Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք
Ընդհանուր նկարագրություն
Լապարասկոպիկ կամ քիչ ինվազիվ վիրաբուժությունը համարվում է նորարարական վիրաբուժական մեթոդ և ունի մի շարք առավելություններ ավանդական վիրաբուժության համեմատ: Որովայնի խոռոչի և փոքր կոնքի օրգանների վրա կատարվող լապարասկոպիկ վիրահատությունները՝ առանց ավանդական կտրվածքի, նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ, բնութագրվում են հիվանդի համար նվազագույն վնասումով, արյունահոսության քիչ հավանականությամբ, հետվիրահատական բարդությունների ցածր մակարդակով, հոսպիտալացման սեղմ ժամկետով (1-2 օր), աշխատունակության արագ վերականգնմամբ և հիանալի կոսմետիկ արդյունավետությամբ:
Լապարասկոպիկ վիրաբուժությունը համարվում է բեկումնային վիրաբուժության ոլորտում և շատ հաճախ փոխարինում է ավանդական վիրաբուժությանը: Այն տարբեր վիրաբուժական միջամտությունների դեպքում ապահովում է առավել բարձր ճշգրտություն և առավել որակյալ արդյունք: Միևնույն ժամանակ, լապարասկոպիկ վիրաբուժությունը պահանջում է վիրաբույժի կողմից առավել բարձր հմտություն և նմանատիպ վիրահատությունների իրականացման համար նախատեսված բժշկական սարքավորումների հետ աշխատելու փորձ:
Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունքը Էրեբունի բժշկական կենտրոնում հիմնվել է 1993 թվ փետրվարին:
Վիրաբուժական միջամտությունների տվյալ տեսակի սպեկտրը բավականին լայն է՝ խոլեցիստէկտոմիայից (լեղապարկի հեռացում) մինչև գաստրէկտոմիա (ստամոքսի հեռացում):
Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունքում իրականացվում են հետևյալ լապարասկոպիկ վիրահատությունները.
- լապարասկոպիկ խոլեցիստէկտոմիա, ապենդէկտոմիա, ճողվածքահատում՝ բաց և լապարասկոպիկ մեթոդներով,
- լյարդի լապարասկոպիկ վիրահատություններ,
- լապարասկոպիկ վիրահատություններ՝ լյարդի թարախակույտերի դեպքերում,
- լապարասկոպիկ ֆունդապլիկացիա՝ ըստ Նիսենի (ստոծանու ճողվածքների ժամանակ),
- լապարասկոպիկ հեմիկոլէկտոմիա,
- ադրենալէկտոմիա,
- կպումների լապարասկոպիկ անջատում (աղիքային անանցանելիության ժամանակ),
- ստամոքսի և 12-մատնյա աղու թափածակված խոցի կարում՝ բաց և լապարասկոպիկ եղանակով,
- լապարասկոպիկ միջամտություն` ախտորոշման նպատակով,
- բարիատրիկ վիրահատություն (քաշի նվազեցման վիրաբուժություն):
Լապարասկոպիկ մուտքը վիրաբույժին հնարավորություն է տալիս միաժամանակ մի քանի վիրահատություններ կատարել որովայնի խոռոչի օրգանների վրա՝ համապատասխան ցուցումների առկայության դեպքում:
Բաժանմունքում գրեթե բոլոր լապարասկոպիկ վիրահատությունները կատարվում են ընդհանուր անզգայացմամբ: Վիրահատության ընթացքում որովայնի խոռոչը լցվում է CO2 գազով՝ տեսանելիության լավացման նպատակով, ապա փոքր կտրվածքի միջոցով տեղադրվում է տեսախցիկ, որը հնարավորություն է տալիս որովայնի խոռոչը տեսնել էկրանի վրա: Այս վիրահատությունները կարելի է կատարել բոլոր տարիքի հիվանդներին:
Լապարասկոպիկ վիրահատությունները պահանջում են մասնագիտացում և վիրաբույժի պատրաստվածության բարձր մակարդակ:
Բաժանմունքը հագեցած է առաջատար եվրոպական ընկերությունների նորագույն սարքավորումների լայն սպեկտրով:
Կրթական նյութեր մասնագետների համար
|
Կրթական նյութեր պացիենտի համար
|
Լապարասկոպիկ ապենդէկտոմիա | |
Ախտորոշիչ լապարասկոպիա |
Բաժանմունքի գործունեության հիմնական և առաջնահերթ ուղղություններն են.
- լապարասկոպիկ կոլէկտոմիան՝ կոլոնոռեկտալ քաղցկեղի բուժման եղանակներից, որի իրականացման ընթացքում հեռացվում են ուղիղ աղին և խթաղին,
- ստամոքսի լապարասկոպիկ թևքային մասնահատումը՝ ճարպակալման բուժման եղանակներից, որի ընթացքում ստամոքսը ստանում է թևնոցի ձև, քանի որ օրգանի մի մասը հեռացվում է երկայնական առանցքով,
- լապարասկոպիկ գաստրոշունտավորումը՝ ճարպակալման բուժման վիրահատական եղանակ, որի իրականացման ընթացքում ստամոքսի վերին հատվածում ձևավորվում է պահեստարան (ռեզերվուար),
- բարակ աղու լապարասկոպիկ մասնահատումը, որը ուռուցքների, Կրոնի հիվանդության, տասներկումատնյա աղու խոցի, սուր աղիքային անանցանելիության, ճողվածքների և այլ հիվանդությունների ժամանակ բարակ աղու մի մասի հեռացման վիրահատական միջամտություն է,
- լապարասկոպիկ հերնիոպլաստիկան՝ պորտային ճողվածքի հեռացման նվազագույն միջամտական վիրահատություն,
- փայծաղի լապարասկոպիկ հեռացումը:
![]() |
|
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
- 25.09.2015 - Գաստրէկտոմիան որպես «ոսկե ստանդարտ» ստամոքսի քաղցկեղի բուժման համար
- 01.07.2015 - Պանկրեատիտի բուժման լապարոսկոպիկ մեթոդը. նվազագույն վնասվածք և արագ վերականգնում
- 01.07.2015 - Լապարոսկոպիկ նեֆրէկտոմիա
- 08.04.2015 - «Էրեբունի» բժշկական կենտրոնում կատարվել է եզակի վիրահատություն, որի իրականացումը հնարավոր է միայն բարձր մասնագիտացված և բազմնապրոֆիլ կենտրոնի պայմաններում
Ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժական բաժանմունքի վճարովի ծառայությունների գնացուցակ | ||
14.10.2021 թ. | ||
Նախազննումներ | Արժեքը (դրամով) | |
Բաժնի վարիչի (ծառայության ղեկավարի) նախազննում | 10,000 | |
Բժշկի նախազննում | 5,000 | |
Բուժման 1 օրվա արժեքը ( առանց դեղորայքի և հետազոտությունների ) | 20,000 | |
Բուժման 2 օրվա արժեքը ( առանց դեղորայքի և հետազոտությունների ) | 40,000 | |
Բուժման 3 օրվա արժեքը ( առանց դեղորայքի և հետազոտությունների ) | 60,000 | |
Բուժման 1 օրվա արժեքը ( ներառյալ դեղորայքը, առանց հետազոտությունների ) | 30,000 | |
Բուժման 2 օրվա արժեքը ( ներառյալ դեղորայքը, առանց հետազոտությունների ) | 60,000 | |
Բուժման 3 օրվա արժեքը ( ներառյալ դեղորայքը, առանց հետազոտությունների ) | 90,000 | |
Հիվանդի կոնսերվատիվ բուժում | 170,000 | |
Բժշկական օգնության և սպասարկման տեսակները | Արժեքը (դրամով) | |
Փափուկ հյուսվածքների թարախակույտեր, մաստիտներ | 50,000 | |
Փոքր գոյացությունների հեռացում առանց ընդհանուր անզգայացման | 70,000 | |
Փոքր գոյացությունների հեռացում ընդհանուր անզգայացմամբ | 100,000 | |
Ապենդէկտոմիա լապարասկոպիկ, դիագնոստիկ լապարոսկոպիա | 275,000 | |
Դիագնոստիկ լապարոտոմիա | 275,000 | |
Ապենդէկտոմիա Աճուկային, ազդրային ճողվածքահատում առանց ցանցի տեղադրման, սեկտորալ մաստեկտոմիա |
230,000 | |
Աճուկային, ազդրային ճողվածքահատում ցանցի տեղադրմամբ | 250,000 | |
Աճուկային, ազդրային ճողվածքահատում ցանցի տեղադրմամբ 15x15 | 290,000 | |
Երկկողմանի աճուկային (ազդրային) ճողվածքահատում առանց ցանցի | 300,000 | |
Երկկողմանի աճուկային (ազդրային) ճողվածքահատում ցանցով, Էխինոկոկոզ |
400,000 | |
Խոլեցիստէկտոմիա Վենտրալ ճողվածք առանց ցանցի Լյարդի բուշտ |
300,000 | |
Վենտրալ ճողվածք ցանցի տեղադրմամբ 15x15 | 350,000 | |
Խոլեցիստէկտոմիա խոլեդոխոլիտոտոմիայով, արտաքին դրենավո-րումով Հետխոլեցիստէկտոմիկ համախտանիշ, մեխանիկական դեղնուկ, խոլեդոխի, բշտերի ներքին դրենավորում, փայծախ |
420,000 | |
Վենտրալ մեծ ճողվածք առանց ցանցի Անանցանելիություն` աղիքի նեկրոզով, խոլեցիստէկտոմիա՝ կպումներով, ամոքիչ վիրահատություններ աղեստամոքսային տրակտի վրա, լապորոսկոպիկ խոլեցիստեկտոմիա |
350,000 | |
Վենտրալ մեծ ճողվածք ցանցի տեղադրմամբ 15x15 | 400,000 | |
Ստամոքսի մասնահատում | 450,000 | |
Ստամոքսի համակցված, կոմբինացված մասնահատում | 650,000 | |
Գաստրոէկտոմիա | 530,000 | |
Կերակրափողի քաղցկեղ | 650,000 | |
Վերականգնողական վիրահատություն Հաստ աղու մասնահատումներ |
600,000 | |
Հաստ աղու որովայնա-շեքային հեռացում | 700,000 | |
Կպումային անանցանելիություն | 300,000 | |
Ենթաստամոքսագեղձի մասնահատում | 700,000 | |
Վիրահատություններ տրավմայի հետևոնքով, որովայնի խոռոչի մեկ օրգանի վնասվածքի դեպքում | 450,000 | |
Վիրահատություններ տրավմայի հետևոնքով, որովայնի խոռոչի երկու և ավելի օրգանների վնասվածքների դեպքում | 650,000 | |
Լապարասկոպիկ բիոպսիա որովայնի խոռոչի և հետորովայնամզային տարածության օրգաններից | 350,000 | |
Վիրահատություններ խթաղու և ուղիղ աղու վրա | 800,000 | |
Անաէրոբ ինֆեկցիաների վիրահատական բուժում (1 անատոմիական շրջան) | 600,000 | |
Անաէրոբ ինֆեկցիաների վիրահատական բուժում (2 և ավելի անատոմիական շրջան) | 1,000,000 | |
Լրացուցիչ դեղորայքի փոխհատուցում, ըստ փաստացի կատարված ավել ծախսի | 1,000 | |
Լրացուցիչ դեղորայքի փոխհատուցում, ըստ փաստացի կատարված ավել ծախսի 1 | 5,000 | |
Լրացուցիչ դեղորայքի փոխհատուցում, ըստ փաստացի կատարված ավել ծախսի 2 | 10,000 | |
Ուղեկցող I աստիճանի սոմատիկ քրոնիկական հիվանդությունների դեպքում վիրահատության, բուժման արժեքին ավելանում է | 40,000 | |
Ուղեկցող II աստիճանի սոմատիկ քրոնիկական հիվանդությունների դեպքում վիրահատության, բուժման արժեքին ավելանում է | 80,000 | |
Ուղեկցող III աստիճանի սոմատիկ քրոնիկական հիվանդությունների դեպքում վիրահատության, բուժման արժեքին ավելանում է | 120,000 | |
Ուղեկցող IV աստիճանի սոմատիկ քրոնիկական հիվանդությունների դեպքում վիրահատության, բուժման արժեքին ավելանում է | 160,000 | |
Վիրակապարանում տարբեր տեսակի փոքր վիրահատական միջամտություններ | 15,000 | |
Վիրակապարանում տեղային անզգայացման տակ կատարվող միջին ծանրության վիրահատական միջամտություններ | 45,000 | |
ՀՀ Առողջապահության նախարարի 27.01.2011թ.N 91-Ա հրամանով հաստատված համավճար* | ||
Համավճար՝ Փոքր ծավալի վիրաբուժական միջամտություններ | 20,000 | |
Համավճար՝ Խոռոչավոր օրգանների թափածակում (Ապենդեկտոմիա, խոլեցիստէկտոմիա, այլ վիրահատություններ) | 120,000 | |
Համավճար՝ Խոռոչավոր օրգանների թափածակում (բարդություններով և/կամ ուղեկցող հիվանդություններով)(Ապենդեկտոմիա, խոլեցիստէկտոմիա, խոցի կարում, ստամոքսի մասնահատում, աղիքի մասնահատում,այլ վիրահատություններ) | 140,000 | |
Համավճար՝ Տարածուն պերիտոնիտ (Ապենդեկտոմիա, խոլեցիստէկտոմիա, խոցի կարում) | 160,000 | |
Համավճար՝ Խոռոչավոր օրգանների թափածակում, Արտաքին և ներքին (երակային և զարկերակային) պրոֆուզ արյունահոսություններ (ստամոքսի մասնահատում, աղիքի մասնահատում, այլ վիրահատություններ) | 160,000 | |
Համավճար՝ Որովայնի, կրծքավանդակի, կոնքի թափանցող վնասվածք` ներքին օրգանների վնասումով | 160,000 | |
Համավճար՝ Տարածուն պերիտոնիտ, Խոռոչավոր օրգանների թափածակում, Արտաքին և ներքին (երակային և զարկերակային) պրոֆուզ արյունահոսություններ, բարդություններով և/կամ ուղեկցող հիվանդություններով (խոցի կարում, ստամոքսի մասնահատում, աղիքի մասնահատում, այլ վիրահատություններ) | 180,000 | |
Համավճար՝ Որովայնի, կրծքավանդակի, կոնքի թափանցող վնասվածք` ներքին օրգանների վնասումով (բարդություններով և/կամ ուղեկցող հիվանդություններով) | 180,000 | |
Համավճար՝ Սեպսիս | 180,000 | |
Համավճար՝ Սուր հեմոկիտիկ կրիզներ, սակավարյունություն ( Hb-60գ/լ և պակաս կամ էրիցոտրիտների քանակը =1.7x10դԱ/1 և պակաս)(բարդություններով և/կամ ուղեկցող հիվանդություններով) | 180,000 | |
Համավճար՝ Խոռոչավոր օրգանների թափածակում, պերիտոնիտ, Արտաքին և ներքին (երակային և զարկերակային) պրոֆուզ արյունահոսություններ, Որովայնի, կրծքավանդակի, կոնքի թափանցող վնասվածքներ` ներքին օրգանների վնասումով (բարդություններով և/կամ ուղեկցող հիվանդություններով) | 300,000 | |
Վճարովի հիվանդասենյակների արժեքը | ||
Հիվանդասենյակ | Արժեքը (դրամով) | |
Հիվանդասենյակ 701 | 10,000 | |
Հիվանդասենյակ 702 | 15,000 | |
Հիվանդասենյակ 703 | 15,000 | |
Հիվանդասենյակ 710 | 10,000 | |
Հիվանդասենյակ 708 | 7,000 | |
Հիվանդասենյակ 711 | 7,000 | |
Հիվանդասենյակ 709 | 5,000 |