Ծննդատան անէսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի բաժանմունք
Ընդհանուր նկարագրություն
Բաժանմունքն ապահովում է հղիների, ծննդկանների և գինեկոլոգիական հիվանդների անզգայացման և վերակենդանացման ծառայության իրականացումը պլանային և անհետաձգելի տարբերակներով՝ շուրջօրյա ռեժիմով, Հայաստանի ամբողջ տարածքում: Բաժանմունքում, ըստ ցուցումների, կիրառվում է ներշնչափողային, էպիդուրալ, ներերակային, դիմակային անզգայացում: Բաժանմունքի բժիշկները կիրառում են տեղային, ընդհանուր և շրջանային անզգայացման ժամանակակից բոլոր եղանակները (ազոտի օքսիդ, ներշնչափողային անզգայացում, էպիդուրալ անզգայացում, ողնաշարային անզգայացում, էպիդուրալ ցավազրկում):
Ցավազրկման նպատակով կիրառվում են նորագույն անզգայացնողներ, անզգայացման և շնչառական ժամանակակից սարքավորումներ, ինչպես նաև մոնիտորինգի համակարգեր: Ցավազրկման մեթոդի ընտրությունը կատարվում է յուրաքանչյուր ծննդկանի համար անհատապես՝ բժիշկ-անէսթեզիոլոգի կողմից, ծննդաբերությունը վարող մանկաբարձ-գինեկոլոգի հետ համատեղ: Ծննդաբերության ժամանակ լայնորեն կիրառվում է տևական էպիդուրալ անզգայացման միջոցով ցավազրկումը:
Բաժանմունքում բոլոր տեսակի անզգայացումները և վաղ հետվիրահատական շրջանն անցնում են հետևյալ ցուցանիշների մոնիտոր հսկողությամբ. սրտի կծկումների հաճախություն, էլեկտրասրտագրություն, շնչառական շարժումների հաճախություն, զարկերակային ճնշում:
Յուրաքանչյուր տարի իրականացվում է ավելի քան 6000 անզգայացում, որից 2500-ը գինեկոլոգիական վիրահատությունների և կեսարյան հատումների ժամանակ, 2400-ը՝ փոքր միջամտությունների և 1400-ը՝ ցավազրկվող ծննդաբերությունների ժամանակ: Ինտենսիվ թերապիայի բաժանմունքում յուրաքանչյուր տարի հետազոտվում և բուժվում են ավելի քան 3000 հետվիրահատական հիվանդներ: Տարեցտարի ավելանում է էպիդուրալ անզգայացման կարիք ունեցող ծննդկանների թիվը, որն ապահովում է հարմարավետ և անցավ ծննդաբերություն:
Կեսարյան հատումն իրականացվում է շրջանային անզգայացմամբ, որը ծննդկանին թույլ է տալիս վիրահատության ընթացքում որևէ ցավային զգացողություն չունենալ: Օրգանիզմի ֆունկցիաների ներվիրահատական մոնիտորինգի նպատակով կիրառվում են ամենաժամանակակից համակարգերը, որոնք հնարավորություն են տալիս մշտապես չափել զարկերակային ճնշումը, պուլսը, ջերմությունը, կատարել էլեկտրասրտագրություն, որոշել արտաշնչվող և ներշնչվող գազերի բաղադրությունը:
Անէսթեզիոլոգիայի բաժանմունքի աշխատանքի գլխավոր և անխախտ սկզբունքներից մեկը յուրաքանչյուր հիվանդին անհատական մոտեցումն է, ինչպես նաև ցավազրկման հարմարավետ և անվտանգ պայմանների ապահովումը:
Բաժանմունքում կիրառվում են ընդհանուր անզգայացման եղանակները, ներերակային անզգայացումը, ողնաշարային անզգայացումը, էպիդուրալ անզգայացումը, էպիդուրալ-սպինալ համակցված անզգայացումը, ներերակային անզգայացումը՝ կոկորդային դիմակների կիրառմամբ: Բաժանմունքի աշխատանքի հիմնական և առաջնահերթ ուղղությունը հիվանդներին և ծննդկաններին որակյալ ու անվտանգ անզգայացման ապահովումն է:
![]() |
|
![]() |
Ամբիոններ
Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի անէսթեզիոլոգիայի, ինտենսիվ թերապիայի և ռեանիմատոլոգիայի ամբիոն
Լուսինե Լ. Դանիելյան՝ ամբիոնի լաբորանտ (2009-2010թթ.)
Կարինե Ա. Պետրոսյան՝ ամբիոնի լաբորանտ (2009-2010թթ.)
- Լուսինե Դանիելյան, , Մխոյան Գ.Գ - Էնդոգեն կրեատինինի կլիրենսը և հակաբակտերիալ թերապիան , ՀՀ առողջապահության նախարարություն, առողջապահության ազգային ինստիտուտ, գիտական աշխատանքներ և նյութեր,2 մաս, էջ 171
- Լուսինե Դանիելյան, , Գնունի Ա.Ս., ՅերիցյանԱ.Գ., Գաբրիելյան Ս.Պ. - Ծննդաբերության պերիդուրալ ցավազրկում , Հայաստանի անեսթեզիոլոգների և ռեանիմատոլոգների 2-րդ համագումարի նյութեր
- Լուսինե Դանիելյան, , Գնունի Ա.Ս - Կեսարյան հատման ժամանակ կոմբինացված էպիդուրալ-սպինալ անզգայացման կիրռարում