«Էրեբունի» բժշկական կենտրոն
Medical Journal Erebouni

Գաստրոէնտերոլոգիայի եւ հեպատոլոգիայի բաժանմունք

Ընդհանուր նկարագրություն

«Էրեբունի» բժշկական կենտրոնի գաստրոէնտերոլոգիայի եւ հեպատոլոգիայի բաժանմունքն իրականացնում է մարսողական համակարգի եւ լյարդի հիվանդությունների ախտորոշում եւ բուժում:   

 

 

Կերակրափողի հիվանդություններ՝

    Գաստրոէզոֆագիալ ռեֆլյուկս հիվանդություն

    տարբեր ծագման էզոֆագիտներ

    Բարետի հիվանդություն

    կարդիոսպազմ

    էզոֆագոսպազմ

Ստամոքսի հիվանդություններ

    սուր եւ քրոնիկ  գաստրիտներ

    խոցային հիվանդություն, ստամոքսի եւ տասներկումատնյա աղու խոց

Աղիքային քրոնիկ բորբոքային հիվանդություններ՝

    ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտ

    Կրոնի հիվանդություն

    բարակ աղիների հիվանդություններ՝ էնտերիտ, Ուիպլի հիվանդություն

Լյարդի հիվանդություններ

 հեպատիտներ՝ վիրուսային ծագման

ալկոհոլային, ոչ ալկոհոլային կամ ճարպային, աուտոիմուն եւ դեղորայքային

լյարդի զիռոզ՝ տարբեր ծագման

Ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ

քրոնիկ պանկրեատիտ

աուտոիմուն պանկրեատիտ

Լեղուղիների հիվանդություններ՝ քրոնիկ խոլեցիստիտ, խոլանգիտ եւ այլն

  

 

  


Տարվա ընթացքում բաժանմունքը սպասարկում է 8500-ից ավել հիվանդի։
Գաստրոէնտերոլոգիական քրոնիկ հիվանդություններ ունեցող հիվանդների քանակը տարեցտարի ավելանում է, ընդ որում, մասնագետները նկատել են, որ հիվանդության սկզբնական շրջանում հիվանդները չեն շտապում դիմել մասնագետներին, զբաղվում են ինքնաբուժմամբ՝ բարդացնելով սեփական առողջության վիճակը։

 

Հատուկ ուշադրության է արժանի այն փաստը, որ մարսողական համակարգի եւ լյարդի հիվանդությունները   հաճախ ձեռք են բերում քրոնիկ բնույթ, ինչպես նաև նպաստում ալերգիկ վիճակների, մաշկի բազմաթիվ հիվանդությունների, հոդերի, էնդոկրին համակարգի հիվանդությունների, սննդային անտանելիության առաջացմանը, ինչն անդրադառնում է կյանքի որակի վրա՝ իջեցնելով աշխատունակությունը, ընդհուպ՝ դեպրեսիայի զարգացում, լեղաքարային, միզաքարային հիվանդությունների, շաքարային դիաբետի և այլ հիվանդությունների առաջացում։ 

Այդ իսկ պատճառով խիստ անհրաժեշտ է ժամանակին մասնագետին դիմելը՝ մասնագիտացված բուժում ստանալու համար։ Որքան հիվանդները վաղ են դիմում բժշկի, այնքան մեծանում է նրանց բուժման արդյունավետությունը և հետագա սրացումների կանխումը։

 

Գաստրոէնտերոլոգին դիմելու և մասնագիտական օգնություն ստանալու ցուցումներն են.

  • այրոցք, սրտխառնոց, փսխումներ, բերանում տհաճ հոտ եւ դառը համ
  • որովայնի տարբեր տեղակայման ցավեր,
  • ախորժակի կորուստ,
  • քաշի կորուստ
  • աղիքային խնդիրներ (փորլուծություն, փորկապություն, փքվածություն, անհանգստացնող զգացողություն որովայնի ստորին շրջանում, արյան առկայություն կղանքում, ցավ եւ քոր հետանցքի շրջանում)
  • մաշկի եւ տեսանելի լորձաթաղանթների գույնի փոփոխություն՝ դեղնություն:

 

 

Գաստրոէնտերոլոգիական հիվանդների ստացիոնար բուժման ժամանակ կիրառվում  են  դիետոթերապիա սպեցիֆիկ հիվանդությունների դեպքում եւ դեղորայքային բուժում:    
Հաշվի առնելով օրգանիզմի անհատական առանձնահատկությունները և հետազոտության արդյունքները, յուրաքանչյուր հիվանդի համար մշակվում է անհատական բուժման սխեմա, որտեղ հաշվի է առնվում օրվա ռեժիմը, սնուցման և կյանքի բնույթը։

 

 

Գաստրոէնտերոլոգիական բաժանմունքը սերտորեն համագործակցում է Էրեբունի բժշկական կենտրոնի հետևյալ մասնագիտացված բաժանմունքների մասնագետների հետ՝ ախտորոշիչ, էնդոսկոպիկ, ընդհանուր և որովայնային վիրաբուժության, էնդոկրինոլոգիայի, ինվազիվ վիրաբուժության և այլն։ 

Եթե հետազոտության արդյունքում պարզվում է, որ կա վիրահատության անհրաժեշտություն (օրինակ՝ լեղաքարային կամ խոցային հիվանդություն), ապա հիվանդները տեղափոխվում են համապատասխան բաժանմունքներ, որտեղ ստանում են բարձր մասնագիտացված վիրահատական բուժում՝ ինչպես բաց, այնպես էլ մինիմալ-ինվազիվ կամ լապարասկոպիկ մեթոդներով։

 
Հիմնական գործունեության ուղղությունները

Հարմարավետ հիվանդասենյակներում բուժվում են հետևյալ հիվանդություններով տառապող հիվանդները.

  •  կերակրափող. կարդիալ հատվածի անբավարարություն, ռեֆլյուքսային գաստրոէզոֆագալ հիվանդություն (էռոզիվ, ոչ էռոզիվ),
  •  ստամոքս, 12-մատնյա աղիք. ստամոքսի, 12-մատնյա աղու խոց, գաստրիտ՝ տարբեր ծագման, ոչ խոցային մարսողության խանգարում,
  •  լյարդ. հեպատիտ՝ տարբեր ծագման, ճարպային հեպատոզ, ցիռոզ,
  •  լեղապարկ և լեղուղիներ. քրոնիկ խոլեցիստիտ, լեղուղիների դիսկինեզիա,
  •  ենթաստամոքսային գեղձ. քրոնիկ պանկրեատիտ,
  •  հաստ և բարակ աղիներ և այլն. գրգռված աղու համախտանիշ, ֆունկցիոնալ փորկապություն, քրոնիկ փորկապություն, դիսբակտերիոզ, կոլիտներ, Կրոնի հիվանդություն, հաստ աղիքի դիվերտիկուլյար հիվանդություն, ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտ։


Բաժանմունքում կիրառվում են բժշկության վերջին առաջընթացները, ախտորոշման կատարելագործված մեթոդները, բուժման բազմապլանային ռազմավարությունը, այդ թվում.

  • դեղորայքային բուժում,
  • սննդային թերապիա
Անձնակազմ
Անի  Քոչարյան Անի Քոչարյան Գրել նամակ Գաստրոէնտերոլոգիայի բաժանմունքի վարիչ գաստրոէնտերոլոգ բ.գ.թ.
Անժելա Գրիգորյան Անժելա Գրիգորյան Գրել նամակ գաստրոէնտերոլոգ
Թամարա Կանայան Թամարա Կանայան Գրել նամակ գաստրոէնտերոլոգ
Մանվել Պասկևիչյան Մանվել Պասկևիչյան Գրել նամակ գաստրոէնտերոլոգ
Լիլի Ալեքսանյան Լիլի Ալեքսանյան Գրել նամակ գաստրոէնտերոլոգ
Անի Ավագյան Անի Ավագյան Գրել նամակ գաստրոէնտերոլոգ
Գնացուցակ

   

Աղեստամոքսային բաժանմունքի վճարովի ծառայությունների գնացուցակ  
14.05.2021 թ.  
  Ծառայության անվանումը Արժեքը (դրամով)  
  Բաժնի վարիչի (ծառ. ղեկավարի)  նախազննում  10,000  
  Բաժնի վարիչի նախազննում բուժման նշանակումով 15,000  
  Բժշկի նախազննում  10,000  
  Ալերգոլոգի նախազննում 10,000  
  Ալերգոլոգի նախազննումբուժման նշանակումով 15,000  
  Ալերգոլոգի ամբուլատոր բուժման կուրսը միջին աստիճանի ծանրության հիվանդների 20,000  
  Ալերգենների որոշում 40,000  
  Սպեցիֆիկ հիպոսենսիբիլիզացիա 100,000  
  Բուժման 1 օրվա արժեքը ( առանց դեղորայքի և հետազոտությունների ) 20,000  
  Բուժման 2 օրվա արժեքը ( առանց դեղորայքի և հետազոտությունների ) 40,000  
  Բուժման 3 օրվա արժեքը ( առանց դեղորայքի և հետազոտությունների ) 60,000  
  Բուժման 4 օրվա արժեքը ( առանց դեղորայքի և հետազոտությունների ) 80,000  
  Բուժման 5 օրվա արժեքը ( առանց դեղորայքի և հետազոտությունների ) 100,000  
  Բուժման 1 օրվա արժեքը ( ներառյալ դեղորայքը, առանց հետազոտությունների ) 30,000  
  Բուժման 2 օրվա արժեքը ( ներառյալ դեղորայքը, առանց հետազոտությունների ) 60,000  
  Բուժման 3 օրվա արժեքը ( ներառյալ դեղորայքը, առանց հետազոտությունների ) 90,000  
  Բուժման 4 օրվա արժեքը ( ներառյալ դեղորայքը, առանց հետազոտությունների ) 120,000  
  Բուժման 5 օրվա արժեքը ( ներառյալ դեղորայքը, առանց հետազոտությունների ) 150,000  
  Բուժում ցերեկային ստացիոնարում ( առանց դեղորայքի և հետազոտությունների) 115,000  
  Ալերգոլոգիական հիվանդությունների բուժման պարզ դեպքեր 135,000  
  Հիվանդի ստացիոնար բուժում                                                                                                            175,000  
  Հիվանդի ստացիոնար բուժում ուղեկցող հիվանդությամբ                                                   215,000  
  Հիվանդի ստացիոնար բուժում ուղեկցող հիվանդությամբ և/կամ բարդություններով                                    265,000  
  Հիվանդի ստացիոնար բուժում` բարդացված, կենսական կարևոր օրգանների ֆունկցիայի խանգարումով                                                                                                 315,000  
  Սոմատիկ բարդ հիվանդությունների բուժում ոչ պրոֆիլային հետազոտությունների ընդգրկումով 515,000  
  Լրացուցիչ դեղորայքի փոխհատուցում, ըստ փաստացի կատարված ավել ծախսի 1,000  
  Լրացուցիչ դեղորայքի փոխհատուցում, ըստ փաստացի կատարված ավել ծախսի 1 5,000  
  Լրացուցիչ դեղորայքի փոխհատուցում, ըստ փաստացի կատարված ավել ծախսի 2 10,000  
       
ՀՀ Առողջապահության նախարարի 27.01.2011թ.N 91-Ա հրամանով հաստատված համավճար  
  Սուր երիկամային անբավարարություն 100,000  
  Շիճուկային հիվանդություն 65,000  
  Սեպսիս 180,000  
  Սուր հեմոլիտիկ կրիզներ, սակավարյունություն ( Hb-60գ/լ և պակաս կամ էրիցոտրիտների քանակը =1.7x10դԱ/1 և պակաս)(բարդություններով և/կամ ուղեկցող հիվանդութ-յուններով) 180,000  
  Կարճաժամկետ բուժօգնություն (1-3 օր) ավարտված, մեկ օրվա գինը  7,000  
       
       
Վճարովի հիվանդասենյակների արժեքը  
  Հիվ-սենյակ Արժեքը (դրամով)  
  309 10,000  
  307 7,000  
  308 7,000  
       

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր