«Էրեբունի» բժշկական կենտրոն
Medical Journal Erebouni

Էնդոկրին վիրաբուժության բաժանմունք

Ընդհանուր նկարագրություն

Օրգանիզմի էնդոկրին համակարգը սերտորեն փոխկապակցված է նյարդային համակարգի հետ, և միասին կոչվում է օրգանիզմի նյարդաներզատական համակարգ, ինչն ապահովում է օրգանիզմի ներքին օրգան-համակարգերի կենսագործունեությունն ու համակարգված աշխատանքը: Նյարդաներզատական համակարգի բարդ կառուցվածքը, օրգանիզմի կենսագործունեության կարգավորման մեջ նրա կարևոր նշանակությունը վիրաբույժից պահանջում են բարձր որակավորում, քանի որ վիրահատական բուժումն իրականացվում է, այսպես կոչված, «ղեկավար օրգանների» վրա:


Վերջին 50 տարիների ընթացքում նյարդաներզատական կարգավորման մեխանիզմների և խանգարումների մասին գիտելիքի կուտակումը հիմք է դարձել կլինիկական բժշկության նոր ճյուղի՝ ներզատական (էնդոկրին) վիրաբուժության բուռն զարգացման համար:

Էրեբունի ԲԿ-ի էնդոկրին վիրաբուժության բաժանմունքը հիմնվել է 1986թ. պրոֆեսոր Հ.Մ. Քուշկյանի կողմից: Այս տարիների ընթացքում բաժանմունքում վիրահատվել են 20.000-ից ավելի էնդոկրին գեղձերի հիվանդություններով պացիենտներ: Սա միակ մասնագիտացված բաժանմունքն է Հայաստանում, որտեղ վիրահատական միջամտություններ են իրականացվում վահանաձև և հարվահանաձև գեղձերի, մակերիկամների, կրծքագեղձերի և ենթաստամոքսային գեղձի վրա:

Հայաստանում յուրաքանչյուր տարի իրականացվում է մոտավորապես 1000 էնդոկրին վիրահատություն, որից 600-ը Էրեբունի ԲԿ էնդոկրինոլոգիական բաժանմունքում:

 

Էրեբունի բժշկական կենտրոն: Վիրաբուժական կլինիկա. Էնդոկրին վիրաբուժության բաժանմունք

 

1997թ. պրոֆեսոր Հ.Մ. Քուշկյանի կողմից բաժանմունքի բազայի վրա հիմնվել է Ազգային առողջապահության ինստիտուտի, ապա Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի էնդոկրին վիրաբուժության ամբիոնը, որտեղ մինչև օրս մասնագիտանում են մեծ թվով վիրաբույժներ: Կատարվել են հարյուրավոր գիտական աշխատություններ, պաշտպանվել են բազմաթիվ թեկնածուական և դոկտորական թեզեր: Այս տասնամյակների ընթացքում՝ կատարվող աշխատանքին զուգահեռ, ներդրվել են բազմաթիվ նորագույն տեխնոլոգիաներ:

Բաժանմունքում առաջին անգամ Հայաստանում կատարվել են լապարասկոպիկ ադրենալէկտոմիա, էնդոսկոպիկ թիրեոիդէկտոմիա: Ներկայում այս ուղղությամբ մշակված են մեթոդաբանական և տեխնիկական հստակ չափորոշիչներ:

 

Բարդ տեխնոլոգիաներին և նորագույն սարքավորումներին տիրապետելը բաժանմունքի մասնագետներին թույլ է տալիս նախապատվություն տալ քիչ վնասվածքային (քիչ ինվազիվ) վիրահատական միջամտություններին՝ փոքր մուտքով վիրահատություններին, տեսաէնդոսկոպիկ վիրահատություններին, գերձայնի հսկողության տակ կատարվող վիրահատական միջամտություններին և այլն:


Տարաբնույթ կլինիկական դրսևորումները, օրգանիզմի տարբեր համակարգերի օրգանների ախտահարումը հաճախ պահանջում են համակցված կամ զուգակցված վիրահատությունների իրականացում, որոնց, բացի էնդոկրին վիրաբույժներից, միաժամանակ մասնակցում են նաև կենտրոնի այլ մասնագետներ՝ նյարդավիրաբույժներ, ուրոլոգներ, գինեկոլոգներ, կրծքային վիրաբույժներ և այլն:


Էրեբունի ԲԿ-ի էնդոկրին վիրաբուժության բաժանմունքում իրականացվում են վիրահատական միջամտության հետևյալ տեսակները.
 

  • լապարասկոպիկ վիրահատություններ,
  • դասական բաց վիրահատություններ,
  • վիրահատություններ՝ նվազագույն մուտքով,
  • քիչ ինվազիվ օրգանապահպան վիրահատություններ,
  • էնդոտեսադիտարկման տակ իրականացվող վիրահատություններ:


Բաժանմունքում իրականացվում են էնդոկրին վիրաբուժության հասկացության մեջ մտնող քիչ ինվազիվ և բարձր տեխնոլոգիական վիրահատությունների բոլոր տեսակները հետևյալ օրգան-համակարգերի և օրգանների, վրա.
 

  • հիպոֆիզ,
  • վահանաձև գեղձ,
  • հարվահանաձև գեղձեր,
  • թիմուս (ուրցագեղձ),
  • ենթաստամոքսային գեղձ,
  • մակերիկամներ,
  • կրծքագեղձ,
  • վիրահատություններ ԱԿՏՀ-արտանկված համախտանիշի դեպքում,
  • էնդոկրին համակարգի բարորակ և չարորակ հիվանդությունների վիրահատական բուժում (բազմակի էնդոկրին նեոպլազիաներ՝ ԲԷՆ համախտանիշ),
  • վիրահատություններ սեռական գեղձերի վրա և այլն:


Էնդոկրին վիրաբուժության բաժանմունքը սերտորեն համագործակցում է Ռուսաստանի և Եվրոպայի առաջատար վիրաբուժական կլինիկաների հետ: Բաժանմունքի մասնագետներն ակտիվորեն մասնակցում են էնդոկրին վիրաբուժությանը նվիրված միջազգային գիտական սիմպոզիումներին, իրականացված սեփական հետազոտությունների արդյունքները հրապարակում տեղական և արտերկրի մամուլում:

Հիմնական գործունեության ուղղությունները

Բաժանմունքում իրականացվում են վիրահատություններ հետևյալ հիվանդությունների դեպքում.
 

  • վահանագեղձի հիվանդություններ՝ ներառյալ քաղցկեղը,
  • մակերիկամների հորմոնակտիվ ուռուցքներ,
  • վահանաձև գեղձին մոտ տեղակայված ուռուցքներ,
  • կրծքագեղձի հիվանդություններ՝ ներառյալ պրոթեզավորումը,
  • սեռի և բնածին սեռական անոմալիաների շտկում,
  • հիպոֆիզի հիվանդություններ (տրանսֆենոիդալ վիրահատություններ),
  • ափերի և անութափոսերի քրտնարտադրություն,
  • նիհարելու նպատակով կատարվող վիրահատություններ:

 

Անձնակազմ
Լևոն Մխիթարյան Լևոն Մխիթարյան Գրել նամակ «Էրեբունի» ԲԿ ընդհանուր եւ Էնդոկրին վիրաբուժության բաժանմունքի ղեկավար էնդոկրին վիրաբույժ
Եղիշե Ափրիկյան Եղիշե Ափրիկյան Գրել նամակ էնդոկրին վիրաբույժ
Արթուր Ալեքսանյան Արթուր Ալեքսանյան Գրել նամակ անոթային վիրաբույժ
Կարեն Կարապետյան Կարեն Կարապետյան Գրել նամակ անոթային վիրաբույժ
Կրթություն

Կրթական նյութեր մասնագետների համար

 

Կրթական նյութեր պացիենտի համար

 

  Վահանաձև գեղձի վիրաբուժական բուժման նորագույն մեթոդները, Էնդոսկոպիկ հեռացում աքսիլյար մուտքով
Գնացուցակ
     
Ընդհանուր և Էնդոկրին վիրաբուժական բաժանմունքի վճարովի ծառայությունների գնացուցակ
04.06.2020 թ.
  Նախազննումներ Արժեքը (դրամով)
  Բաժնի վարիչի (ծառայության ղեկավարի) առաջնային նախազննում 10,000
  Բաժնի վարիչի (ծառայության ղեկավարի) երկրորդային նախազննում 5,000
  Բժշկի նախազննում 5,000
  Բուժման 1 օրվա արժեքը ( առանց դեղորայքի և հետազոտությունների ) 20,000
  Բուժման 2 օրվա արժեքը ( առանց դեղորայքի և հետազոտությունների ) 40,000
  Բուժման 3 օրվա արժեքը ( առանց դեղորայքի և հետազոտությունների ) 60,000
  Բուժման 1 օրվա արժեքը ( ներառյալ դեղորայքը, առանց հետազոտությունների ) 30,000
  Բուժման 2 օրվա արժեքը ( ներառյալ դեղորայքը, առանց հետազոտությունների ) 60,000
  Բուժման 3 օրվա արժեքը ( ներառյալ դեղորայքը, առանց հետազոտությունների ) 90,000
  Հիվանդի կոնսերվատիվ բուժում                                                                                                            170,000
 
  Բժշկական օգնության և սպասարկման տեսակները* Արժեքը (դրամով)
  Ստրումէկտոմիա փոքր ծավալ 350,000
  Ստրումէկտոմիա 450,000
  Ստրումէկտոմիա ռադիկալ լիմֆոդիսեկցիայով մեծ ծավալ 650,000
  Վիրահատություններ կրծքագեղձի վրա 410,000
  Մակերիկամի ուռուցքի հեռացում 410,000
  Մակերիկամի հեռացում սոմատիկ հիվանդներ 810,000
  Լրացուցիչ դեղորայքի փոխհատուցում, ըստ փաստացի կատարված ավել ծախսի 1,000
  Լրացուցիչ դեղորայքի փոխհատուցում, ըստ փաստացի կատարված ավել ծախսի 1 5,000
  Լրացուցիչ դեղորայքի փոխհատուցում, ըստ փաստացի կատարված ավել ծախսի 2 10,000
     
Վճարովի հիվանդասենյակների արժեքը
  Հիվանդասենյակ Արժեքը (դրամով)
  910 5,000
  906 7,000
  901 7,000
  801 20,000
  802 20,000
  803 20,000
  804 20,000
  805 20,000
  806 20,000
  807 20,000
  808 15,000
  809 15,000
  810 20,000
  811 15,000
  812 15,000
     
*Բոլոր գներում ներառված չեն ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների արժեքները
*Բոլոր գներում ներառված չեն մետաղական կոնստրուկցիաների, ստենտների, պրոտեզների, ինչպես նաև թանկարժեք դեղամիջոցների (1 միավորի արժեքը 5000 դրամից ավել), արյան բաղադրամասերի, սննդի, առանձնացված հիվանդասենյակների արժեքները
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր