«Էրեբունի» բժշկական կենտրոն
Medical Journal Erebouni

Ռևմատոլոգիայի բաժանմունք

Ընդհանուր նկարագրություն

Ռևմատոլոգիական հիվանդությունների առավել հաճախ հանդիպող ախտանշաններն են հոդերում և մկաններում հանկարծակի կամ աստիճանաբար ի հայտ եկող ցավերը, հոդերի արտահայտված այտուցվածությունը, հոդերում շարժումների կարկամությունը, հոդերի շրջանում մաշկի ջերմության բարձրացումը, մարմնի ջերմության բարձրացումը: 


Ռևմատոլոգիայում ամենակարևոր պայմանը  վաղ ախտորոշումն   է, ինչը  հնարավորություն է տալիս պահպանել հոդերի և ներքին օրգանների ֆունկցիաները և  զգալի  բարելավել հիվանդների կյանքի որակը: Այդ պատճառով անհրաժեշտ է մասնագետին դիմել աժխտանշանների ի հայտ գալուց անմիջապես հետո: Ռևմատոլոգիական որոշ հիվանդություններ լիովին բուժել հնարավոր չէ: Սակայն այսօր գոյություն ունեն բուժման եղանակներ, որոնք թույլ են տալիս  դանդաղեցնել հոդերում, հարհոդային հյուսվածքներում և ներքին օրգաններում հաշմանդամության բերող փոփոխությունների զարգացումը և բարելավել հիվանդների կյանքի որակը:  

 

 

 

«Էրեբունի» ԲԿ ռևմատոլոգիական բաժանմունքում իրականացվում է հենաշարժիչ համակարգի բորբոքային և դեստրուկտիվ ախտահարումներով հիվանդների (ոսկրերի, հոդերի և մկանների ախտահարմամբ ուղեկցվող), շարակցական հյուսվածքի այլ հիվանդություններով, համակարգային վասկուլիտներով ու այլ ախտաբանություններով հիվանդների ախտորոշում և բուժում:

 

  Շարակցական հյուսվածքի տարածուն հիվանդություններ.

  • համակարգային կարմիր գայլախտ,
  • սկլերոդերմիա,
  • դերմատոմիոզիտ,
  • ռևմատիզմ,
  • ռևմատոիդ արթրիտ:

 

  Համակարգային վասկուլիտներ.

  • հանգուցավոր պերիարտերիիտ,
  • միկրոսկոպիկ պոլիանգիիտ,
  • հեմոռագիկ վասկուլիտ,
  • Չարգ-Ստրոսի համախտանիշ,
  • Տակայասուի հիվանդություն:

 

  Տարբեր ծագման արթրիտներ.

  • պոդագրա և այլ միկրոբյուրեղային արթրիտներ,
  • Բեխտերևի հիվանդություն (անկիլոզացնող սպոնդիլոարթրիտ),
  • դեֆորմացնող օստեոարթրոզ,
  • Բեխչետի հիվանդություն:

 

 

Յուրաքանչյուր տարի ռևմատոլոգիայի բաժանմունք է ընդունվում ավելի քան 600 հիվանդ: Իրականացվում է համալիր ախտորոշում  ցուցաբերվում է  բազմամասնագիտական խորհրդատվություն (օրթոպեդներ, վնասվածքաբաններ, սրտաբաններ, նյարդաբաններ, նյարդավիրաբույժներ, իմունաբաններ և այլն): Հիվանդների բուժումն իրականացվում է միջազգային չափանիշներին համապատասխան՝ ռևմատոլոգիայի բնագավառում նորագույն և առավել արդյունավետ մեթոդաբանության  կիրառմամբ:

 


Բաժանմունքում գործում է ինչխպես ամբուլատոր, այնպես էլ ստացիոնար ծառայություն, հիվանդների բուժումը կազմակերպվում է նաև  ցերեկային ստացիոնարում: 


Ռևմատոլոգիայի բաժանմունքը ԵրՊԲՀ հետդիպլոմային ուսուցման «Նեղ թերապևտիկ մասնագիտություններ» ամբիոնի հիմնական կլինիկական բազաներից է, որտեղ վերապատրաստվում են ԵրՊԲՀ մագիստրատուրայի ուսանողները (ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Ա. Հարոյան):


Ռևմատոլոգիայի բաժանմունքի աշխատակիցներն իրականացնում են ակտիվ գիտական գործունեություն՝ մասնակցելով և զեկույցներ ներկայացնելով միջազգային մասնագիտական գիտաժողովներին: Նրանցից շատերը վերապատրաստվել են արտերկրի առաջավոր կլինիկաներում:

 

Հիմնական գործունեության ուղղությունները

Ռևմատոլոգիայի բաժանմունքի գործունեության հիմնական և առաջնահերթ ուղղություններն են.

 

  • հոդերի ախտորոշիչ և բուժական պունկցիաներ՝ կորտիկոստերոիդների և հիալուրոնաթթվի ներմուծմամբ:


Ռևմատոլոգիայի բաժանմունքն իր գործունեության ընթացքում սերտ համագործակցում և առաջնորդվում է այնպիսի միջազգային և համաշխարհային ռևմատոլոգիական միությունների ուղեցույցներով, ինչպիսիք են.

 

Անձնակազմ
Արմինե Հարոյան Արմինե Հարոյան Գրել նամակ «Էրեբունի» ԲԿ ռևմատոլոգիական բաժանմունքի ղեկավար ռևմատոլոգ բ.գ.թ. դոցենտ
Վահան Մուկուչյան Վահան Մուկուչյան Գրել նամակ ռևմատոլոգ
Ալիսա Կիրակոսյան Ալիսա Կիրակոսյան Գրել նամակ ռևմատոլոգ
Աիդա Սարգսյան Աիդա Սարգսյան Գրել նամակ ռևմատոլոգ
Աիդա Սարգսյան Աիդա Սարգսյան Գրել նամակ ռևմատոլոգ
Կրթություն

 

 
Գնացուցակ
     
Ռևմատոլոգիական  բաժանմունքի վճարովի ծառայությունների գնացուցակ
04.09.2018 թ.
  Ծառայության անվանումը Արժեքը (դրամով)
  Բաժնի վարիչի (ծառ. ղեկավարի) առաջնային զննում                                                  10,000
  Բաժնի վարիչի (ծառ. ղեկավարի) կրկնակի զննում մեկ ամսվա ընթացքում                                                    5,000
  Բաժնի վարիչի (ծառ. ղեկավարի) առաջնային զննում դեղորայքային բուժման նշանակմամբ (հոդերի դեգեներատիվ հիվանդությունների դեպքում)                                                  15,000
  Բաժնի վարիչի (ծառ. ղեկավարի) առաջնային զննում դեղորայքային բուժման նշանակմամբ (հոդերի բորբոքային և համակարգային հիվանդությունների դեպքում)                                                  20,000
  Բժշկի առաջնային նախազննում                                                    5,000
  Բժշկի երկրորդային նախազննում                                                   3,000
  Բուժման 1 օրվա արժեքը ( առանց դեղորայքի և հետազոտությունների ) 20,000
  Բուժման 2 օրվա արժեքը ( առանց դեղորայքի և հետազոտությունների ) 40,000
  Բուժման 3 օրվա արժեքը ( առանց դեղորայքի և հետազոտությունների ) 60,000
  Բուժման 4 օրվա արժեքը ( առանց դեղորայքի և հետազոտությունների ) 80,000
  Բուժման 5 օրվա արժեքը ( առանց դեղորայքի և հետազոտությունների ) 100,000
  Բուժման 1 օրվա արժեքը ( ներառյալ դեղորայքը, առանց հետազոտությունների ) 30,000
  Բուժման 2 օրվա արժեքը (ներառյալ դեղորայքը, առանց հետազոտությունների) 60,000
  Բուժման 3 օրվա արժեքը ( ներառյալ դեղորայքը, առանց հետազոտությունների ) 90,000
  Բուժման 4 օրվա արժեքը ( ներառյալ դեղորայքը, առանց հետազոտությունների ) 120,000
  Բուժման 5 օրվա արժեքը ( ներառյալ դեղորայքը, առանց հետազոտությունների ) 150,000
  Բուժում ցերեկային ստացիոնարում ( առանց դեղորայքի և հետազոտությունների) 115,000
  Հիվանդի ստացիոնար բուժում                                                                                                            175,000
  Հիվանդի ստացիոնար բուժում ուղեկցող հիվանդությամբ                                                   215,000
  Հիվանդի ստացիոնար բուժում ուղեկցող հիվանդությամբ և/կամ բարդություններով                                    265,000
  Հիվանդի ստացիոնար բուժում` բարդացված, կենսական կարևոր օրգանների ֆունկցիայի խանգարումով                                                                                                 315,000
  Ներհոդային ներարկում՝ դաստակների և ոտնաթաթերի հոդերում 3,000
  Ներհոդային ներարկում՝ միջին հոդերում 5,000
  Ծնկահոդի պունկցիա 5,000
  Պունկցիա և ներհոդային ներարկում՝ խոշոր հոդերում 10,000
  Խոնդրոպրոտեկտորների ներհոդային ներարկում 20,000
  Բիոպսիա մաշկի և մկանի                                                    7,500
  Սոմատիկ բարդ հիվանդությունների բուժում ոչ պրոֆիլային հետազոտությունների ընդգրկումով 515,000
  Լրացուցիչ դեղորայքի փոխհատուցում, ըստ փաստացի կատարված ավել ծախսի                                                   1,000
  Լրացուցիչ դեղորայքի փոխհատուցում, ըստ փաստացի կատարված ավել ծախսի 1                                                  5,000
  Լրացուցիչ դեղորայքի փոխհատուցում, ըստ փաստացի կատարված ավել ծախսի 2                                                 10,000
     
ՀՀ Առողջապահության նախարարի 27.01.2011թ.N 91-Ա հրամանով հաստատված համավճար
  Սեպսիս 180,000
  Սուր հեմոկիտիկ կրիզներ, սակավարյունություն (Hb-60գ/լ և պակաս կամ էրիցոտրիտների քանակը =1.7x10դԱ/1 և պակաս)(բարդություններով և/կամ ուղեկցող հիվանդություններով) 180,000
  Կարճաժամկետ բուժօգնություն (1-3 օր) ավարտված, մեկ օրվա գինը  7,000
     
Վճարովի հիվանդասենյակների արժեքը
  Հիվանդասենյակ Արժեքը (դրամով)
  910 7,000
  911 7,000
  909 10,000
  908 10,000
  906/1 7,000
  906/2 7,000
  907/1 7,000
  907/2 7,000
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր