«Էրեբունի» բժշկական կենտրոն
Medical Journal Erebouni

Ցավի կլինիկա

Ընդհանուր նկարագրություն

«Էրեբունի» ԲԿ նյարդաբանական կլինիկայում գործում է միջազգային չափանիշներին համապատասխան և ժամանակակից նոր ծառայություն՝ Ցավի կլինիկա: Կլինիկան հագեցած է տեխնիկական անհրաժեշտ բոլոր հանարվորություններով, իսկ բժիշկները վերապատրաստում են անցել ոլորտի առաջատար մասնագետների մոտ:

«էրեբունի» բժշկական կենտրոնում նման ծառայություն ստեղծելու գաղափարն ի հայտ է եկել 2020 թվականի քառասունչորսօրյա պատերազմի ավարտին, երբ պարզ դարձավ, որ մեծ թվով զինվորներ վիրահատություններից հետո ցավերի կառավարման անհրաժեշտություն ունեն:

Այս հարցում «էրեբունի» ԲԿ գործընկերը դարձավ հայտնի անեսթեզիոլոգ, Լոս Անջելեսում ցավի կլինիկայի հիմնադիր, մեր հայրենակից Ռեյմոնդ Թադևոսյանը, ով երկար տարիներ Կալիֆորնիայում իր թիմի հետ զբաղվում է ցավի կառավարման խնդիրներով: Կենտրոնի ստեղծումը հնարավոր դարձավ նաև նրա լուրջ մասնագիտական աջակցությամբ:

Նորաբաց ծառայությունը համապատասխանում է ժամանակակից բժշկության բոլոր չափորոշիչներին: Ցավի կլինիկայի նպատակը ցավային համախտանիշների վերացումը կամ նվազեցումն է: Դրանք կարող են լինել քրոնիկ տարբեր ցավեր, որոնք հիվանդին անհանգստացնում են նույնիսկ վիրահատություններից կամ բուժական տարբեր թերապիաներից հետո կամ այն պարագայում, երբ ցուցված չէ վիրահատական միջամտություն:

 

Այստեղ մեծ նշանակություն է տրվում բուժման ինտերվեցիոն եղանակին, երբ միջամտությունը կատարվում է ռենտգեն կամ սոնոգրաֆիկ հսկողության տակ՝ հատուկ ներարկումների միջոցով: Բուժման այս եղանակն առավելապես արդյունավետ է մեջքի քրոնիկ ցավերի, ողնաշարային ցավերի, գլխացավերի, ուռուցքաբանական հիվանդությունների ժամանակ նկատվող որոշակի ցավային սինդրոմների, հոդացավերի և ցավային այլ համախտանիշների դեպքում:

Անձնակազմ
Հասմիկ Սարգսյան Հասմիկ Սարգսյան Գրել նամակ նյարդաբան
Մարիամ Մանուկյան Մարիամ Մանուկյան Գրել նամակ նյարդաբան
Նաիրի Աղասարյան Նաիրի Աղասարյան Գրել նամակ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ
Գնացուցակ

 

Ցավի կենտրոնի բժշկի նախազննում 10,000
Տրիգերային կետերի ցավազրկում 20,000
Ներհոդային, օկցիպիտալ, միջկողային նյարդերի պաշարումներ 30,000
Սակրոիլեալ հոդի, ֆասետային հոդերի պաշարումներ 60,000
Էպիդուրալ պաշարումներ (ինտրալամինար կաուդալ) 70,000
Պարանոցային, գոտկային Էպիդուրալ տրանսֆորամինալ պաշարումներ 80,000
   
   
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր