Նորածնային բաժանմունք
Ընդհանուր նկարագրություն
«Էրեբունի» ԲԿ ծննդատան նորածնային բաժանմունքի մասնագետներն իրականացնում են առողջ, անհաս և հիվանդ այն նորածինների խնամքը, որոնք ինտենսիվ թերապիայի կարիք ունեն: Կազմակերպված է մոր և մանկան համատեղ կեցությունը՝ երեխայի կյանքի առաջին րոպեներից, մայրերին ուսուցանվում է երեխայի խնամքի հմտությունները, խրախուսվում` կրծքով կերակրումը:
Նորածինների առողջական վիճակին հետևում են բժիշկ-նեոնատոլոգները, իսկ խնամքի հարցում օգնում են փորձառու, հոգատար և որակավորված բուժքույրերը: Նախքան հիվանդանոցից դուրս գրվելը մանրամասն տեղեկացվում է տնային պայմաններում նորածնի խնամքի առանձնահատկությունների մասին, իսկ փորձառու նեոնատոլոգները միշտ պատրաստ են պատասխանելու նորածնի խնամքին վերաբերող ցանկացած հարցի:
Բաժանմունքում առկա են նորածինների հետազոտման և անհետաձգելի բուժօգնության ցուցաբերման համար անհրաժեշտ բոլոր սարքավորումները.
- ինկուբատորներ՝ ցածր քաշով և անհաս երեխաների կենսապահովման համար,
- տեսահսկման մոնիտորներ,
- ֆոտոթերապիայի և ջերմաապահովման ժամանակակից սարքեր,
- խստորեն պահպանվում է սանիտարահամաճարակային ռեժիմը:
Ինտենսիվ թերապիայի բաժանմունքում առկա են արհեստական շնչառության սարքեր, շնչառության պահպանման Bablle CPAP համակարգեր, թթվածնի կենտրոնացված մատակարարում: CosyCot բաց վերակենդանացման համակարգը հնարավորություն է տալիս վերակենդանացումն իրականացնել ամբողջ ծավալով:
Վերջին տարիների ընթացքում բաժանմունքն իրականացնում է նաև անհաս և ծայրահեղ ցածր քաշով նորածինների բուժում Survanta դեղով, որի շնորհիվ փրկվել է բազմաթիվ անհաս նորածինների կյանք: Սկրինինգի միջոցով իրականացվում է ֆենիլկետոնուրիայի և բնածին հիպոթիրեոզի ախտորոշում, ուղիղ օֆթալմոսկոպիան հնարավորություն է տալիս անհաս նորածինների մոտ հայտնաբերել ռետինոպաթիա՝ վաղ շրջանում:
Բաժանմունքի ժամանակակից ախտորոշիչ սարքավորումները՝ պատճառաախտաբանական և ախտանշային թերապիայի հետ համակցված, ինչպես նաև փոքրիկի համար ստեղծված անհրաժեշտ պայմաններն ու հարմարավետությունը, թույլ են տալիս սեղմ ժամկետներում ստանալ զգալի կլինիկական արդյունքներ:
Բաժանմունքում գործում է լաբորատորիա՝ հագեցած ժամանակակից սարքավորումներով, որոնք հնարարավորություն են տալիս իրականացնել արյան և այլ կենսաբանական հեղուկների լիարժեք հետազոտություն: Նորացված կյուվեզներն օպտիմալ ջերմային պայմաններ են ապահովում ցածր քաշով և վաղաժամ ծնված նորածինների համար:
Ինտենսիվ թերապիայի բաժանմունքում առկա են.
- արհեստական շնչառության սարքեր,
- Bablle CPAP և high flow շնչառության ապահովման մի քանի համակարգեր,
- թթվածնի կենտրոնացված մատակարարում, որն ապահովում է շնչառության հետ խնդիր ունեցող նորածինների բուժումը,
- տաքացվող սեղանիկ ՝ ջերմության վերահսկման համակարգով:
Բաժանմունքում առկա են նաև.
- ֆոտոթերապևտիկ լամպեր,
- ռենտգեն-համակարգ,
- տեսահսկման մոնիտորներ,
- լաբորատորիա՝ հագեցած ժամանակակից սարքավորումներով, որոնք հնարարավորություն են տալիս իրականացնել արյան և այլ կենսաբանական հեղուկների լիարժեք հետազոտություն,
- նորացված կյուվեզներն օպտիմալ ջերմային պայմաններ են ապահովում ցածր քաշով և վաղաժամ ծնված նորածինների համար:
![]() |
|
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Նախազննումներ | Արժեքը (դրամով) |
Բաժնի վարիչի (ծառայության ղեկավարի) խորհրդատվություն | 10,000 |
Բժշկի խորհրդատվություն | 7,000 |
Գլխուղեղի գերձայնային հետազոտություն (նեյրոսոնոգրաֆիա) | 10,000 |
Գլխուղեղի գերձայնային հետազոտություն (նեյրոսոնոգրաֆիա) դոպլեր հետազոտության հետ | 15,000 |
Կրծքով կերակրման խորհրդատվություն | 7,000 |