«Էրեբունի» բժշկական կենտրոն
Medical Journal Erebouni

Էսթետիկ և դիմածնոտային վիրաբուժության բաժանմունք

Ընդհանուր նկարագրություն

 Էսթետիկ վիրաբուժությունը բժշկության ճյուղերից է, որը զբաղվում է մարդու արտաքինի բարելավմամբ` շտկման ճանապարհով դեմքի և մարմնի խնդրահարույց հատվածների վիրահատական միջամտությամբ: Տարբերում է կոսմետիկ վիրաբուժության երկու տեսակ՝ էսթետիկ և վերակառուցողական: Էսթետիկ վիրաբուժության առանձնահատկությունն այն է, որ վիրահատվում է բացարձակ առողջ մարդը: 

Դիմածնոտային վիրաբուժությունն  ուսումնասիրում և բուժում է բերանի խոռոչի օրգանների, դեմքի, պարանոցի փափուկ հյուսվածքների և դեմքի կմախքի ոսկրերի հիվանդություններն ու վնասվածքները:

 

«Էրեբունի» ԲԿ Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքում վիրահատական միջամտություններ են կատարվում հետևյալ դեպքերում.

 

•դիմածնոտային շրջանի բորբոքային հիվանդություններ

•վնասվածքներ

•ուռուցքներ և տարբեր նորագոյացություններ

•բերանի խոռոչի, դեմքի, պարանոցի և ատամների բնածին ու ձեռքբերովի արատներ և ձևախախտումներ

•ատամնային իմպլանտների տեղադրում

•վերին և ստորին ծնոտների պլաստիկա։

 

 Մասնագետների բարձր որակավորումը և բաժանմունքի լիովին հագեցվածությունը բարձր տեխնոլոգիական սարքավորումներով՝ հնարավորություն են տալիս իրականացնել ամենաբարդ վիրահատություններն էսթետիկ և դիմածնոտային վիրաբուժության բնագավառում՝ պացիենտներին վերադարձնելով լիարժեք կյանքի՝ նույնիսկ ամենաբարդ դեպքերում: 

«Էրեբունի» ԲԿ էսթետիկ եւ դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքում իրականացվում են դիմածնոտային շրջանի և պարանոցի փափուկ ու ոսկրային հյուսվածքների, գանգաթաղի, բերանի խոռոչի, ականջախեցիների և արտաքին քթի վիրահատություններ՝ ընդգրկելով կոսմետիկ և վերականգնողական վիրահատությունների ամբողջ ծավալը:  

 

Հոնքերի և ճակատի ձգում, կոպերի պլաստիկա

Հոնքերի իջեցումը, կոպերի կախված լինելը, ճակատի կնճիռները տվյալ վիրահատության իրականացման ցուցումներ են: Միջամտությունը կարող է կատարվել ընդհանուր կամ տեղային անզգայացմամբ:

 

Օտոպլաստիկա

Տվյալ միջամտության իրականացման ցուցումներ են ականջախեցիների ձևախախտումը, լոշտակությունը: Բուն օտոպլաստիկան տևում է շուրջ  երկու ժամ:

 

Ռինոպլաստիկա

Միջամտության նպատակը պացիենտի քթի ձևի բարելավումն է, մեծության շտկումը և էսթետիկ տեսքի ապահովումը: Ռինոպլաստիկան կատարվում է միայն չափահաս տարիքի մարդկանց մոտ և իրականացվում է ընդհանուր անզգայացմամբ:

 

Դեմքի լիֆտինգ

Վիրահատության նպատակը դեմքի օվալի շտկումն է, այտերի տեսքի բարելավումը,  կնճռոտվածության և կախվածության վերացումը, դեմքի ծալքերի և մաշկի ավելցուկի հեռացումը: Վիրահատության արդյունքը պահպանվում է երկար տարիներ:

 

Իմպլանտացիա

Կզակի իմպլանտացիայի վիրահատությունն ապահովում է դեմքի բոլոր մասերի ներդաշնակությունը՝ կզակի մեծացման կամ փոքրացման շնորհիվ: Միջամտությունը տևում է կես ժամ՝ առանց հոսպիտալացման անհրաժեշտության: Այտոսկրերի իմպլանտացիան օգնում է ընդգծել դեմքի վերոնշյալ շրջանը և կատարվում է միայն չափահաս տարիքի մարդկանց մոտ, երբ դիմածնոտային ոսկրերի աճն ավարտված է: Ստորին ծնոտի իմպլանտացիան օգնում է լուծել նեղ ստորին ծնոտի խնդիրը, տևում է մոտավորապես մեկ ժամ և իրականացվում է ինչպես տեղային, այնպես էլ ընդհանուր անզգայացմամբ՝ ըստ դիմողի ցանկության, ընդ որում, առանց լրացուցիչ հոսպիտալացման:

 

Մամոպլաստիկա

Բաժանմունքում իրականացնում է այնպիսի վիրահատություններ, ինչպիսիք են կրծքաղեղձի իմպլանտների տեղադրումը, ռեդուկցիոն մամոպլաստիկան և մաստոպեքսիան ։ Վիրահատությունը ցուցված է կրծքագեղձերի փոքր չափերի, կերակրումից հետո կրծքագեղձի ծավալի նվազման, ինչպես նաև բնածին կամ ձեռքբերովի ասիմետրիայի դեպքում։

 

Լիպոսակցիա

 Վիրահատությունը   մարմնի տարբեր մասերի ճարպային կուտակումների հեռացումը և ուրվագծերի վերականգնումն է։ 

 

Ներարկումներ

Բոտոքսի ներարկման ցուցումներից է խորը, միմիկ կնճիռների առկայությունը: Միջամտության արդյունքը պահանվում է մոտ կես տարի, որից հետո անհրաժեշտ է ներարկումը կրկնել: Ճարպի, կոլագենի, հիալուրոնաթթվի, սիլիկոնի ներարկման համար ցուցում է այտերի, ստորին և վերին շրթունքների շրջանում խորը կնճիռների առկայությունը: Նախքան միջամտությունների իրականացումն անհրաժեշտ է թեստավորել՝ որոշելու տվյալ նյութերի նկատմամբ զգայունությունը: Միջամտությունը տևում է շուրջ մեկ ժամ և իրականացվում է տեղային անզգայացմամբ՝ առանց հոսպիտալացման անհրաժեշտության:

 

Դեմքի երիտասարդեցում  սաղմնային բջիջներով

Այս միջամտությունը դեմքի երիտասարդեցումն է ճարպային հյուսվածքի ներարկումներով (լիպոֆիլլինգ)։

 

 

Անձնակազմ
Արա Հայրապետյան Արա Հայրապետյան Գրել նամակ «Էրեբունի» ԲԿ Էսթետիկ և դիմածնոտային վիրաբուժության ծառայության ղեկավար դիմածնոտային եւ պլաստիկ վիրաբույժ բ.գ.դ. +37493405040 araysurg@yahoo.com
Աշոտ Խանոյան Գրել նամակ դիմածնոտային վիրաբույժ
Նարինե Սուքիասյան Նարինե Սուքիասյան Գրել նամակ դիմածնոտային վիրաբույժ +37493405040 araysurg@yahoo.com
Տպագրված գիտական աշխատանքներ
Գնացուցակ

 

Դիմածնոտային վիրաբուժության վճարովի ծառայությունների գնացուցակ  
08.10.2021 թ.  
  Նախազննումներ Արժեքը (դրամով)  
  Բաժնի վարիչի (ծառայության ղեկավարի) նախազննում 10,000  
  Բժշկի նախազննում 5,000  
       
  Ծառայության անվանում Արժեքը (դրամով)  
  Ստորին խեցիների ռեզեկցիա 155,000  
  Բարդ էստետիկ վիրահատություններ 850,000  
  Բարդ համակցված էստետիկ վիրահատություններ 1,210,000  
  Միջին էստետիկ վիրահատություններ 650,000  
  Դիմածնոտային հատվածի կոտրվածքներ մեծ 900,000  
  Դիմածնոտային հատվածի կոտրվածքներ միջին 650,000  
  Դիմածնոտային հատվածի կոտրվածքներ փոքր 350,000  
  Դիմածնոտային հատվածի մեծ ծավալի նորագոյացություններ 760,000  
  Դիմածնոտային հատվածի միջին ծավալի նորագոյացություններ 390,000  
  Դիմածնոտային հատվածի փոքր ծավալի նորագոյացություններ 155,000  
  Քթի միջնապատի վիրահատություն ստորին քթային խեցիների վիրահատության հետ լատերոպեզիցիա 455,000  
  Էնդոսկոպիկ բրոուլիֆտինգ 700,000  
  Սինուսլիֆտինգ՝  զստոսկրից վերցված ոսկրային աուտոտրանսպլանտով 960,000  
  Ինտիմ պլաստիկա տ/ա 250,000  
  Կալկուլյոզ սիալադենիտ /ենթաստործնոտային թքագեղձի հեռացում/ 550,000  
  Օտարածին մարմին հայմորյան խոռոչում, կիստա հայմորյան խոռոչում, խրոնիկ հայմորիտ 455,000  
  Դիմածնոտային հատվածի նորագոյացությունների հեռացում՝ դեֆեկտի ռեկոնստրուկցիայով 1,300,000  
  Ռետենցված ատամների հեռացում տ/ա 75,000  
  Ծնոտների օտոնոգեն կիստաների հեռացում տ/ա 125,000  
  Դիմածնոտային հատվածի փոքր ծավալի պերիօստիտներ, աբսցեսներ և ֆլեգմոնաներ (ընդհանուր անցգայացմամբ) 155,000  
  Դիմածնոտային հատվածի մեծ ծավալի պերիօստիտներ, աբսցեսներ և ֆլեգմոնաներ (ընդհանուր անցգայացմամբ) 350,000  
  Ծնոտների ոսկրային պլաստիկա զստոսկրից վերցրած ոսկրային աուտոտրանսպլանտատներով ՝ ատամնային իմպլանտների տեղադրմամբ  1,250,000  
  Վիրակապարանում տարբեր տեսակի փոքր  վիրահատական միջամտություններ 15,000  
  Վիրակապարանում տեղային անզգայացման տակ կատարվող միջին ծանրության  վիրահատական միջամտություններ  45,000  
       
  Քթային արյունահոսության դադարեցում տ/ա 90,000  
  Քթային արյունահոսություն դադարեցում ը/ա  210,000  
  Քթամեջքի ուղղում+ստորին խեցիների ռադիոհաճախային թերմոռեդուկցիա ը/ա, քթի միջնապատի ուղղում + ստորին խեցիների ռադիոհաճախային թերմոռեդուկցիա ը/ա  320,000  
  Քթի հարակից խոռոչի վիրահատություն ը/ա 250,000  
  Քթի հարակից խոռոչների վիրահատություն ը/ա 350,000  
  Քթի հարակից խոռոչի պունկցիա տ/ա 25,000  
  ՈՒվուլոպալատոֆարինգոպլաստիկա 320,000  
  Պարանոցի միջային և կողմնային կիստաների հեռացում 300,000  
  Ավշահանգույցների էքսցիզիոն բիոպսիա 200,000  
       
  Հետվիրահատական փոքրածավալ շտկումներ, սպիերի լիպոֆիլինք Տ/Ա 100,000  
  Հետվիրահատական փոքրածավալ շտկումներ, սպիերի լիպոֆիլինք Ը/Ա 150,000  
  Վերին բլեֆարոպլաստիկա, Բուլխորն, Բիշ, փոքր ծավալ լիպոսակցիա կամ լիպոֆիլինգ, միակողմանի օտոպլաստիկա, քսանտոմաներ, արեոլաի շտկում, կանտոպեկսիա, փոքր սպիերի շտկում, խեյլոպլաստիկա Տ/Ա 100,000  
  Վերին բլեֆարոպլաստիկա, Բուլխորն, Բիշ, փոքր ծավալ լիպոսակցիա կամ լիպոֆիլինգ, միակողմանի օտոպլաստիկա, քսանտոմաներ, արեոլաի շտկում, կանտոպեկսիա, փոքր սպիերի շտկում, խեյլոպլաստիկա Ը/Ա 150,000  
  Հոնքերի բարձրացում, Դեմքի ուրվագծային պլասիկա Տ/Ա 150,000  
  Հոնքերի բարձրացում, Դեմքի ուրվագծային պլասիկա Ը/Ա 200,000  
  Ստորին բլեֆարոպլաստիկա, օտոպլաստիկա, ինտիմ պլաստիկա, պտուկների շտկում, դեմքի լիպոֆիլինգ, դեմքի մինիլիֆթինգ Տ/Ա 200,000  
  Ստորին բլեֆարոպլաստիկա, օտոպլաստիկա, ինտիմ պլաստիկա, պտուկների շտկում, դեմքի լիպոֆիլինգ, դեմքի մինիլիֆթինգ Ը/Ա 250,000  
  Ս/Վ բլեֆարոպլաստիկա միոպլաստիկայով, պերիարեոլյար մաստոպեկսիա, պարանոցի լիֆթինգ, միջին ծավալի լիպոսակցիա կամ լիպոֆիլինգ Տ/Ա 250,000  
  Ս/Վ բլեֆարոպլաստիկա միոպլաստիկայով, պերիարեոլյար մաստոպեկսիա, պարանոցի լիֆթինգ, միջին ծավալի լիպոսակցիա կամ լիպոֆիլինգ Ը/Ա 300,000  
  Դեմքի ուրվագծային պլաստիկա Տ/Ա 300,000  
  Դեմքի ուրվագծային պլաստիկա Ը/Ա 350,000  
  Համակցված բլեֆարոպլաստիկա, դեմքի մոդելավորում, դեմքի միջին և ստորին լիֆթինգ, հոնքերի քունքային լիֆթինգ Տ/Ա 350,000  
  Համակցված բլեֆարոպլաստիկա, դեմքի մոդելավորում, դեմքի միջին և ստորին լիֆթինգ, հոնքերի քունքային լիֆթինգ Ը/Ա 400,000  
  Մենտոպլաստիակա, կրծքագեղձերի կապսուլոտոմիա Ը/Ա  500,000  
  Կրծքագեղձի աուգմենտացիա, դեմքի շրջանաձև լիֆթինգ. Ուղղաձիգ մաստոպեկսիա, մինիաբդոմինոպլաստիկա, սրունքների աուգմենտացիա, մարմնի ուրվագծային պլաստիկա, բրախիոպլաստկա Ը/Ա 550,000  
  Ռինոպլաստիկա Ը/Ա 330,000  
  Ռինոսեպտոպլաստիկա Ը/Ա 550,000  
  Սեպտոպլաստիկա Ը/Ա 250,000  
  Խեցիների ռադիոալիքային աբլացիա Ը/Ա 180,000  
  Փոքր վիրահատական միջամտություն Տ/Ա 15,000  
  Փոքր վիրահատական միջամտություն Ը/Ա 45,000  
  Կրծքագեղձի ուղղաձիգ ռեդուկցիա, մինիաբդոմինոպլաստիկա և լիպոսակցիա, որովայնի դերմոլիպէկտոմիա, մեծ ծավալի լիպոսակցիա կամ լիպոֆիլինգ, աուգմենտացիա գեղձի մոբիլիզացիայով, գլուտեոպլաստիկա Ը/Ա 600,000  
  SMAS լիֆթինգ, T-ձև մաստոպեկսիա, ազդրերի լիֆթինգ Ը/Ա 700,000  
  Ռեդուկցիոն մաստոպեկսիա, աբդոմինոպլաստիկա Ը/Ա 800,000  
  Շրջանաձև աբդոմինոպլաստիկա, Մեծ ծավալի ուրվագծային պլաստիկա Ը/Ա 900,000  
  Տորսոպլաստիկա, համակցված աուգնենտացիա, Համակցված ռեդուկցիոն մամոպլաստիկա, Համակցված աբդոմինոպլաստիկա Ը/Ա 1,000,000  
*Բոլոր գներում ներառված չեն ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների արժեքները  
*Բոլոր գներում ներառված չեն մետաղական կոնստրուկցիաների, ստենտների, պրոտեզների, ինչպես նաև թանկարժեք դեղամիջոցների (1 միավորի արժեքը 5000 դրամից ավել), արյան բաղադրամասերի, սննդի, առանձնացված հիվանդասենյակների արժեքները  
     
 
 
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
     
 
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր