Կանանց առողջության կենտրոն
Ընդհանուր նկարագրություն
«Էրեբունի» ԲԿ ծննդատան կանանց առողջության կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունը կնոջ վերարտադրողական առողջության պահպանումն ու վերականգնումն է:
Կանանց առողջության կենտրոնը հիմնվել է 1992թ. ՀՀ առողջապահության նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Հարվարդի համալսարանի, Բեթ-Իսրայել հիվանդանոցի (Բոստոն), ԱՄՆ ՄԶԳ(USAID)-ի, Ամերիկյան ՄԱՄ(AINA) կազմակերպությունների աջակցությամբ: Կենտրոնի առաջատար մասնագետները վերապատրաստվել են Հարվարդի և Կալիֆորնիայի(ԱՄՆ) համալսարաններում:
Կենտրոնն աշխատում է միջազգային չափանիշներին համապատասխան ուղեցույցներով:
Կանանց առողջության կենտրոնում իրականացվում են
- հղիների նախածննդյան հսկողություն, ներառյալ՝ բարձր ռիսկի խմբի և մարմնական ախտաբանություններով հղիություններ
- հղիների հոգեբանական և ֆիզիկական նախապատրաստում ծննդաբերությանը՝ ըստ ԼԱՄԱԶ-ի ծրագրի
- գինեկոլոգիական հիվանդների հետազոտություն և բուժում
- կրծքագեղձի և արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման սքրինինգային ծրագրեր
- անպտղության պատճառների հայտնաբերման նպատակով համալիր հետազոտության իրականացում
- տարբեր նեղ մասնագետների խորհրդատվության կազմակերպում
- գինեկոլոգիական ախտաբանությունների կոնսերվատիվ և վիրահատական բուժում
- անպտղության ախտորոշում և բուժում
- ընտանիքի պլանավորման հարցեր

Ժամանակակից բարձր տեխնոլոգիաներով հագեցվածությունը, բարձր որակավորմամբ մասնագետները, ինչպես նաև բազմապրոֆիլ բուժկենտրոնի հնարավորությունները թույլ են տալիս լիարժեք հետազոտվել և ստանալ միջազգային լավագույն կլինիկաներին համապատասխան բուժում: Կենտրոնը համալրված է GENERAL ELECTRIC VOLUSON E10 ուլտրաձայնային սարքավորումամբ, որը լավագույնն է ամբողջ աշխարհում և դեռևս նորություն է նույնիսկ զարգացած երկրների առաջատար կլինիկաների համար:Այն նախորդներից անհամեմատ հզոր է, գերարագ, ունի բազմաթիվ նոր ֆունկցիաներ:GENERAL ELECTRIC VOLUSON E10 սարքով պտղի հետազոտությունը որակական բացարձակ ճշգրիտ պատկեր է հաղորդում՝ տալով ոչ միայն 3, այլև 4D ծավալ, ունի նաև HD live ծրագիր, ինչը հնարավորություն է տալիս պտղի ներքին օրգանները տեսնել վաղ շրջանում՝ հայտնաբերելով արատները, եթե այդպիսիք կան: Սարքն առանձնանում է նեյրոսոնոգրաֆիայի եւ կարդիոգրաֆիայի աննախադեպ հնարավորություններով: Այն հաջողությամբ կիրառվում է նաև գինեկոլոգիական հետազոտությունների համար: GENERAL ELECTRIC VOLUSON E10 EXPERT դասի է:
Կենտրոնն ապահովում է մանկաբարձական և գինեկոլոգիական ծառայությունների ամբողջ սպեկտրը.
![]() |
Գինեկոլոգիական հիվանդությունների հետազոտություն և բուժում. |
|
|
||
![]() |
Կրծքագեղձի և արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման սքրինինգային ծրագրեր. | |
|
||
![]() |
Խորհրդատվության տրամադրում ընտանիքի պլանավորման և հակաբեղմնավորման հարցերի վերաբերյալ | |
![]() |
Նախածննդյան խնամք | |
![]() |
Բարձր ռիսկի խմբի հղիների վարում, հղիության I եռամսյակի սքրինինգ | |
![]() |
Պտղի ԿՏԳ և ախտորոշման ու բուժման միջամտական եղանակներ (ամնիոցենտեզ, ամնիոռեդուկցիա, ամնիոինֆուզիա, խորիոնի բիոփսիա) | |
![]() |
Լամազի դպրոց, զուգընկերոջ ներկայությունը ծննդաբերության ընթացքում, հոգեբանական և ֆիզիկական նախապատրաստում ծննդաբերությանը | |
![]() |
Ուսումնական ծրագրեր հիվանդների և անձնակազմի համար | |
![]() |
Ախտորոշիչ հետազոտություններ. | |
|
||
![]() |
Այլ մասնագետների խորհրդատվություն (էնդոկրինոլոգ, սրտաբան, նյարդաբան և այլն): | |
Կանանց վերարտադրողական առողջության կենտրոնի ձեռքբերումները
- Առաջին անգամ Հայաստանում կիրառվել է բջջաբանական հետազոտություն՝ ըստ Պապանիկոլաուի (РАР-թեստ), արգանդի վզիկի բուժում՝ LEEP կիսահաղորդիչ լազերի կիրառմամբ:
- Ներդրվել են հղիների և գինեկոլոգիական հիվանդների վարման ուղեցույցները:
- Ներդրվել է հղիների նախածննդյան հոգեբանական և ֆիզիկական նախապատրաստման ծրագիրը՝ զուգընկերոջ մասնակցությամբ (ԼԱՄԱԶ-ի դպրոց):
- Ներդրվել են ուսումնական ծրագրեր հիվանդների համար (բուկլետներ, դասախոսություններ, տեսանյութեր):
- Ներդրվել են հիվանդների հաշվառման և գրանցման համակարգչային ծրագրեր:
- Խորհրդատվություն՝ ընտանիքի պլանավորման հարցերով:
- Արգանդի վզիկի և կրծքագեղձի քաղկեղի կանխարգելման սքրինինգ և խորհրդատվություն:
![]() |
|
![]() |
![]() |
![]() |
![]() |
Գայանե Մարտիրոսյան Գրել նամակ մանկաբարձ-գինեկոլոգ |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Ռուզաննա Կոստանդյան Գրել նամակ մանկաբարձ-գինեկոլոգ |
![]() |
![]() |
- Անահիտ Ստեփանյան, , А .Дж. Степанян - Изменение метаболизма фосфоинозитидов в крови при миоме матки и после гистерэктомии , Мед.наука Армении, Ереван, т.ХLIХ , 4 ,стр. 85-88
- Անահիտ Ստեփանյան, , А .Дж. Степанян - Изменение метаболизма фосфоинозитидов в крови при миоме матки и после гистерэктомии , Мед.наука Армении, Ереван, т.ХLIХ , 4,стр. 85-88
- Անահիտ Ստեփանյան, , А.Дж.Степанян, Г. Г Окоев, П.А. Казарян - Информативность определения клинико-биохимических показателей при миоме матки , Научно-практический журнал «Кровь» МЗ РА, 2(8),Ереван, стр.96-97
- Անահիտ Ստեփանյան, , А.Дж.Степанян, Г. Г Окоев, П.А. Казарян - Информативность определения клинико-биохимических показателей при миоме матки , Научно-практический журнал «Кровь» МЗ РА, 2(8),Ереван, стр.96-97
- Անահիտ Ստեփանյան, , А.Дж.Степанян, Г. Г Окоев, П.А. Казарян, Л.С. Саакян - Клинико-биохимические параллели при миоме матки у женщин разных возрастных групп , Новые технологии в диагностике и лечении гинекологических заболеваний конференция, Москва, стр.146-147
- Անահիտ Ստեփանյան, , А.Дж.Степанян, Г. Г Окоев, П.А. Казарян, Л.С. Саакян - Клинико-биохимические параллели при миоме матки у женщин разных возрастных групп , Новые технологии в диагностике и лечении гинекологических заболеваний конференция, Москва, стр.146-147
- Անահիտ Ստեփանյան, , А .Дж. Степанян, П.А. Казарян, Г.Г Окоев, К.И. Исраелян - Молекулярные механизмы реализации гормональных сигналов при гинекологических заболеваниях , Научно-практический журнал «Кровь» МЗ РА, 2(6) Ереван, стр.11-17
- Անահիտ Ստեփանյան, , А .Дж. Степанян, П.А. Казарян, Г.Г Окоев, К.И. Исраелян - Молекулярные механизмы реализации гормональных сигналов при гинекологических заболеваниях , Научно-практический журнал «Кровь» МЗ РА, 2(6), Ереван, стр.11-17
- Անահիտ Ստեփանյան, , А. Дж.Степанян, Г. Г Окоев, П.А. Казарян, К.И. Исраелян - Состояние фосфоинозитидного цикла в мембранах эритроцитов крови больных миомой матки , В междунар. реценз. сборнике “Новое в гематологии и трансфузиологии”, выпуск 7,Киев, стр.152-156
- Անահիտ Ստեփանյան, , А. Дж.Степанян, Г. Г Окоев, П.А. Казарян, К.И. Исраелян - Состояние фосфоинозитидного цикла в мембранах эритроцитов крови больных миомой матки , В междунар. реценз. сборнике “Новое в гематологии и трансфузиологии”, выпуск 7, Киев, стр.152-156
- Անահիտ Ստեփանյան, , Дж.Степанян, П.А. Казарян, Г. Г. Окоев, А.А. Пепанян - Структурно-метаболический статус мембран эритроцитов при миоме матки , Научно-практический журнал Кровь МЗ РА ,1 (7), с 28-36
- Անահիտ Ստեփանյան, , А.Дж.Степанян, П.А. Казарян, Г. Г. Окоев, А.А. Пепанян - Структурно-метаболический статус мембран эритроцитов при миоме матки , Научно-практический журнал Кровь МЗ РА ,1 (7), с 28-36
- Անահիտ Ստեփանյան, , Хачатрян Е.С., Дагбашян С.С., Степанян А.Дж - Тактика ведения беременных с тромбофилиями , Научно-практический журнал «Кровь» МЗ РА
- Անահիտ Ստեփանյան, , Хачатрян Е.С., Дагбашян С.С., Степанян А.Дж. - Тактика ведения беременных с тромбофилиями , Научно-практический журнал «Кровь» МЗ РА
- Կարինե Սարգսյան, , - Պապիլոմավիրուսային ինֆեկցիան և պարանոցի քաղցկեղը , Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի
- Կարինե Սարգսյան, , Կ.Ա.Սարգսյան, Գ.Գ.Օկոև - Պտղի բիոֆիզիկական պրոֆիլ , Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի
- 08.03.2015 - 07.04.2015 - Բաց դռների օրեր
Կանանց առողջության կենտրոնի վճարովի ծառայությունների գնացուցակ | |||
11.11.2021 թ. | |||
Ծառայության անվանումը | Արժեքը (դրամով) | ||
Հղիների հետազոտություն | |||
Հղիների պրենատալ խնամք I կես | 10,000 | ||
Հղիների պրենատալ խնամք II կես (28 շաբ.) | 10,000 | ||
Գինեկոլոգիական հետազոտություններ | |||
Բաժնի վարիչի (ծառայության ղեկավարի) նախազննում | 10,000 | ||
Բժշկի առաջնային նախազննում | 10,000 | ||
Բժշկի նախազննում | 5,000 | ||
Ուլտրաձայնային հետազոտություն | 10,000 | ||
Ուլտրաձայնային հետազոտություն /VOLYSON E-10/ | 20,000 | ||
Կոլպոսկոպիա (CS) | 3,000 | ||
Պարանոցի բիոպսիա | 3,000 | ||
Լիպ (LEEP) | 10,000 | ||
Արգանդի պարանոցի լազերային բուժում | 15,000 | ||
Լորձաթաղանթի բիոպսիա | 3,500 | ||
Ն/Ա պարույրի տեղադրում / հանում | 3,000 | ||
Համատեղելիության տեստ | 2,500 | ||
Թերապևտի կոնսուլտացիա | 1,000 | ||
Ուլտրաձայնային հետազոտություն, Պտղի դոպլեր հետազոտություն 3D/4D | 20,000 | ||
Ուլտրաձայնային հետազոտություն, Պտղի դոպլեր հետազոտություն /VOLYSON E-10/ | 20,000 | ||
Պտղի դոպլեր հետազոտություն /SIEMENS/ | 10,000 | ||
Պտղի կարդիոտոկոգրաֆիա (КТГ) | 2,000 | ||
Հղիների ուլտրաձայնային հետազոտություն գլխուղեղի պաթոլագիայի ժամանակ (նեյրոսոնոգրաֆիա) | 20,000 | ||
Հղիների ուլտրաձայնային հետազոտություն բազմապտուղ հղիությունների ժամանակ | 20,000 | ||
Ուլտրաձայնային հետազոտություն, Պտղի դոպլեր հետազոտություն/ 1-ին հարկ/ | 20,000 | ||
Ուլտրաձայնային հետազոտություն / 1-ին հարկ/ | 20,000 | ||
Գինեկոլոգիական չարորակ ուռուցքների ուլտրաձայնային հետազոտություն՝ ախտահարման աստիճանի որոշումով | 25,000 | ||