Սրտանոթային վիրաբուժության բաժանմունք
Ընդհանուր նկարագրություն
Էրեբունի բժշկական կենտրոնում սրտանոթային վիրաբուժության բաժանմունքը ստեղծվել է՝ սրտանոթային հիվանդություններով պացիենտներին ցուցաբերելու վիրաբուժական օգնություն: Սրտանոթային վիրաբուժությունը ենթադրում է սրտի և նրա խոշոր անոթների վիրահատություններ:
Բաժանմունքում իրականացվում են.
- աորտակորոնար շունտավորում, այդ թվում՝ զույգ ներքին կրծքային զարկերակների կիրառմամբ (bilateral mammary grafting using composite Y-graft technique),
- սրտի հետկաթվածային անևրիզմայի պլաստիկա՝ Դորի եղանակով,
- սրտի փականների պլաստիկ վիրահատություններ,
- սրտի փականների պրոթեզավորում՝ Sorin ընկերության արտադրության բարձրորակ արհեստական փականների կիրառմամբ,
- սրտի որոշ բնածին արատների շտկում (միջնապատային դեֆեկտների պլաստիկա),
- սրտի ուռուցքների հեռացում,
- վիրահատություններ պերիկարդիտների ժամանակ:
Առաջինը Հայաստանում` միջազգային չափանիշներին համապատասխան, Էրեբունի ԲԿ-ի սրտանոթային վիրաբուժության բաժանմունքում սկսեցին իրականացնել սրտի հետկաթվածային անևրիզմայի պլաստիկա՝ Դորի եղանակով, ստանալով հրաշալի արդյունքներ: Սրտի այս վիրահատությունն իր արդյունավետությամբ հավասարազոր է սրտի փոխպատվաստմանը, ընդ որում, ո՛չ միայն փրկում է հիվանդի կյանքը, այլև երկարացնում տասնյակ տարիներով՝ լավացնելով կյանքի որակը:
Սրտամկանի կաթվածից հետո սրտի վնասված հատվածում կարդիոմիոցիտները չեն վերականգնվում, այլ սպիանում և փոխարինվում են շարակցական հյուսվածքով, որն իր առանձնահատկության պատճառով չի մասնակցում սրտի կծկումներին: Ավելին, այն քիչ կայուն է հեմոդինամիկայի փոփոխություններին ու ներփորոքային ճնշման բարձրացմանը: Ժամանակի ընթացքում սրտամկանի վնասված հատվածը սկսում է ձգվել, բարակել և արտափքվել՝ ձևավորելով սրտի անևրիզմա: Բուժման բացակայության պայմաններում այս իրավիճակը կարճ ժամանակում կարող է առաջ բերել ծանր բարդություններ, ընդհուպ մինչև մահ.
- սրտային արտամղման կտրուկ նվազում և ծանր սրտային անբավարարություն,
- սրտամկանի կրկնակի կաթվածներ,
- ձախ փորոքի թրոմբոզ և տարբեր զարկերակների թրոմբոէմբոլիաներ, այդ թվում՝ ուղեղային ինսուլտի զարգացմամբ,
- անևրիզմայի պատռվածք՝ առատ արյունահոսությամբ,
- սրտի տամպոնադա,
- կրկնվող փորոքային առիթմիաներ,
- սրտի կանգ և սրտային հանկարծամահություն:
Ձախ փորոքի անևրիզման կարելի է վերացնել միայն վիրաբուժական եղանակով՝ ձախ փորոքի երկրաչափական վերակառուցմամբ կամ Դորի վիրահատությամբ:
Վիրահատության ցուցում է անևրիզմայի առկայությունը, որն արտահայտվում է մեկ կամ մի քանի ախտանիշներով՝ ցավեր հետկրծոսկրային շրջանում, հևոց, առիթմիա, սուր սրտային անբավարարություն և այլն:
Ձախ փորոքի երկրաչափական վերակառուցում՝ ներփորոքային «կարկատանով» (Դորի վիրահատություն), իրականացվում է նաև ձախ փորոքի ակինեզիայի կամ դիսկինեզիայի մեծ հատվածներով իշեմիկ կարդիոմիոպաթիաների ժամանակ:
Աորտոկորոնար շունտավորման վիրահատությունը՝ երկու ներքին կրծքային զարկերակների կիրառմամբ (bilateral mammary grafting using composite Y-graft technique) առաջին անգամ Հայաստանում նույնպես իրականացվել է Էրեբունի ԲԿ-ի սրտանոթային վիրաբուժության բաժանմունքում: Կարդիովիրաբուժական միջամտության այս եղանակն արդեն երկար ժամանակ հաջողությամբ կիրառվում է արտերկրի առաջատար կլինիկաներում, սակայն Հայաստանում կարդիովիրաբուժության պրակտիկայում վերջերս է ներդրվել: Ներկա դրությամբ շատ հիվանդներ են վիրահատվել այս եղանակով՝ միջազգային չափանիշներին համարժեք արդյունքներով: Ի տարբերություն երակային շունտերի կիրառմամբ աորտոկորոնար շունտավորման, այս եղանակի դեպքում օգտագործվում են ներկրծքային զարկերակները, որոնք ավելի քիչ և հազվադեպ են ենթարկվում պրոլիֆերատիվ ռեակցիայի, դեղորայքի ազդեցությամբ լավ են լայնանում և նորադրենալինի ազդեցությամբ սպազմի չեն ենթարկվում:
Այսինքն, ստեղծված զարկերակային շունտերը գործում են առավելագույն նման սրտի սեփական կորոնար զարկերակներին, ինչը նվազեցնում է հետվիրահատական շրջանում թրոմբագոյացումը, որն էլ իր հերթին նվազեցնում է կրկնակի կարդիովիրաբուժական միջամտության անհրաժեշտության հավանականությունը: Սա շատ կարևոր փաստ է հատկապես երիտասարդ պացիենտներին վիրահատելու պարագայում:
Էրեբունի ԲԿ-ի սրտանոթային վիրաբուժության բաժանմունքը հագեցած է ժամանակակից անհրաժեշտ բոլոր սարքավորումներով: Բաժանմունքի մասնագետները վերապատրաստվել են արտերկրի հայտնի կարդիովիրաբուժական կենտրոններում:
- Սրտի վիրաբուժության և ռեկոնստրուկցիայի ծառայություն
- Պարանոցային անոթների և կաթվածի կանխարգելման ծառայություն
- Աորտայի վիրաբուժության ծառայություն
- Պերիֆերիկ անոթների վիրաբուժական ծառայություն
- Անոթների լազերային վիրաբուժության ծառայություն
Բաժանմունքում իրականացվում է մեծահասակների սրտի վիրահատությունների ամբողջ սպեկտրը:
Սրտանոթային վիրաբուժության բաժանմունքի գործունեության հիմնական և առաջնահերթ ուղղություններն են.
- աորտոկորոնար շունտավորում, այդ թվում՝ երկու ներքին կրծքային զարկերակների կիրառմամբ (bilateral mammary grafting using composite Y-graft technique),
- սրտի հետկաթվածային անևրիզմայի պլաստիկա՝ Դորի եղանակով:
Այս վիրահատություններն առաջինը Հայաստանում իրականացվել են Էրեբունի ԲԿ սրտանոթային վիրաբուժության բաժանմունքում և այսօր ամուր ներդրված են սրտային վիրաբուժության պրակտիկայում:
Արդեն տասնյակ հիվանդներ վիրահատվել են բաժանմունքում նոր եղանակների կիրառմամբ՝ միջազգային չափանիշներին համապատասխան, հրաշալի արդյունքներով:
![]() |
|
![]() |
![]() |
![]() |
Կրթական նյութեր մասնագետների համար
|
Կրթական նյութեր պացիենտի համար
|
Քնային զարկերակների էնդարտերէկտոմիա |
- 22.02.2017 - Էրեբունի ԲԿ-ում վիրաբույժները փրկեցին քնային զարկերերակում լողացող թրոմբով հիվանդի կյանքը։
- 24.12.2016 -
- 08.12.2016 - Առաջին անգամ Հայաստանում, Էրեբունի ԲԿ-ում: Հիվանդը դադարել է կակազել ողնաշարային զարկերակի սեղմումը վերացնող վիրահատությունից հետո:
- 11.10.2016 - Ողնաշարային զարկերակի վիրահատություն Էրեբունի ԲԿ-ում
- 21.10.2015 - Ստենտ-գրաֆտի կիրառումը որպես անևրիզմայի այլընտրանքային բուժում
- 31.08.2015 - Առաջին անգամ Հայաստանում իրականացվել է բարդ վիրահատություն. պարանոցի ուռուցքի հեռացում եւ գլխուղեղը սնող անոթների պաթոլոգիայի միափուլ շտկում
- 09.07.2015 - Հարցազրույց «Էրեբունի» բժշկական կենտրոնի պարանոցային անոթների և սրտի վիրաբուժության ծառայության ղեկավար, սիրտ-անոթային վիրաբույժ, բ.գ.դ. Մեսրոպ Շատախյանի հետ
- 07.03.2015 - «Էրեբունի» բժշկական կենտրոնում հազվագյուտ վիրահատություն է իրականացվել` ենթաանրակային զարկերակի հսկայական անևրիզմայի հեռացում
- 01.03.2015 - Առաջին անգամ Հայաստանում՝ հսկայական չափսի դիվերտիկուլի հեռացման վիրահատություն
- 10.02.2015 - Գլխուղեղի կաթվածի կանխարգելման և գլխուղեղային արյան շրջանառության քրոնիկ անբավարարության բուժման համար Հայաստանում առաջին անգամ գլխուղեղը սնուցող 4-ից 3 անոթների միաժամանակյա վիրահատություններ են իրականացվել
- 05.02.2015 - Կարդիովիրաբույժների կյանք փրկող վիրահատությունը
- 22.10.2014 - Ուղեղային արյան շրջանառության քրոնիկ խանգարումների բուժման համար Հայաստանում առաջին անգամ բացառիկ վիրահատություն է իրականացվել` քնային և ողնաշարային զարկերակների վերակառուցում` մեկ փուլով
- 23.09.2014 - Հայաստանում առաջին անգամ բրախիոցեֆալ ցողունի պրոթեզավորման եզակի վիրահատություն է իրականացվել գլխուղեղային արյան շրջանառության անբավարարությամբ տառապող պացիենտի մոտ
- 15.07.2014 - Իշեմիկ ինսուլտի կանխարգելման համար առաջին անգամ իրականացվել է կենսանյութից անոթային պրոթեզով ներքին քնային զարկերակի պրոթեզավորում
- 18.09.2013 - Իտալացի սրտաբանը գոհ է Հայաստանում իր մեթոդի կիրառման արդյունքից (տեսագրություն)
- 19.04.2013 - Երեւանում սրտի բացառիկ վիրահատություն է կատարվել. իտալացի բժիշկը փորձը փոխանցում է հայ մասնագետներին (տեսագրություն)
Սիրտ-անոթային վիրաբուժության բաժանմունքի գնացուցակ | ||
Բժշկական օգնության և սպասարկման տեսակները | Արժեքը (դրամով) | |
Աորտոկորոնար շունտավորում (ԱԿՇ): Սրտի նորագոյացության հեռացում | 2,700,000 | |
Աորտոկորոնար շունտավորում (ԱԿՇ): Սրտի նորագոյացության հեռացում առանց բարդությունների | 2,500,000 | |
Աորտոկորոնար շունտավորում ձախ փորոքի պլաստիկայով Դոռ-ի եղանակով (Dor operation): Աորտալ փականի ռեկոնստրուկցիա աուտոպերիկարդով | 3,050,000 | |
Աորտոկորոնար շունտավորում և մեկ փականի պրոտեզավորում | 4,000,000 | |
Մեկ փականի պրոտեզավորում (Sorin valve) | 3,450,000 | |
Երկու փականների պրոտեզավորում (Sorin valve) | 4,050,000 | |
Միտրալ փականի պլաստիկա Կարպանտյեի օղով (Carpentier ring) | 3,450,000 | |
Միջնախասրտային միջնապատի դեֆեկտի վիրահատություն | 2,600,000 | |
Աորտոկորոնար շունտավորում (ԱԿՇ) պետության մասնակցությամբ | 2,335,000 | |
Աորտոկորոնար շունտավորում ձախ փորոքի պլաստիկայով Դոռ-ի եղանակով (Dor operation) պետության մասնակցությամբ | 2,685,000 | |
Մեկ փականի պրոտեզավորում (Sorin valve) պետության մասնակցությամբ | 3,085,000 | |
Երկու փականների պրոտեզավորում (Sorin valve) պետության մասնակցությամբ | 3,685,000 | |
Միտրալ փականի պլաստիկա Կարպանտյեի օղով (Carpentier ring) պետության մասնակցությամբ | 3,085,000 | |
Միջնախասրտային միջնապատի դեֆեկտի վիրահատություն պետության մասնակցությամբ | 2,235,000 | |
Աորտոկորոնար շունտավորում (ԱԿՇ) (Պետության մասնակցություն զին. ծառայողներ) | 1,210,000 | |
Ռոսսի վիրահատություն (Պետության մասնակցություն զին. ծառայողներ) | 1,000,000 | |
Սրտի մեկ փականի պրոթեզավորում (Պետության մասնակցություն զին. ծառայողներ) | 1,615,000 | |
Սրտի երկու փականի պրոթեզավորում (Պետության մասնակցություն զին. ծառայողներ) | 1,890,000 | |
Վերել աորտայի անևրիզմա (Պետության մասնակցություն զին. ծառայողներ) | 1,715,000 | |
Վերել աորտայի անևրիզմա` փականի պրոթեզավորմամբ (Պետության մասնակցություն զին. ծառայողներ) | 2,035,000 | |
Վայրէջ աորտայի անևրիզմա վիրահատական բուժում (Պետության մասնակցություն զին. ծառայողներ) | 1,300,000 | |
Սրտի բնածին արատների վիրահատական բուժում (Պետության մասնակցություն զին. ծառայողներ) | 600,000 |