Ուլտրաձայնային ախտորոշման ծառայություն
Ընդհանուր նկարագրություն
Ուլտրաձայնային հետազոտությունը՝ սոնոգրաֆիան ժամանակակից ոչ ինվազիվ հետազոտության մեթոդներից է, որն իրականացվում է ուլտրաձայնային ալիքներով: Այն լայնորեն կիրառվում է տարբեր օրգան-համակարգերի հիվանդությունների ախտորոշման ժամանակ՝ որովայնի եւ հետորովայնամզային օրգանների, կոնքի օրգանների, սիրտ-անոթային համակարգի, վահանաձեւ գեղձի, ուղեղի, ինչպես նաեւ կիրառվում է գինեկոլոգիայում եւ մանկաբարձության մեջ, հենաշարժողական համակարգի խնդիրների ախտորոշման եւ ակնաբուժության մեջ:
Որովայնի խոռոչի, հետորովայնամզային տարածքի եւ կոնքի օրգանների ՈՒՁՀ-ով հնարավոր է ախտորոշել լյարդի, լեղապարկի, փայծաղի, ենթաստամոքսային գեղձի, երիկամների, միզապարկի, մակերիկամների, փոքր կոնքի օրգանների, ամորձու եւ աղիների հիվանդությունները:
- Առանց ուլտրաձայնային հետազոտությունների հնարավոր չէ պատկերացնել Ժամանակակից գինեկոլոգիան եւ մանկաբարձությունը:
- Սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների ախտորոշման ժամանակ եւս ուլտրաձայնային հետազոտությունը առաջնային մեթոդներից մեկն է:
- Ուլտրաձայնային հետազոտությունը մեծ տեղեկատվություն է հաղորդում նաեւ հենաշարժողական համակարգի փափուկ հյուսվածների հիվանդությունների ախտորոշման մեջ:
«Էրեբունի» ԲԿ ուլտրաձայնային հետազոտման ծառայությունում կատարվում է նաեւ ուլտրաձայնային հետազոտության բնագավառում կիրառվող ամենավերջին մեթոդներից մեկը՝ էլաստոգրաֆիան: Նորագույն այս մեթոդը հնարավորություն է տալիս գնահատել հյուսվածքների պնդության աստիճանը՝ էլաստիկությունը, դրանով իսկ տարբերակելով տարբեր օրգանների բարորակ և չարորակ գոյացությունները:Էլաստոգրաֆիան ոչ ինվազիվ, անցավ, անվնաս մեթոդ է, որը թույլ է տալիս հաստատել կամ հերքել բարակ-ասեղային ասպիրացիոն բիոպսիայի անհրաժեշտությունը: Էլաստոգրաֆիան լայն կիրառություն ունի վահանաձևգեղձի, կրծքագեղձերի գոյացությունների, ինչպես նաեւ լյարդի ֆիբրոզի գնահատման մեջ:
«Էրեբունի» ԲԿ ուլտրաձայնային հետազոտման ծառայությունում էլաստոգրաֆիան կատարվում է Canon Aplio I 800 ուլտրաձայնային սարքով, որն աշխարհում համարվում է բարձր տեխնոլոգիական տվյալներ ունեցող սարքավորում, որն ապահովում է գերճշգրիտ պատկեր:
աժանմունքը հագեցած է ժամանակակից ուլտրաձայնային սարքավորումներով՝ Acuson x500, Acuson X700, Sonoline G60S, Adara, Medison, Ulrtasonix (Կանադա):
- Siemens ընկերության Acuson x500,
- Siemens ընկերության Adara ,
- Siemens ընկերության Medison ,
- Siemens ընկերության Ulrtasonix ,
- Siemens ընկերության Sonoline G-60 ,
- Siemens Acuson X 700
Sonoline G-60 ընկերության D3 տպիչով նորագույն ուլտրաձայնային սարքի շնորհիվ իրականացվում է պտղի և ներքին օրգանների եռաչափ պատկերների վերարտադրում:
Բարձր զգայնությամբ տպիչներով նորագույն ուլտրաձայնային սարքերը հնարավորություն են տալիս իրականացնել հետևյալ հետազոտությունները.
- պտղի դոպլեր հետազոտություն (3D),
- էխոսրտագրություն,
- որովայնի խոռոչի օրգանների հետազոտություն,
- դոպլերոգրաֆիա,
- փոքր կոնքի խոռոչի հետազոտություն,
- վահանաձև գեղձի հետազոտություն,
- հետորովայնամզային տարածության հետազոտություն,
- կրծագեղձերի հետազոտություն,
- հղիների հետազոտություն,
- հոդերի հետազոտություն,
- սեռական օրգանների հետազոտություն,
- անոթների հետազոտություն:
![]() |
|
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Ամբիոններ
Ճառագայթային ախտորոշման ամբիոն
Ուսումնական գործունեություն իրականացնող աշխատակիցներ
Ասիստենտ Անյուտա Օհանյան
Կրթական հաստատություններ
- Յուրաքանչյուր տարի վերապատրաստվում են Հայկական բժշկական ինստիտուտի (ՀԲԻ) ճառագայթային ախտորոշման մոտավորապես 40 մասնագետ (բակալավրիատ, մագիստրատուրա) :
Կրթական նյութեր մասնագետների համար
|
Կրթական նյութեր պացիենտի համար
|
Պտղի ուլտրաձայնային հետազոտություն |
- 07.07.2010 - 07.08.2010 - Որովայնի խոռոչի, կոնքի, վահանաձև գեղձի և կրծքագեղձերի հետազոտություն
12.11.2021 թ. Ծառայության ղեկավարի կատարած սոնոգրաֆիա | 15,000 | |
Սոնոգրաֆիա - ներքին օրգանների /լյարդ, լեղապարկ, ենթաստամոքսային գեղձ, երիկամներ, փայծաղ, միզապարկ/ | 8,000 | |
Սոնոգրաֆիա - պտղի | 10,000 | |
Սոնոգրաֆիա - վահանագեղձի | 8,000 | |
Սոնոգրաֆիա (3 D) | 10,000 | |
Հոդի սոնոգրաֆիա | 15,000 | |
Ասեղային ուղեցուցային լոկալիզացիա ներառյալ 1 ասեղ | 50,000 | |
Ասեղային ուղեցուցային լոկալիզացիա ներառյալ 2 ասեղ | 70,000 | |
Միզասեռական օրգանների սոնոգրաֆիա(երիկամներ,միզուղիներ միզապարկ,շագանակագեղձ) | 8,000 | |
Փոշտի օրգանների սոնոգրաֆիա և սերմնալարի երակների դոպլեր հետազոտություն | 10,000 | |
Միզասեռական օրգանների + փոշտի օրգանների սոնոգրաֆիա | 15,000 | |
Տարնսեռեկտալ սոնոգրաֆիա | 15,000 | |
Ավշային հանգույցների սոնոգրաֆիա-ամբողջ համակարգի | 10,000 | |
Փափուկ հյուսվածքների սոնոգրաֆիա | 8,000 | |
Վահանաձև գեղձի էլաստոգրաֆիա | 13,000 | |
Վահանաձև գեղձի սոնոգրաֆիա + էլաստոգրաֆիա | 15,000 | |
Վահանաձև գեղձի բարակ ասեղային ասպիրացիոն, պունկցիոն բիոպսիա (ԲԱՊԲ) | 25,000 | |
Որովայնի օրգանների սոնոգրաֆիա լյարդի ֆիբրոզի որոշումով (էլաստոգրաֆիա) | 25,000 | |
Որովայնի օրգանների սոնոգրաֆիա լյարդի ստեատոզի որոշումով (էլաստոգրաֆիա) | 15,000 | |
Թոքերի սոնոգրաֆիա | 8,000 | |