Էլեկտրաֆիզիոլոգիայի և միջամտական առիթմոլոգիայի բաժանմունք
Ընդհանուր նկարագրություն
Առիթմոլոգիան կլինիկական սրտաբանության ամենաբարդ բաժիններից է, ինչը բացատրվում է առիթմիաների բազմազանությամբ, ախտորոշման և բուժման դժվարությամբ, ինչպես նաև այնպիսի վտանգավոր բարդությունների առաջացման հավանականությամբ, ինչպիսիք են թրոմբոէմբոլիան, սրտամկանի ինֆարկտը, ինսուլտը, սրտային անբավարարությունը և այլն: Հանկարծակի առաջացած առիթմիաները հաճախ պահանջում են անհետաձգելի բուժական միջոցառումներ՝ սրտի կանոնավոր ռիթմի վերականգնման և նրա պահպանման նպատակով: Բուժման արդյունավետության կարևոր գործոն է հիվանդի բժշկին ժամանակին դիմելը:
Սրտի ռիթմի խանգարումները կարող են լինել ինչպես ինքնուրույն, այնպես էլ սրտանոթային կամ այլ օրգան-համակարգերի հիվանդության բարդության հետևանք: Սրտի իշեմիկ հիվանդությամբ հիվանդների 80%-ի մոտ գրանցվում են տարբեր բնույթի առիթմիաներ, այդ թվում՝ 65%-ի մոտ կյանքին վտանգ սպառնացող: Տարիքի հետ սրտի ռիթմի խանգարումների ավելի հաճախ հանդիպելը բացատրվում է սրտամկանում և սրտի հաղորդչական համակարգում ծերացման գործընթացքում տեղի ունեցող փոփոխություններով: Տեղի է ունենում միոցիտների փոխարինում ֆիբրոզ հյուսվածքով, զարգանում են, այսպես կոչված, «սկլերոդեգեներատիվ փոփոխություններ»:
Առիթմիաները կարող են երկար ժամանակ չարտահայտվել, և մինչև հետազոտությամբ պատահաբար հայտնաբերվելը հիվանդը, հնարավոր է, չիմանա դրանց առկայության մասին:
Հաճախ առիթմիաները կարող են արտահայտվել հետևյալ ախտանիշներով
- սրտի աշխատանքի ընդհատման զգացում, ուժեղ սրտխփոց, սրտի «թրթռոց»,
- սրտի աշխատանքի չափազանց արագացում կամ դանդաղում,
- գլխապտույտ,
- հևոց,
- կրծքավանդակում ճնշող բնույթի ցավ,
- ոտքերի տակ հողի «կորստի» զգացում,
- սրտխառնոց և/կամ փսխում (հատկապես նորմալ ռիթմից առիթմիայի անցման կամ, ընդհակառակն, առիթմիայից նորմալ ռիթմի վերականգման ժամանակ),
- գիտակցության կորուստ:
Առիթմիաների արտահայտման այսպիսի բազմազանությունը միշտ չէ, որ վկայում է ռիթմի խանգարման բարդության մասին: Սրտի ռիթմի աննշան խանգարումներով հիվանդները կարող են գիտակցությունը կորցնել, իսկ կյանքին, իրավամբ, վտանգ սպառնացող առիթմիայով հիվանդները նույնիսկ որևէ գանգատ չներկայացնեն: Ամեն ինչ կարող է շատ անհատական լինել: Բոլոր դեպքերում, առիթմիան ինքնուրույն բուժել ոչ մի դեպքում չի կարելի: Առիթմիան պետք է բուժի բժիշկը՝ հատուկ հետազոտություն անցնելուց և առիթմիան ախտորոշելուց հետո, հաշվի առնելով դրա առաջացման գործոնները:
Կոնսերվատիվ և միջամտական առիթմոլոգիայի բաժանմունքում իրականացվում են սրտանոթային համակարգի միջամտական և ոչ միջամտական էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտություններ, առիթմոլոգիային և կարդիոստիմուլյացիային վերաբերող հարցերով խորհրդատվություն, կատարվում են սրտի ռիթմի խանգարման դեղորայքային և միջամտական, ներանոթային (կորոնար զարկերակների անգիոպլաստիկա, առիթմոգեն օջախների ռադիոալիքային աբլացիա, էլեկտրակարդիոստիմուլյացիայի տարբեր մեթոդներ, ռեսինխրոնիզացիոն թերապիա) և վիրահատական շտկումներ՝ միջազգային չափանիշներին և ուղեցույցներին համապատասխան:
Բաժանմունքը հագեցած է ամենաժամանակակից սարքավորումներով, այդ թվում՝ հիվանդների վիճակին մշտադիտարկող մոնիտոր համակարգերով, դեֆիբրիլյատորներով, էլեկտրասրագրության սարքերով: Առկա է առիթմիաների միջամտական էլեկտրոֆիզիոլոգիական ախտորոշման և միջամտական բուժման համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների լայն տեսականի:
Բաժանմունքի գործունեության հիմնական ուղղությունը բարդ առիթմիաների, սրտի ռիթմի խանգարմամբ բարդացած սրտային պաթոլոգիաների (սրտի իշեմիկ հիվանդություն, բնածին և ձեռքբերովի արատներ) բուժումն է: Բաժանմունքում աշխատում է 4 առաջատար բժիշկ-առիթմոլոգ, այդ թվում՝ 2 մասնագիտացված միջամտական էլեկտրաֆիզիոլոգներ, ովքեր իրականացնում են առիթմոլոգիական միջամտությունների ամբողջ սպեկտրը: Յուրաքանչյուր տարի բաժանմունքում բուժվում է 2000 հիվանդ, որից 1400-ը՝ ամբուլատոր:
Բաժանմունքի բժիշկներն ակտիվորեն համագործակցում են Եվրոպայի, Ռուսաստանի և ԱՄՆ առաջատար կլինիկաների մասնագետների հետ, մասնավորապես՝ Providence Sacred Heart Medical Center and Children’s Hospital և Դեբրեցենի (Հունգարիա) Սրտաբանության ինստիտուտի հետ՝պարբերաբար իրականացնելով գիտական սեմինարներ, խորհրդատվություններ և համատեղ վիրահատություններ:
Կենտրոնն իրականացնում է անհետաձգելի և պլանային ամբուլատոր ախտորոշում և բուժում հետևյալ դեպքում.
- սրտի ռիթմի խանգարումներ
- կարդիոմիոպաթիաներ
- սինկոպալ վիճակներ
- սրտային անբավարարություն
- սրտի իշեմիկ հիվանդություն
- հիպերտոնիկ հիվանդություն
- սրտի փականային և բնածին արատներ
- Բիպլանար անգիոգրաֆ Arlis (Siemens)՝ համալրված, իրականացնելու էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտություններ և թեստեր, սրտի ռիթմավար սարքերի և կարդիովերտեր-դեֆիբրիլյատորների իմպլանտացիա: Առկա են նաև ռեսինխրոնիզացիոն թերապիա և աբլացիա իրականացնելու համար անհրաժեշտ սարքեր,
- էխոսրտագիր (Philips),
- էլեկտրոսրտագիր (Shiller),
- թրեդմիլ (Shiller) (GE),
- հոլտեր-մոնիտորինգի համակարգ (Shiller),
- դեֆիբրիլյատորներ (Medtronic 20e),
- բազմաֆունկցիոնալ մոնիտորներ,
- ինտենսիվ թերապիայի պալատ՝ թթվածնի կենտրոնական մատակարարմամբ և անհատական մոնիտորինգով:
Ամբուլատոր պայմաններում իրականացվող հետազոտություններ և միջամտություններ
|
բազմականալ էլեկտրասրտագրություն (ԷՍԳ), |
||
|
էխոսրտագրություն (ԷխոՍԳ), |
||
|
հոլտեր-մոնիտորինգ, |
||
|
էվենտ-մոնիտորինգ, |
||
|
սրտի խթանիչների, ԿՎԴ-ների և սրտի աշխատանքը սինխրոնիզացնող սարքերի հետազոտում, ախտորոշում և ծրագրավորում, |
||
|
ֆիզիկական ծանրաբեռնվածության թեստեր (թրեդմիլ-թեստ), |
||
|
զարկերակային ճնշման մոնիտորինգ, |
||
|
ամբուլատոր և արտահիվանդանոցային առիթմոլոգիական խորհրդատվություններ: |
Ստացիոնար պայմաններում իրականացվող միջոցառումները.
|
Mapping, |
||
|
էլեկտրական կարդիովերսիա, |
||
|
դեղորայքային կարդիովերսիա, |
||
|
էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտության որոշ ձևեր, |
||
|
տրանսէզոֆագալ էխոսրտագրություն, |
||
|
սրտի ժամանակավոր ռիթմավար սարքի պերկուտան իմպլանտացիա: |
Կոնսերվատիվ և միջամտական առիթմոլոգիայի բաժանմունքում իրականացվող միջամտական գործողությունները.
|
կարդիոխթանիչների, սրտի աշխատանքը սինխրոնիզացնող կարդիովերտեր-դեֆիբրիլյատորների (ԿՎԴ) և ախտորոշիչ մինի-համակարգերի իմպլանտացիա (Implantable Loop Recorder). | ||
|
|||
|
էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտություն, |
||
|
փորոքային և վերփորոքային առիթմիաների ռադիոալիքային աբլացիա (աբլացիան առիթմոգեն օջախի քայքայումն (այրումն) է): Կենտրոնում իրականացվում են աբլացիայի բոլոր տեսակները, մասնավորապես. | ||
|
|||
|
սրտի անոթների ընտրողական անգիոգրաֆիա (կորոնարոգրաֆիա), անգիոպլաստիկա և ստենտավորում, |
||
![]() |
վերին և ստորին վերջույթների մագիստրալ անոթների անգիոգրաֆիա: |
![]() |
|
![]() |
![]() |
![]() |
Կրթական նյութեր մասնագետների համար
|
Կրթական նյութեր պացիենտի համար
|
Կաթետերային աբլացիան առիթմիաների ժամանակ |
- , Adamyan K.G., Tumasyan L.R., Chilingaryan A.L. - Comparative assessment of long term outcome of acute myocardial infarction with/without ST-segment elevation , Eur J Echocardiography Abstracts Supplement (2012) 13 (S1), i123
- , S.Jamalyan, Z.Kartoyan, K.Petrosyan, L.Hayrapetyan - Development of Cardiac Electrophysiology in Armenia , Second International Medical Congress of Armenia, Yerevan, Armenia. 2007
- , Smbat Jamalyan, MD, FESC - Emerging risk stratification in Syncope , The European Journal of cardiovascular medicine. Vol. I, issue II, summer 2010, p 38-48.
- , Adamyan K.G., Tumasyan L.R., Chilingaryan A.L. - GRACE risk score as a predictor of short- and long-term events after acute myocardial infarction , IX Congress of Armenian Cardiologists Association / May, 2013
- , S.V.Jamalyan - I control my heart failure or How can we live with heart failure “(patient guide in Russian)
- , Alexandra Kiss, Edina Nagy-Baló, Gábor Sándorfi, Orsolya Hajas, Diana Tint, István Édes, Zoltán Csanádi - Learning curve in circular multipolar phased radiofrequency ablation of atrial fibrillation , Cardiology Journal (ahead of print). DOI: 10.5603/CJ.a2014.0085
- , - Long-term outcome of patients presenting with acute myocardial infarction , VIII Congress of Armenian Cardiologists Association / May, 2011 / (1st Prize at the Young Scientists’ Competition)
- , Adamyan K.G., Chilingaryan A.L. - Prognostic value of GRACE risk score as a predictor of short- and long-term events in patients with acute coronary syndrome. Review. Medical Science of Armenia , National Academy of the Republic of Armenia;N1-2014;3-11
- , Adamyan K.G., Vardanyan S.I., Astvacatryan T.R., Mkhitaryan V.K. - Prognostic value of markers of endothelial dysfunction in patients with acute coronary syndrome , VIII Congress of Armenian Cardiologists Association / May, 2011
- , Smbat Jamalyan, MD, FESC, Jan A. Staessen, MD, PhD, FAHA, FESC - Right Ventricular Outflow Tract Arrhythmias from single ectopic beats to arrhythmogenic right ventricular cardiomyopathy. , Healthcare bulletin. European cardiovascular disease. Clinical insights and practice. Spring edition 2009; page 12.
- , Aharonyan A., Manukyan V., Hovaguimian H.S. - Surgical treatment of dysrythmias in rheumatic mitral disorders: early postoperative and long-term results , Panarmenian international surgical congress journal 2003.
- , - Translation into Russian ESC pocket guideline: “Angina”and ESC pocket guideline: “Acute heart failure”
- , - Translations into Russian ACC and ESC Guidelines:“Management of patient with Atrial Fibrillation” and “Hypertrophic cardiomyopathy”
- , S.V. Jamalyan - When you receive anticoagulation therapy” (patient guide in Russian and Armenian
- 09.12.2016 - ԷՐԵԲՈՒՆԻ ԲԿ-ն ԵՎ ԷՐԱԶՄՈՒՍ ԿԼԻՆԻԿԱՆ (ՀՈԼԱՆԴԻԱ): ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ԱՌԻԹՄՈԼՈԳԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
- 02.05.2015 - Շողացող առիթմիան` առողջապահական համակարգի համար լուրջ խնդիր
- 03.11.2014 - Երևանում կայացավ Հայաստանի սրտի ռիթմի ասոցիացիայի առաջին գիտաժողովը
- 31.10.2014 - «Էրեբունի» բժշկական կենտրոնում ԱՄՆ-ից ժամանած մասնագետներն իրականացրել են խորհրդատվություններ և ինվազիվ միջամտություններ
- 30.10.2014 - Վիրահատություններ կատարելու նպատակով Վաշինգտոնից բժշկական խումբ է ժամանել «Էրեբունի» բժշկական կենտրոն
- 09.06.2014 - Սրտանոթային հիվանդություններից մահացությունների մեծամասնության պատճառը սրտի ռիթմի խանգարումներն են
Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի գնացուցակ | ||
15.07.2020 թ. | ||
Բժշկական օգնության և սպասարկման տեսակները | Արժեքը (դրամով) | |
Բժշկի առաջնային կոնսուլտացիա | 10,000 | |
Բժշկի կրկնակի կոնսուլտացիա | 5,000 | |
Էխոսրտագրություն | 12,000 | |
Տրանսէզոֆագեալ էխոսրտագրություն (ամբուլատոր) | 20,000 | |
Է Ս Գ | 1,600 | |
ՍՌՎՍ (pacemaker) քննություն | 6,000 | |
Հոլտեր մոնիթորինգ | 15,000 | |
Ֆիզիկական ծանրաբեռնվածության տեստ /Տրեդ-Միլլ/ (ներառյալ կոնսուլտացիան) | 15,000 | |
Վերքի խնամք / վիրակապություն | 6,000 | |
Հեռակա կոնսուլտացիա (հիվանդի հարազատի կողմից ներկայացված տվյալների հիման վրա) | 20,000 | |
Արտագնա կոնսուլտացիա (այլ կլինիկա) | 15,000 | |
Առիթմոլոգիական ստացիոնար ծառայություններ | ||
Իմպլանտացիաներ-բրադիառիթմիաների բուժում | ||
Սրտի Ռիթմը Վարող Սարքերի (ՍՌՎՍ) իմպլանտացիաներ/ռեիմպլանտացիաներ | Արժեքը (դրամով) | |
ՍՌՎՍ իմպլանտացիա/ռեիմպլանտացիա միախոռոչանի EFFECTA SR, Biotronik | 1,350,000 | |
ՍՌՎՍ իմպլանտացիա/ռեիմպլանտացիա միախոռոչանի VITATRON SR, Medtronic | 1,450,000 | |
ՍՌՎՍ իմպլանտացիա/ռեիմպլանտացիա միախոռոչանի SENSIA SR, Medtronic | 1,650,000 | |
ՍՌՎՍ իմպլանտացիա/ռեիմպլանտացիա միախոռոչանի ADAPTA SR, Medtronic | 1,750,000 | |
ՍՌՎՍ իմպլանտացիա/ռեիմպլանտացիա երկխոռոչանի EFFECTA DR, Biotronik | 1,600,000 | |
ՍՌՎՍ իմպլանտացիա/ռեիմպլանտացիա երկխոռոչանի VITATRON DR, Medtronic | 1,750,000 | |
ՍՌՎՍ իմպլանտացիա/ռեիմպլանտացիա երկխոռոչանի SENSIA DR, Medtronic | 1,850,000 | |
ՍՌՎՍ իմպլանտացիա/ռեիմպլանտացիա երկխոռոչանի ADAPTA DR, Medtronic | 2,150,000 | |
Իմպլանտացիաներ-տախիառիթմիաների բուժում | ||
Կարդիովերտեր-դեֆիբրիլյատորի իմպլանտացիաներ/ռեիմպլանտացիաներ | Արժեքը (դրամով) | |
ԿՎԴ իմպլանտացիա/ռեիմպլանտացիա PROTECTA DR, Medtronic | 5,300,000 | |
ԿՎԴ իմպլանտացիա/ ռեիմպլանտացիա IFORIA 3 DR-T, Biotronic | 3,900,000 | |
ԿՎԴ իմպլանտացիա/ռեիմպլանտացիա PROTECTA VR, Medtronic | 4,950,000 | |
ԿՎԴ իմպլանտացիա/ ռեիմպլանտացիա IFORIA 3 VR-T, Biotronic | 3,800,000 | |
Աղյուսակում չնշված մյուս բոլոր մոդելների իմպլանտացիայի գինը որոշվում է առանձին պայմանագրով | ||
Իմպլանտացիաներ-տախիառիթմիաների բուժում | ||
Փորոքների կծկումները վերասինխրոնիզացնող ԿՎԴ սարքերի իմպլանտացիա | Արժեքը (դրամով) | |
Փորոքների կծկումները վերասինխրոնիզացնող սարքի իմպլանտացիա/ռեիմպլանտացիա Consulta CRT-P, Medtronic | 4,150,000 | |
Փորոքների կծկումները վերասինխրոնիզացնող ԿՎԴ սարքի իմպլանտացիա/ռեիմպլանտացիա Maximo II CRT-D, Medtronic | 5,450,000 | |
Փորոքների կծկումները վերասինխրոնիզացնող ԿՎԴ սարքի իմպլանտացիա/ռեիմպլանտացիա Maximo II CRT-D, Biotronik | 5,000,000 | |
Փորոքների կծկումները վերասինխրոնիզացնող ԿՎԴ սարքի իմպլանտացիա/ռեիմպլանտացիա Consulta CRT-D, Medtronic | 6,150,000 | |
Աղյուսակում չնշված մյուս բոլոր մոդելների իմպլանտացիայի գինը որոշվում է առանձին պայմանագրով | ||
Բրադիառիթմիաների բուժում այլ | ||
ՍՌՎՍ իմպլանտացիաներ այլ | Արժեքը (դրամով) | |
Ժամանակավոր էնդոկարդիալ սրտի ռիթմը վարող սարքի իմպլանտացիա | 135,000 | |
ՍՌՎՍ վերադիրքավորում ՉԴԱՍԱԿԱՐԳՎԱԾ | 1,300,000 | |
ԿՎԴ էլեկտրոդի վերադիրքավորում | 1,400,000 | |
Ձախ փորոքային էլեկտրոդի վերադիրքավորում | 1,250,000 | |
Նախասրտային էլեկտրոդի վերադիրքավորում | 1,250,000 | |
Աջ փորոքային էլեկտրոդի վերադիրքավորում | 1,250,000 | |
Վերքի ռևիզիա | 1,250,000 | |
Ենթամկանային գրպանիկի պատրաստում | 1,250,000 | |
ՍՌՎՍ էքսպլանտացիաներ/էքստրակցիաներ | Արժեքը (դրամով) | |
Սրտի ռիթմը վարող սարքի էքսպլանտացիա | 895,000 | |
Կարդիովերտեր-դեֆիբրիլյատորի էքսպլանտացիա | 895,000 | |
Փորոքների կծկումները վերասինխրոնիզացնող սարքերի էքսպլանտացիա | 895,000 | |
Փորոքների կծկումները վերասինխրոնիզացնող ԿՎԴ սարքերի էքսպլանտացիա | 895,000 | |
Էլեկտրոդների ամբողջական էքստրակցիա | 1,000,000 | |
Էլեկտրոդների մասնակի էքստրակցիա | 1,000,000 | |
ՍՌՎՍ էլեկտրոդների իմպլանտացիաներ | Արժեքը (դրամով) | |
ՍՌՎՍ էպիկարդիալ էլեկտրոդի իմպլանտացիա (արտագնա) | 380,000 | |
Աջ փորոքային էլեկտրոդի իմպլանտացիա | 1,150,000 | |
Ձախ փորոքային էլեկտրոդի իմպլանտացիա | 1,650,000 | |
Նախասրտային էլեկտրոդի իմպլանտացիա | 1,150,000 | |
ՍՌՎՍ/ԿՎԴ էլեկտրոդի իմպլանտացիա ՉԴԱՍԱԿԱՐԳՎԱԾ | 1,000,000 | |
Աբլացիաներ | ||
Փորոքային պարոքսիզմալ տախիկարդիայի աբլացիա | 1,700,000 | |
Վերփորոքային պարոքսիզմալ տախիկարդիայի աբլացիա | 1,300,000 | |
Հիսի ընդհանուր խրձի աբլացիա | 1,300,000 | |
Նախասրտային տախիկարդիայի աբլացիա | 1,300,000 | |
Նախասրտերի թրթռացման աբլացիա | 1,300,000 | |
Ռեաբլացիա | 850,000 | |
Աբլացիա` չհաջողված | 370,000 | |
Ախտորոշիչ միջամտություններ | ||
ԷՖՀ - Ախտորոշիչ | Արժեքը (դրամով) | |
Էլեկտրոֆիզիոլոգիական հետազոտություն – տրանսէզոֆագեալ | 175,000 | |
Էլեկտրոֆիզիոլոգիական հետազոտություն – ներսրտային | 370,000 | |
ԷՖՀ – էպիկարդիալ (արտագնա) | 400,000 | |
Ախտորոշիչ այլ | ||
Ֆլեբոգրաֆիա | 75,000 | |
Ախտորոշիչ մինի համակարգի իմպլանտանցիա Reveal DX | 1,500,000 | |
Ստացիոնար բուժում | ||
Ստացիոնար պայմաններում իրականացվող գործողություններ | Արժեքը (դրամով)/ մահճակալ օրերի արժեքը չի ընդգրկված | |
Կարդիովերսիա | 55,000 | |
Դեղորայքային քննություն | 35,000 | |
Սարք-միջնորդված ԷՖՀ | 65,000 | |
Ստացիոնար պայմաններում իրականացվող գործողություն Այլ | 30,000 | |
Տրանսէզոֆագիալ էԽՈ ՍԳ | 45,000 | |
Ժամանակավոր տրանսդերմալ սրտի ռիթմը վարող սարքի իմպլանտացիա | 95,000 | |
Ընհանուր անզգայացում միջամտության ընթացքում | 125,000 | |
Տրանսէզոֆագիալ էԽՈ ՍԳ և կարդիովերսիա միաժամանակյա | 80,000 | |
Ստացիոնար բուժումներ/հոսպիտալցում | Արժեքը (դրամով)/մեկ մահճակալ-օրվա արժեքը/ | |
Բուժման 1 օրվա արժեքը ( առանց դեղորայքի և հետազոտությունների ) | 20,000 | |
Բուժման 2 օրվա արժեքը ( առանց դեղորայքի և հետազոտությունների ) | 40,000 | |
Բուժման 3 օրվա արժեքը ( առանց դեղորայքի և հետազոտությունների ) | 60,000 | |
Բուժման 4 օրվա արժեքը ( առանց դեղորայքի և հետազոտությունների ) | 80,000 | |
Բուժման 5 օրվա արժեքը ( առանց դեղորայքի և հետազոտությունների ) | 100,000 | |
Բուժման 1 օրվա արժեքը ( ներառյալ դեղորայքը, առանց հետազոտությունների ) | 30,000 | |
Բուժման 2 օրվա արժեքը ( ներառյալ դեղորայքը, առանց հետազոտությունների ) | 60,000 | |
Բուժման 3 օրվա արժեքը ( ներառյալ դեղորայքը, առանց հետազոտությունների ) | 90,000 | |
Բուժման 4 օրվա արժեքը ( ներառյալ դեղորայքը, առանց հետազոտությունների ) | 120,000 | |
Բուժման 5 օրվա արժեքը ( ներառյալ դեղորայքը, առանց հետազոտությունների ) | 150,000 | |
Բուժում ցերեկային ստացիոնարում ( առանց դեղորայքի և հետազոտությունների) | 115,000 | |
Հիվանդի ստացիոնար բուժում | 175,000 | |
Հիվանդի ստացիոնար բուժում ուղեկցող հիվանդությամբ | 215,000 | |
Հիվանդի ստացիոնար բուժում ուղեկցող հիվանդությամբ և/կամ բարդություններով | 265,000 | |
Հիվանդի ստացիոնար բուժում բադացած, կենսական կարևոր օրգանների ֆունկցիայի խանգարումով | 315,000 | |
Սոմատիկ բարդ հիվանդությունների բուժում ոչ պրոֆիլային հետազոտությունների ընդգրկումով | 515,000 | |
Լրացուցիչ դեղորայքի փոխհատուցում, ըստ փաստացի կատարված ավել ծախսի | 1,000 | |
Լրացուցիչ դեղորայքի փոխհատուցում, ըստ փաստացի կատարված ավել ծախսի 1 | 5,000 | |
Լրացուցիչ դեղորայքի փոխհատուցում, ըստ փաստացի կատարված ավել ծախսի 2 | 10,000 | |
Այլ ստացիոնար ծառայություն | Արժեքը (դրամով) | |
ՍՌՎՍ իմպլանտացիա ՁԱԽՈՂՎԱԾ | 500,000 | |
Ձախ փորոքային էլեկտրոդի իմպլանտացիա ՁԱԽՈՂՎԱԾ | 375,000 | |
Դիագնոստիկ պրոցեդուրա ՁԱԽՈՂՎԱԾ | 375,000 | |
Վճարովի հիվանդասենյակների արժեքը | Արժեքը (դրամով) | |
Անհատական հիվանդասենյակ | 10,000 | |
Բարդիառիթմիաների բուժում այլ | ||
ՍՌՎՍ իմպլանտացիաներ այլ | Արժեքը (դրամով) | |
ՍՌՎՍ վերադիրքավորում ՉԴԱՍԱԿԱՐԳՎԱԾ պարզ դեպքեր | 1,150,000 | |
ԿՎԴ էլեկտրոդի վերադիրքավորում պարզ դեպքեր | 1,250,000 | |
Ձախ փորոքային էլեկտրոդի վերադիրքավորում պարզ դեպքեր | 1,100,000 | |
Նախասրտային էլեկտրոդի վերադիրքավորում պարզ դեպքեր | 1,100,000 | |
Աջ փորոքային էլեկտրոդի վերադիրքավորում պարզ դեպքեր | 1,100,000 | |
Վերքի ռևիզիա պարզ դեպքեր | 1,100,000 | |
Ենթամկանային գրպանիկի պատրաստում պարզ դեպքեր | 1,100,000 | |
ՍՌՎՍ էքսպլանտացիաներ/էքստրակցիաներ | Արժեքը (դրամով) | |
Սրտի ռիթմը վարող սարքի էքսպլանտացիա պարզ դեպքեր | 745,000 | |
Կարդիովերտեր-դեֆիբրիլյատորի էքսպլանտացիա պարզ դեպքեր | 745,000 | |
Փորոքների կծկումները վերասինխրոնիզացնող սարքերի էքսպլանտացիա պարզ դեպքեր | 745,000 | |
Փորոքների կծկումները վերասինխրոնիզացնող ԿՎԴ սարքերի էքսպլանտացիա պարզ դեպքեր | 745,000 | |
Էլեկտրոդների ամբողջական էքստրակցիա պարզ դեպքեր | 850,000 | |
Էլեկտրոդների մասնակի էքստրակցիա պարզ դեպքեր | 850,000 | |
ՍՌՎՍ էլեկտրոդների իմպլանտացիաներ | Արժեքը (դրամով) | |
Աջ փորոքային էլեկտրոդի իմպլանտացիա պարզ դեպքեր | 1,000,000 | |
Ձախ փորոքային էլեկտրոդի իմպլանտացիա պարզ դեպքեր | 1,500,000 | |
Նախասրտային էլեկտրոդի իմպլանտացիա պարզ դեպքեր | 1,000,000 | |
ՍՌՎՍ/ԿՎԴ էլեկտրոդի իմպլանտացիա ՉԴԱՍԱԿԱՐԳՎԱԾ պարզ դեպքեր | 850,000 | |
Աբլացիաներ | ||
Փորոքային պարոքսիզմալ տախիկարդիայի աբլացիա պարզ դեպքեր | 1,550,000 | |
Վերփորոքային պարոքսիզմալ տախիկարդիայի աբլացիա պարզ դեպքեր | 1,150,000 | |
Հիսի ընդհանուր խրձի աբլացիա պարզ դեպքեր | 1,150,000 | |
Նախասրտային տախիկարդիայի աբլացիա պարզ դեպքեր | 1,150,000 | |
Նախասրտերի թրթռացման աբլացիա պարզ դեպքեր | 1,150,000 | |
Նախասրտերի շողացման աբլացիա (Թոքային երակների իզոլյացիա) պարզ դեպքեր | 2,250,000 | |
Աբլացիա պարզ դեպքեր | 1,100,000 | |
Ռեաբլացիա պարզ դեպքեր | 700,000 | |
Ախտորոշիչ մինի համակարգի իմպլանտանցիա Reveal DX պարզ դեպքեր | 1,350,000 | |