Ռենտգեն ախտորոշման ծառայություն
Ընդհանուր նկարագրություն
Չնայած այնպիսի նոր և առաջադեմ տեխնոլոգիաների ի հայտ գալուն, ինչպիսիք են համակարգչային տոմոգրաֆիան (ՀՏ) և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ), հետազոտության ռենտգենաբանական մեթոդները շարունակում են մնալ առաջատարը բազմաթիվ հիվանդությունների ախտորոշման գործընթացում՝ պայմանավորված այս մեթոդների իրականացման պարզությամբ և արագությամբ, ինչպես նաև այն հանգամանքով, որ հիվանդների հատուկ նախապատրաստում չի պահանջվում:
Հիվանդների համար պակաս կարևոր չէ նաև տվյալ ախտորոշիչ մեթոդի հասանելիությունը՝ վերջինիս բարձր տեղեկատվության և ցածր արժեքի պարագայում:
Օրգանների ռենտգենաբանական հետազոտությունը թույլ է տալիս պարզել նրանց ձևը, դիրքը, տոնուսը, կծկողականությունը, լորձաթաղանթի ռելիեֆի վիճակը: «Էրեբունի» ԲԿ ռենտգեն ախտորոշման ծառայությունում կատարվում են.
- ստամոքսաղիքային ուղու ռենտգեն հետազոտություն
- լեղուղիների ռենտգեն հետազոտություն
- կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն
- ողնաշարի ռենտգեն հետազոտություն
- հենաշարժողական համակարգի տարբեր հատվածների ռենտգեն հետազոտություն
- միզուղիների ռետտգեն հետազոտություն
- արգանդի խոռոչի և ֆալոպյան խողովակների անցանելիության կոնտրաստային ռենտգեն հետազոտություն՝ հիստերոգրաֆիա
- կրծքագեղձերի ռենտգեն հետազոտություն՝ մամոգրաֆիա
Ռենտգեն հետազոտության համար հիվանդների հատուկ նախապատրաստում հիմնականում չի պահանջվում, բացառությամբ՝ մարսողական օրգանների:
Ծառայության թվային ռենտգենաբանական սարքավորումները թույլ են տալիս արագ ստանալ թվային պատկերներ, ինչը զգալիորեն կրճատում է արդյունքին սպասելու ժամանակը, նվազեցնում ճառագայթման ազդեցությունը, իսկ պատկերները ստացվում են առավել բարձրորակ:
«Էրեբունի» ԲԿ ռենտգեն ախտորոշման բաժանմունքը հագեցած է բարձրորակ սարքավորումներով, որոնք ապահովում են ճառագայթային անվտանգություն և ունեն բարձր ախտորոշիչ հնարավորություն:
Multix PRO/TO, Axiom Multix ռենտգեն-ախտորոշիչ համակարգը, Siemens ընկերության Luminos R Classic ռենտգենասկոպիկ սարքը ապահովում են բարձրորակ ռենտգեն պատկերի ստացումը: Հետազոտության ընթացքում հիվանդը ստանում է ցածր չափաբաժնով ճառագայթում:
Անհրաժեշտության դեպքում հիվանդին տրամադրվում է CD սկավառակ՝ գրանցված պատկերներով, ինչպես նաև նշանակետային ռենտգեն նկարներով (սկոպիայի ժամանակ):
Ռենտգենաբանական ծառայության ֆոտոլաբորատորիան հագեցած է մեխանիզացված և թվային երևակման մեքենաներով, ինչը հնարավորություն է տալիս հաշված րոպեների ընթացքում բարձրորակ նկարներ ստանալ: Այս ամենի շնորհիվ բժշկի եզրակացությունը հիվանդին տրամադրվում է բավականին սեղմ ժամկետներում:
- Multix PRO/TO, Axiom Multix ռենտգեն-ախտորոշիչ համակարգ
- Siemens ընկերության Luminos R Classic ռենտգենասկոպիկ սարք
- Դենսիտոմետր Hologic QDR 4500 Elite Acclaim Series
Ռենտգեն ախտորոշման ծառայության գործունեության առաջնահերթ ուղղություններն են.
- կրծավանդակի օրգանների ռենտգեն և սկոպիկ հետազոտություն,
- ոսկրահոդային համակարգի հետազոտություն:
Հոդերի աքսիալ նկարների համար բաժանմունքում ռենտգեն սարքի համար առկա է լրացուցիչ կցորդ, որը հնարավորություն է տալիս ավելի տեսանելի դարձնել ծնկազդրային ճեղքը, ինչը դասական պրոյեկցիաներով դժվարամատչելի է:
- աղեստամոքսային ուղու շրջադիտարկային հետազոտություն, դինամիկ պերօրալ կոնտրաստային հետազոտություն, իրիգոգրաֆիա,
- գանգի ռենտգեն հետազոտություն՝ գանգի ոսկրերի նշանակետային ռենտգեն նկարներ,
- ողնաշարի ռենտգեն հետազոտություն՝ ֆունկցիոնալ փորձերով,
- միզային համակարգի օրգանների ռենտգեն ախտորոշում (շրջադիտարկային հետազոտություն, ն/ե արտազատական ուրոգրաֆիա, ցիստոգրաֆիա),
- հիստերոսալպինգոգրաֆիա, ֆիստուլագրաֆիա, ռենտգեն օստեոդենսիտոմետրիա։
![]() |
|
![]() |
![]() |
![]() |
![]() |
- Գերմանիա - ՀԵԼԻՈՍ Բեռլին-Բուխ բժշկական կենտրոն
- Շվեյցարիա - Ցյուրիխի համալսարանի բժշկական ֆակուլտետ
Ամբիոններ
Ուսումնական գործունեություն իրականացնող աշխատակիցներ
Ասիստենտ Անյուտա Օհանյան
Կրթական հաստատություններ
– Յուրաքանչյուր տարի վերապատրաստվում են Հայկական բժշկական ինստիտուտի (ՀԲԻ) ճառագայթային ախտորոշման մոտավորապես 40 մասնագետ (բակալավրիատ, մագիստրատուրա):
Կրթական նյութեր մասնագետների համար
|
Կրթական նյութեր պացիենտի համար
|
Ռենտգեն ախտորոշիչ հետազոտություն |
- 20.10.2014 - 10.12.2014 - Օստեոպորոզի սքրինինգային հայտնաբերում
Ռենտգեն բաժանմունքի | ||
վճարովի ծառայությունների գնացուցակ | ||
Ծառայության անվանումը | Արժեքը (դրամով) | |
Կրծքավանդակի օրգանների լուսարձակում /ռենտգենոսկոպիա/ | 6,000 | |
Կրծքավանդակի օրգանների ռենտգենոգրաֆիա 2 պրոեկցիայով | 10,000 | |
Կրծքավանդակի ռենտգենոգրաֆիա | 8,000 | |
ա. կրծքավանդակի մի կեսի ռենտգենոգրաֆիա | 8,000 | |
Որովայնի խոռոչի լուսանցում | 5,000 | |
Կերակրափողի, ստամոքսի և 12-մատնյա աղու ռենտգեն հետազոտություն | 10,000 | |
Կերակրափողի հետազոտություն | 7,000 | |
Ստամոքս-աղիքային տրակտի հետազոտություն | 15,000 | |
Բարակ և հաստ աղիքի հետազոտություն | 10,000 | |
Գլխի ոսկրերի շրջադիտարկային ռենտգենոգրաֆիա 3 պրոեկցիայով | 8,000 | |
Գլխի ոսկրերի հատուկ պրոեկցիայով ռենտգեն նկարահանում | 6,000 | |
Թուրքական թամբի նշանակետային ռենտգեն նկարահանում | 6,000 | |
Քթի հարակից խոռոչների ռենտգեն նկարահանում | 6,000 | |
Լուսանցման ժամանակ կատարվող նշանակակետային յուրաքանչյուր 1/մեկ/ նկարը | 3,500 | |
Խոլեստոգրաֆիա | 7,000 | |
Ներերակային խոլանգիոցիստոգրաֆիա | 7,000 | |
Միզուղիների շրջադիտարկային ռենտգեն նկարահանում | 7,000 | |
Արտազասական ուրոգրաֆիա | 20,000 | |
Միզապարկի կոնտրաստ հետազոտություն | 8,000 | |
Արգանդի հավելյալ խոռոչների ռենտգեն հետազոտություն | 8,000 | |
Թաթերի, դաստակների ռենտգեն հետազոտություն | 7,000 | |
Զույգ ոտնաթաթերի ռենտգեն հետազոտություն կողմնային դիրքով /հարթաթաթության համար/ | 10,000 | |
Կոնքի ոսկրերի ռենտգեն նկարահանում | 7,000 | |
Ողնաշարի ռենտգեն նկարահանում ամբողջ երկայնքով | 16,000 | |
Կրծքային հատվածներ | 8,000 | |
Գոտկային հատվածներ | 8,000 | |
Պարանոցային հատվածներ | 7,000 | |
Պոչուկային հատվածներ | 7,000 | |
Ողնաշարի 1 հատվածի ռենտգեն հետազոտություն ֆունկցիոնալ պրոբաներով | 10,000 | |
Հոդերի ռենտգեն նկարահանում | 7,000 | |
Հոդերի ռենտգեն նկարահանում 3 պրոեկցիայով | 10,000 | |
Փափուկ հյուսվածքների ռենտգեն նկարահանում | 6,000 | |
Ֆիստուլոգրաֆիա | 8,000 | |
Հաստ աղիքի կոնտրաստով հետազոտություն /իրիգրոսկոպիա/ | 20,000 | |
Մամոգրաֆիա /1 կրծքագեղձի ռենտգեն հետազոտություն / | 7,000 | |
Երկար խողովակավոր ոսկրերի ռենտգեն նկարահանում | 7,000 | |
Մատների ռենտգեն նկարահանում | 5,000 | |
Ատամնաշարի շրջադիտակային /պանորամիկ/ ռենտգեն նկարահանում | 8,000 | |
Դրսից բերված ռենտգեն նկարների բժշկի կոնսուլտացիա | 3,000 | |
Ռենտգեն բաժանմունքից դուրս կատարվող յուրաքանչյուր հետազոտության արժեքին ավելացվում է | 2,000 | |
Թաթերի և դաստակների ռենտգենոգրաֆիա (ռևմատոլոգիական հիվանդների համար) | 7,000 | |
Ֆլյուրոգրաֆիա (պատասխանը թղթի վրա) | 1,200 | |
Ֆլյուրոգրաֆիա (պատասխանը ժապավենի վրա)
Դենսիտոմետրիա |
3,500
10.000 |