Մամոլոգիայի եւ կրծքագեղձի վիրաբուժության ծառայություն
Ընդհանուր նկարագրություն
Կրծքագեղձի քաղցկեղը կանանց մոտ ամենահաճախ հանդիպող ուռուցքային հիվանդությունն է և այսօր ամբողջ աշխարհում բավական լուրջ քայլեր են ձեռնարկվել ինչպես հիվանդության վաղ ախտորոշման, այնպես էլ բարձարակարգ բուժօգնության միջոցով բուժելիության ցուցանիշը բարելավելու նպատակով։ Զարգացած երկրներում և աշխարհի առաջատարր կլինիկաներում ներդրվեած է Breast Unit հասկացությունը. սա համալիր ծառայություն է, որն ամբողջությամբ զբաղվում է կրծքագեղձի ախտաբանությամբ, համալրված է ախտորոշման և բուժման համար անհրաժեշտ սարքավորումներով և մասնագետներով։
«Էրեբունի» ԲԿ Մամոլոգիայի և կրծքագեղձի վիրաբուժության ծառայությունը հենց այդ մոդելն ունի: Այստեղ շեշտը դրված է առաջին հերթին կրծքագեղձի առողջության պահպանման և անհրաժեշտության դեպքում նաև` որակյալ և ճիշտ բուժօգնություն մատուցելու վրա։ Կրծքագեղձի քաղցկեղի բուժելիությունը զարգացած երկներում մինչև 100%-ի է հասել՝ շնորհիվ վաղ ախտորոշման եւ արդիական բուժման: Մեր ծառայությունը համալրված է կրծքագեղձի ախտաբանության և առողջության պահպանման համար անհրաժեշտ բոլոր հնարավորություններով: Կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշման դեպքում ծառայությունը սերտորեն համագործակցում է անմիջապես հարևանությամբ գտնվող քիմիոթերապիայի բաժանմունքի հետ և այս ճիշտ համագործակցությունն է համարվում բուժման լավագույն ցուցաիշներ գրանցելու ամենամեծ գրավականը: Ինչ վերաբերվում է վիրահատական բուժմանը, բաժանմունքում հատկապես կարեւորվում են կրծքագեղձ պահպանող վիրահատությունները, օնկոպլաստիկ միջամտությունները: Արդիական վիրահատությունների շնորհիվ հնարավոր է ոչ հեռացնել ուռուցքը, սակայն պահպանել կուրծքը՝ կնոջը լիարժեք կյանքի հնարավորություն տալով:
Ծառայության հիմնական ուղղություններն են.
Ախտորոշում
• Կրծքագեղձի սոնոգրաֆիա
• Կրծքագեղձի թվային մամոգրաֆիա
• Սոնոգրաֆիկ հսկողության տակ ախտորոշիչ պունկցիոն և տրեպան բիոպսիաներ
Մամոլոգիա
• Մամոլոգի կոնսուլտացիա և կրծքագեղձի բարորակ հիվանդությունների կոնսերվատիվ և վիրահատական բուժում
• Կրծքագեղձի էսթետիկ վիրահատություններ (կրծքագեղձերի ձգում, փոքրացում, մեծացում իմպլանտների օգտագործմամբ, հետվիրահատաան դեֆեկտների շտկում)
Կրծքագեղձի քաղցկեղի բուժում
• Կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշում և բուժման անհատական մարտավարության մշակում մուլտիդիսցիպլինար կազմի միջոցով, որտեղ ընդգրկված են նեղ մասնագետներ՝ ռադիոլոգ, պաթոլոգ, քիմիոթերապևտ, կրծքագեղձի օնկոպլաստիկ վիրաբույժ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում հոգեբան և ռեաբիլիտոլոգ
• Կրծքագեղձի քաղցկեղի քիմիոթերապևտիկ բուժում կից՝ քիմիոթերապիայի բաժանմունքում
• Կրծքագեղձի քաղցկեղի վիրահատական բուժում
- Ծառայությունում կատարվում են կրծքագեղձի քաղցկեղի հետ կապված բոլոր ծավալների արմատական վիրահատությունները, սակայն շեշտը դրվում է կրծքագեղձ պահպանողական վիրահատությունների վրա, երբ հնարավոր է լինում քաղցկեղը հեռացնել՝ միևնույն ժամանակ պահպանելով կրծքագեղձի արտաքին տեսքը։ Վիրահատությունների այս շարքը կոչվում է օնկոպլաստիկա։
- Իմպլանտների և ժամանակավոր էքսպանդերների օգնությամբ պտուկ-մաշկ պահպանող մաստէկտոմիաներ (կրծքագեղձի ամբողջական արմատական հեռացում, պահպանելով մաշկը և պտուկը)։
-Մաստէկտոմիաներից հետո կրծքագեղձի վերականգնողական վիրահատություններ, սեփական հյուսվածքներով և/կամ իմպլանտներով։
Բաժանմունքում հատուկ ուշադրություն է դարձվում հետվիրահատական վերականգնողական բուժմանը, ուստի ներդրված է ռեաբիլիտացիոն ծառայություն Ծառայության գործունեությունը ներառում է կրծքագեղձի տարրաբնույթ վիրահատություններից հետո անմիջապես իրականացվող պրոֆիլակտիկ կանխարգելիչ վերականգնողական բուժում՝ նյարդամկանային ակտիվ եւ պասիվ վարժություններով։
Այսպիսով, ռեաբիլիտացիոն կանխարգելիչ միջամտությունները դառնում են մատուցված որակյալ համալիր բուժման անբաժանելի մասը: Բուժական ռեաբիլիտացիոն կուրսերը նախատեսված են բոլոր այն հիվանդների համար, որոնց մոտ ի հայտ են գալիս երկրորդային այտուցներ, այս դեպքում իրականացվում է մանուալ լինմֆոդրենաժ եւ հակականգային բուժում:
Սիրելի կանայք, հիշեք՝ կրծքագեղձի քաղցկեղը դատավճիռ չէ:
«Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի եւ կրծքագեղձի վիրաբուժության ծառայությունը համալրված է կրծքագեղձի ախտաբանության և առողջության պահպանման համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով։
![]() |
|
![]() |
«Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի եւ կրծքագեղձի վիրավուժության ծառայությունում աշխատում են հանրապետության առաջատար մասնագետները, որոնք վերապատրաստվել են արտասահմանյան առաջատար կլինիկաներում:
Բժշկական օգնության և սպասարկման տեսակները | Արժեքը (դրամով) |
Բաժնի վարիչի (ծառ. ղեկավարի) նախազննում բուժման նշանակումով | 15,000 |
Բաժնի վարիչի (ծառ. ղեկավարի) առաջնային նախազննում | 10,000 |
Բաժնի վարիչի (ծառ. ղեկավարի) երկրոդային նախազննում | 5,000 |
Բժշկի նախազննում բուժման նշանակումով | 7,000 |
Բժշկի նախազննում | 5,000 |
Բժշկի երկրորդային նախազննում | 3,000 |
Բիոպսիա | 40,000 |
Մեկ ուղղորդիչի տեղադրում | 45,000 |
Երկու ուղղորդիչի տեղադրում | 75,000 |
Երեք ուղղորդիչի տեղադրում | 100,000 |
Ուռուցքի կլիպավորում | 25,000 |
Բարակ ասեղային ասպիրացիա | 25,000 |
Փոքր միջամտություն տեղային անզգայացմամբ | 70,000 |
Վերականգնողական վիրահատություն | 100,000 |
Հետվիրահատական վերականգնողական բուժման կուրս (4 այց) | 25,000 |
Հետվիրահատական վերականգնողական բուժման կուրս (լրացուցիչ յուրաքանչյար այցի համար) | 5,000 |
Մանուալ լիմֆոդրենաժի կուրս (10 այց) | 70,000 |
Մանուալ լիմֆոդրենաժի կուրս (լրացուցիչ յուրաքանչյար այցի համար) | 7,000 |
Լամպէկտոմիա | 200,000 |
Լամպէկտոմիա երկկողմանի | 250,000 |
Միակողմանի սեկտորալ մասնահատում | 275,000 |
Երկկողմանի սեկտորալ մասնահատում | 350,000 |
Հասարակ մաստէկտոմիա | 350,000 |
Հասարակ մաստէկտոմիա երկկողմանի | 450,000 |
Ռադիկալ մաստէկտոմիա | 500,000 |
Պտուկ մաշկ պահպանող մաստէկտոմիա | 450,000 |
Պտուկ մաշկ պահպանող մաստէկտոմիա լիմֆոդիսեկցիայով | 600,000 |
Երկկողմանի պտուկ մաշկ պահպանող մաստէկտոմիա | 550,000 |
Երկկողմանի պտուկ մաշկ պահպանող մաստէկտոմիա լիմֆոդիսեկցիայով | 800,000 |
Աուգմենտացիոն մամոպլաստիկա | 400,000 |
Աուգմենտացիոն մամոպլաստիկա մաստոպեքսիայով | 505,000 |
Ռեդուկցիոն մամոպլաստիկա | 450,000 |
Լատիսիմուս դորզի ռեկոնստրուկցիա | 500,000 |
Թևատակի ավշային հանգույցի բիոպսիա | 200,000 |
Թևատակի լիմֆոդիսեկցիա | 250,000 |