմանկավարժի կոնսուլտացիա | 25,000 | |
3300 500 | Լրացուցիչ դեղորայքի փոխհատուցում, ըստ փաստացի կատարված ավել ծախսի | 1,000 | |
3300 501 | Լրացուցիչ դեղորայքի փոխհատուցում, ըստ փաստացի կատարված ավել ծախսի 1 | 5,000 | |
3300 502 | Լրացուցիչ դեղորայքի փոխհատուցում, ըստ փաստացի կատարված ավել ծախսի 2 | 10,000 | |
Քիթ-Կոկորդ-Ականջ հիվանդությունների ուռուցքաբանական ծառայություն | |||
3302 001 | Բաժնի վարիչի (ծառ. ղեկավարի) առաջնային նախազննում | 10,000 | |
3302 002 | Բաժնի վարիչի (ծառ. ղեկավարի) երկրորդային նախազննում | 5,000 | |
3302 003 | Բժշկի առաջնային նախազննում | 5,000 | |
3302 004 | Բժշկի երկրորդային նախազննում | 3,000 | |
3302 005 | Բիոպսիա կոկորդըմպանի շրջանից ընդհանուր անզգայացմամբ | 135,000 | |
3302 006 | Բիոպսիա կոկորդից տեղային անզգայացմամբ | 30,000 | |
3302 007 | Բիոպսիա քթըմպանի շրջանից տեղային անզգայացմամբ | 30,000 | |
3302 008 | Բիոպսիա բերան ըմպանային հատվածի տեղային անզգայացմամբ | 30,000 | |
3302 009 | Պունկցիոն բիապսիա տեղային անզգայացմամբ | 30,000 | |
3302 010 | Մաշկ, վերքային մակերեսներից քերուկ տեղային անզգայացմամբ | 30,000 | |
3302 011 | Արտաքին քթի մաշկի բարորակ ուռուցքների հեռացում | 130,000 | |
3302 012 | Արտաքին քթի մաշկի չարորակ ուռուցքների հեռացում | 250,000 | |
3302 013 | Պարանոցի միջային և կողմնային կիստաների հեռացում | 300,000 | |
3302 014 | Ավշահանգույցների էքսցիզիոն բիոպսիա | 200,000 | |
3302 015 | Ձայնալարերի գոյացությունների հեռացում էնդոլարինգեալ եղանակով տեղային անզգայացմամբ | 150,000 | |
3302 016 | Խորդէկտոմիա | 400,000 | |
3302 017 | Կոկորդի մասնահատում | 500,000 | |
3302 018 | Կոկորդի հեռացում /Լարինգէկտոմիա/ | 700,000 | |
3302 019 | Կոկորդի հեռացում /Լարինգէկտոմիա/, միակողմանի լիմֆոդիսեկցիայով | 800,000 | |
3302 020 | Կոկորդի հեռացում /Լարինգէկտոմիա/, երկկողմանի լիմֆոդիսեկցիայով | 900,000 | |
3302 021 | Քթի խոռոչի ուռուցքների հեռացում | 270,000 | |
3302 022 | Քթի և հարակից խոռոչների խոռոչների ուռուցքների հեռացում | 400,000 | |
3302 023 | Ականջախեցու ուռուցքների հեռացում | 250,000 | |
3302 024 | Բերան ըմպանի գոյացությունների հեռացում | 300,000 | |
3302 025 | Բերան ըմպանի չորորակ գոյացությունների հեռացում լիմֆոդիսեկցիայով | 450,000 | |
3302 026 | Լարինգոտոմիայի և տրախեոստոմայի պլաստիկա | 250,000 | |
3302 027 | Տրախեստոմիա | 150,000 | |
3302 031 | Տրախեստոմիա ընդհանուր անզգայացմամբ | 200,000 | |
3302 028 | Պարանոցի միակողմանի լիմֆոդիսեկցիա | 300,000 | |
3302 029 | Պարանոցի երկկողմանի լիմֆոդիսեկցիա | 400,000 | |
3302 030 | Պարանոցի արմատական լիմֆոդիսեկցիա | 500,000 | |
Վճարովի հիվանդասենյակների արժեքը | |||
Կոդ | Հիվանդասենյակ | Արժեքը (դրամով) | |
3300 144 | 701 | 10,000 | |
3300 145 | 702 | 10,000 | |
3300 146 | 707 | 20,000 | |
3300 147 | 708 | 20,000 | |