Էնդոկրինոլոգիայի ծառայություն
Ընդհանուր նկարագրություն
«Էրեբունի» ԲԿ-ի էնդոկրինոլոգիական ծառայությունում իրականացվում է էնդոկրին հիվանդությունների լայն սպեկտրի ախտորոշում և բուժում: Ախորոշումն իր մեջ ներառում է պացիենտի հորմոնալ ուղղվածության լայնածավալ լաբորատոր հետազոտություններ, էնդոկրին համակարգի օրգանների հետազոտություն, այս կամ այն հիվանդության գենետիկական գործոնների առկայության հայտնաբերում և համապատասխան բուժման նշանակում:
Էրեբունի բժշկական կենտրոնի բազմապրոֆիլության շնորհիվ հնարավոր է էնդոկրինոլոգիական հիվանդների բազմամասնագիտական թիմի բժիշկների խորհրդատվության կազմակերպում (սրտաբաններ, ակնաբույժներ, նեֆրոլոգներ, նյարդաբաններ, էնդոկրին վիրաբույժներ, անոթային վիրաբույժներ և այլ մասնագետներ), ինչը զգալիորեն դյուրացնում է հիվանդությունների ախտորոշման գործընթացը և նպաստում արդյունավետ համալիր բուժման իրականացմանը:
Բաժանմունքի աշխատանքի հիմնական սկզբունքներն են. էնդոկրին հիվանդությունների ախտորոշման և բուժման ժամանակակից սխեմաների օգտագործումը՝ ապացուցողական բժշկության սկզբունքներին համապատասխան, և գործնականում ախտորոշման լաբորատոր ու գործիքային մեթոդների նորամուծությունների ակտիվ կիրառումը, ինչը նպաստում է էնդոկրին հիվանդությունների ժամանակին և ճիշտ հայտնաբերմանը:
- Հորմոնների խտության որոշման բարձր զգայուն մեթոդներ,
- ուլտրաձայնային հետազոտություն,
- ռենտգենագրաֆիա (թրքական թամբ, դաստակներ, ողնաշար),
- սցինտիգրաֆիա (վահանաձև գեղձի, հարվահանաձև գեղձերի, ամբողջ մարմնի),
- համակարգչային տոմոգրաֆիա (մակերիկամներ),
- մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա (հիպոֆիզ, մակերիկամներ),
- բարակասեղային ասպիրացիոն բիոպսիա (վահանաձև գեղձի):
Փորձառու բժիշկ-էնդոկրինոլոգների կողմից կազմակերպվում է էնդոկրին համակարգի բազմաբնույթ խանգարումներով հիվանդների լայն շրջանի մասնագիտացված օգնություն:
Շաքարային դիաբետ.
- շաքարային դիաբետ. 1-ին տիպ,
- շաքարային դիաբետ. 2-րդ տիպ,
- շաքարային դիաբետի բարդությունների բուժում ՝ ստորին վերջույթների դիստալ դիաբետիկ սիմետրիկ պոլինեյրոպաթիա, դիաբետիկ անգիոպաթիա:
Վահանաձև գեղձի հիվանդություններ.
- յոդ-սակավային հիվանդություններ,
- դիֆուզ տոքսիկ խպիպ,
- աուտոիմուն թիրեոիդիտ-հաշիտոքսիկոզ,
- ենթասուր թիրեոիդիտ,
- հիպոթիրեոզ,
- թիրեոտոքսիկոզ:
Հարվահանաձև գեղձի հիվանդություններ.
- հիպոպարաթիրեոզ,
- հիպերպարաթիրեոզ:
Մակերիկամի ֆունկցիայի խանգարումներ.
- Կուշինգի համախտանիշ,
- հիպերալդոստերոնիզմ,
- ադրենո-գենիտալ համախտանիշ:
Վերարտադրողական խանգարւմներ.
- դեռահասների ֆիզիկական և սեռական զարգացման խանգարում,
- ճարպակալում,
- ձվարանների դիսֆունկցիա,
- ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ:
Հիպոթալամո-հիպոֆիզար խանգարումներ.
- պրոլակտինոմա, ակրոմեգալիա,
- ոչ շաքարային դիաբետ,
- Շիենի համախտանիշ:
Հիվանդների վիճակի բարելավման նպատակով բաժանմունքի բժիշկներն առաջարկում են իրականացնել համալիր թերապևտիկ միջամտություններ՝ հիմնված դեղորայքային բուժման վրա, համակցված ֆիզիոթերապիայի ուղեցույցների, վերականգնողական գիմնաստիկայի ու յուրաքանչյուր հիվանդի համար անհատական մշակված սննդակարգային առաջարկների հետ:
Այն դեպքերում, երբ էնդոկրին հիվանդությունների բուժման համար պահանջվում է վիրահատական միջամտություն, բաժանմունքը՝ սերտ համագործակցելով էնդոկրին վիրաբուժության, նյարդավիրաբուժության, ընդհանուր վիրաբուժության և այլ վիրաբուժական բաժանմունքների հետ, կազմակերպում է հիպոֆիզի և մակերիկամների, հարվահանաձև և վահանաձև գեղձերի, ենթաստամոքսային գեղձի, կրծքագեղձերի ու սեռական գեղձերի մի շարք բարդ և բարձր տեխնոլոգիական վիրահատություններ:
Էնդոկրին օրգանների ախտահարման տեղակայումը և աստիճանը որոշելու նպատակով կիրառվում է Էրեբունի բժշկական կենտրոնի լաբորատոր-ախտորոշիչ սարքավորումների ամբողջ սպեկտրը:
- հորմոնների կոնցենտրացիայի որոշում,
- ուլտրաձայնային հետազոտություն,
- ռենտգենագրաֆիա,
- համակարգչային տոմոգրաֆիա,
- մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա:
- Սննդաբանություն
- Շաքարային դիաբետով հիվանդներին խորհրդատվական և բուժական օգնության տրամադրում
- Շաքարային դիաբետի վաղ և ուշ բարդությունների ախտորոշում: Դիաբետիկ բարդությունների առաջնային և երկրորդային կանխարգելում
- Անհատական սննդակարգի, ֆիզիկական ծանրաբեռնվածության ռեժիմի ընտրություն, 1-ին և 2-րդ տիպի շաքարային դիաբետով հիվանդների ինքնավերահսկման ուսուցում
- Շաքարային դիաբետով յուրաքանչյուր հիվանդին անհատական մոտեցում՝ նրանց կյանքի որակի լավացման նպատակով
- Ճարպակալման, մետաբոլիկ համախտանիշի և նրա բարդությունների ախտորոշում և համալիր բուժում
- Էնդոկրին ծագման զարկերակային գերճնշման ախտորոշում և բուժում
- Մակերիկամների և ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների համալիր ախտորոշում և բուժում
- Վահանաձև, հարվահանաձև գեղձերի հիվանդությունների, էնդոկրին օֆթալմոպաթիաների համալիր ախտորոշում և բուժում
- Հիպոթալամո-հիպոֆիզար համակարգի հիվանդությունների ախտորոշում և բուժում
- Ֆոսֆոր-կալցիումական փոխանակության խանգարումների ախտորոշում և բուժում
- Տարբեր էնդոկրինոպաթիաներով հիվանդների վիրահատական բուժման նախապատրաստում
![]() |
|
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Ամբիոն
Հայկական բժշկական ինստիտուտի էնդոկրինոլոգիայի ամբիոն
Ամբիոնի վարիչ
դոցենտ, բ.գ.թ. Էլզա Միքայելի Հայրապետյան
Դասախոսական գործունեություն իրականացնող աշխատակիցներ
ասիստենտ Ա.Ա. Աբրահամյան
ասիստենտ Ս.Լ. Ասատրյան
Գնացուցակը վերաբերում է բացառապես վճարովի իրականացվող ծառայություններին
Ծառայության անվանումը | Արժեքը (ՀՀ դրամ) |
||||
Բաժնի վարիչի (ծառայության ղեկավարի) առաջնային նախազննում | 10 000 | ||||
Բաժնի վարիչի (ծառ. ղեկավարի) երկրոդային նախազննում | 5 000 | ||||
Բժշկի նախազննում | 3 000 | ||||
Բուժման 1 օրվա արժեքը (առանց դեղորայքի և հետազոտությունների) | 20 000 | ||||
Բուժման 2 օրվա արժեքը (առանց դեղորայքի և հետազոտությունների) | 40 000 | ||||
Բուժման 3 օրվա արժեքը (առանց դեղորայքի և հետազոտությունների) | 60 000 | ||||
Բուժման 4 օրվա արժեքը (առանց դեղորայքի և հետազոտությունների) | 80 000 | ||||
Բուժման 5 օրվա արժեքը (առանց դեղորայքի և հետազոտությունների) | 100 000 | ||||
Բուժման 1 օրվա արժեքը (ներառյալ դեղորայքը, առանց հետազոտությունների) | 30 000 | ||||
Բուժման 2 օրվա արժեքը (ներառյալ դեղորայքը, առանց հետազոտությունների) | 60 000 | ||||
Բուժման 3 օրվա արժեքը (ներառյալ դեղորայքը, առանց հետազոտությունների) | 90 000 | ||||
Բուժման 4 օրվա արժեքը (ներառյալ դեղորայքը, առանց հետազոտությունների) | 120 000 | ||||
Բուժման 5 օրվա արժեքը (ներառյալ դեղորայքը, առանց հետազոտությունների) | 150 000 | ||||
Բուժում ցերեկային ստացիոնարում ( առանց դեղորայքի և հետազոտությունների) | 115 000 | ||||
Հիվանդի ստացիոնար բուժում | 175 000 | ||||
Հիվանդի ստացիոնար բուժում ուղեկցող հիվանդությամբ | 215000 | ||||
Հիվանդի ստացիոնար բուժում ուղեկցող հիվանդությամբ և/կամ բարդություններով | 265 000 | ||||
Հիվանդի ստացիոնար բուժում` բարդացված, կենսական կարևոր օրգանների ֆունկցիայի խանգարումով | 315 000 | ||||
Սոմատիկ բարդ հիվանդությունների բուժում ոչ պրոֆիլային հետազոտությունների ընդգրկումով | 515 000 | ||||
Վահանաձև գեղձի պունկցիա | 10 000 | ||||
Լազերոթերապիա 1 սեանս | 1 000 | ||||
ՀՀ Առողջապահության նախարարի 27.01.2011թ.N 91-Ա հրամանով հաստատված համավճար* |
|||||
Սեպսիս | 180 000 | ||||
Կարճաժամկետ բուժօգնություն (1-3 օր) ավարտված, մեկ օրվա գինը | 7 000 | ||||
Վճարովի հիվանդասենյակների արժեքը |
|||||
Հիվանդասենյակ | Արժեքը (ՀՀ դրամ) |
||||
704 | 5 000 | ||||
710 | 10 000 | ||||
712 | 7 000 |
*Բոլոր գներում ներառված չեն ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների արժեքները
*Բոլոր գներում ներառված չեն մետաղական կոնստրուկցիաների, ստենտների, պրոտեզների, ինչպես նաև թանկարժեք դեղամիջոցների (1 միավորի արժեքը 5000 դրամից ավել), արյան բաղադրամասերի, սննդի, առանձնացված հիվանդասենյակների արժեքները