Վերականդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունք
Ընդհանուր նկարագրություն
«Էրեբունի» ԲԿ վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքը հանրապետության առաջատար բաժանմունքներից է՝ իր տեխնիկական հագեցվածությամբ, մասնագիտական հզոր ներուժով եւ հնարավորություններով:
Այստեղ տարեկան բուժօգնություն է ստանում ավելի քան 5000 ծանր ծայրահեղ ծանր հիվանդ: Բաժանմունքն ունի 60 մահճակալ:
Բաժանմունքում աշխատում է ավելի քան 90 մասնագետ, որոնցից 14-ը բժիշկ, 54-ը՝ բուժքույր:
Վերակենդանացման բաժանմունքը հագեցած է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով՝ ռենտգեն և ուլտրաձայնային ախտորոշիչ հետազոտության սարքերով, ինչպես նաև դիալիզի սարքով: Յուրաքանչյուր մահճակալ ապահովված է միջազգային չափորոշիչներին համապատասխան սարքավորումներով՝ անհատական թթվածնի մատակարարման կետով, արտածծման բացասական ճնշման համակարգով, արհեստական օդափոխության սարքով, մշտադիտարկման սարքավորումներով: Այս ամենը հնարավորություն է տալիս մշտապես հետևել հիվանդների կենսական ցուցանիշներին և իրականացնել դինամիկ հսկողություն, իսկ անհրաժեշտության դեպքում՝ արագ արձագանքել:
Բաժանմունքի ներսում բժիշկները հնարավորություն ունեն միանգամից մեծ էկրանի վրա տեսնել հետազոտության արդյուքները, պատկերները և օնլայն ռեժիմով կազմակերպել խորհրդատվություններ գործընկերների հետ, խնայելով ժամանակը՝ ճիշտ որոշումներ կայացնել հիվանդների բուժման ընթացքում:
Բաժանմունքն առանձնանում է նաև իր հարմարավետությամբ ինչպես բուժաշխատողների, այնպես էլ հիվանդների համար:
Առանձնացված է տարածք՝ հիվանդների սննդի կազմակերպման համար:Հատուկ հարմարանքներով կահավորված է հատուկ լոգասենյակ՝ նախատեսված ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների լոգանքի կազմակերպման և բարձակարգ խնամք ապահովելու համար:
Բաժանմունքում իրականացվում է ծայրահեղ ծանր հիվանդների բուժում՝ անկախ էթիոլոգիայից: Կլինիկայի աշխատանքի առաջնահերթ ուղղություններն են հետևյալ ախտաբանությունները.
- մանկաբարձական սեպսիս, մանկաբարձական արյունահոսություն և գինեկոլոգիական բարդություններ,
- նյարդաբանական վնասվածքներ,
- ուղեղի արյան շրջանառության սուր խանգարումներ,
- գլխուղեղի հետհիպօքսիկ ախտահարումներ,
- սեպսիս և բազմաօրգանային անբավարարություն,
- ներհիվանդանոցային կամ ծանր արտահիվանդանոցային թոքաբորբեր,
- կենտրոնական նյարդային համակարգի վարակներ,
- ծանր որովայնամզաբորբեր (պերիտոնիտներ) և վիճակ՝ ռելապարատոմիայից հետո:
Ավելին` շնչական համաճարակների ժամանակ կամ նոր վարակի առաջացման սպառնալիքի դեպքում հենց այստեղ են հոսպիտալացվում ծանր հիվանդների մեծամասնությունը, ովքեր պոլիվալենտ ինտենսիվ թերապիայի կարիք ունեն:
Ինտենսիվ թերապիայի բաժանմունքի բազայի վրա ներդրված նորարարական մեթոդներ
Պերկուտան դիլատացիոն տրախեոստոմիա
Առաջինը հանրապետությունում մեր բաժանմունքի բազայի վրա ներդրվեց ստանդարտ պերկուտան տրախեոստոմիան, որն իրականացվում է ռեանիմատոլոգի կողմից՝ առանց հիվանդին վիրահատարան տեղափոխելու: Յուրաքանչյուր ամիս իրականացվում է նմանատիպ 4-5 միջամտություն, որոնք զգալիորեն կրճատում են շնչառական օժանդակման տևողությունը, ներհիվանդանոցային վարակային բարդությունների հաճախականությունն ու ծանրության աստիճանը:
Տրանսկրանիալ դոպլերոգրաֆիա (ՏԿԴ)
Չնայած մեթոդը շատ հին է` առաջինը Էրեբունի ԲԿ ԻԹԲ-ում սկսեցին իրականացնել տրանսկրանիալ հեմոդինամիկայի ստանդարտ մոնիտորինգ: Գիտական ղեկավար Հ.Ն. Մանգոյանը, լինելով ՏԿԴ մասնագետ, կատարում է չափումներ, վերլուծում տվյալները՝ կաթվածով կամ ԳՈւՏ հիվանդների բուժման ռազմավարությունը շտկելու նպատակով:
Ուղեցույցային հակաբակտերիալ բուժում
Ծանր վարակների հակաբակտերիալ բուժման ոլորտին վերաբերող խորհրդի, ուղեցույցների և հարուստ փորձի համար մեզ են դիմում ոչ միայն մեր կլինիկայի աշխատակիցները, այլ նաև այլ հիվանդանոցների մեր գործընկերները:
Տեսական և գործնական գիտելիքի լայն տարածումը բաժանմունքի այցեքարտն է, ավանդույթ, որը ներդրված է բաժանմունքի հիմնադիր, հանրապետության վաստակավոր բժիշկ, պրոֆեսոր Գ.Գ. Մխոյանի կողմից:
![]() |
|
![]() |
![]() |
![]() |
![]() |
Եվա Ավետիսյան Գրել նամակ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ | Վիկտորյա Բաբայան Գրել նամակ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ |
Հրաչ Սիմոնյան Գրել նամակ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ | Սրբուհի Միքայելյան Գրել նամակ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ |
Ալլա Տիգրանյան Գրել նամակ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ | Սուսաննա Հովհաննիսյան Գրել նամակ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ |
Սամվել Միրիբյան Գրել նամակ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ | Կարեն Գրիգորյան Գրել նամակ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ |
Քրիստինե Վանեսյան Գրել նամակ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ | Տիգրան Միքայելյան Գրել նամակ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ |
Շավարշ Այվազյան Գրել նամակ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ | Գոռ Գրիգորյան Գրել նամակ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ |
Բաժանմունքը «Մ. Հերացու անվ. ԵրՊԲՀ անէսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի հետդիպլոմային և շարունակական կրթություն» ամբիոնի բազա է, որտեղ սովորում են անէսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի կլինիկական օրդինատորների մեծ մասը, ինչպես նաև ՀՀ մարզերի կլինիկաների բժիշկները՝ շարունակական կրթության կամ կատարելագործման ցիկլերի տարբեր ծրագրերով:
Ամբիոն
ԵրՊԲՀ անէսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի հետդիպլոմային կամ շարունակական կրթություն:
Ամբիոնի աշխատակից.
Մանգոյան Հարություն Նորայրի, ամբիոնի ասիստենտ
- Հարություն Մանգոյան, - Նյարդաինտենսիվ թերապիայի սկզբունքները , Մեթոդական ձեռնարկ, ՈՒԴԿ 616.8-56.1-249, Երևան, 2013
- Հարություն Մանգոյան, - Սուբարախնոիդալ արյունազեղման ինտենսիվ թերապիայի ժամանակակից մեթոդները , Մեթոդական ձեռնարկ, ՈՒԴԿ 618.831-005(072) ԲԲԿ 56.1 Մ230, Երևան, 2012
- Հարություն Մանգոյան, , Մխոյան Գ.Գ. - Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ստանդարտացման հրատապ խնդիրները , Հայկական ռեֆերատիվ պարբերական, էջ 130-134
- Հարություն Մանգոյան, , - Անզգայացման առանձնահատկությունները վերջույթների վրա ծավալուն ռեկոնստրուկտիվ միկրովիրաբուժական միջամտությունների ժամանակ , Մեդիցինսկի վեստնիկ Էրեբունի, Հայաստանի պլաստիկ վիրաբույժների առաջին համագումար, էջ 27
- Հարություն Մանգոյան, , - Անէսթեզիոլոգիայում ռիսկի հասկացության քննարկում , Մեդիցինսկի վեստնիկ Էրեբունի, էջ. 109-114
- Հարություն Մանգոյան, , - Անևրիզմատիկ սուբարախնոիդալ արյունազեղումից հետո ուշացած նյարդաբանական դեֆիցիտի և վաղ ֆունկցիոնալ վերականգնման մակարդակի վրա ստատինով բուժման ազդեցությունը , Եվրոանեսթեզիա-2012 համագումարի տվյալները , 7АР2-2, Փարիզ, Ֆրանսիա
- Հարություն Մանգոյան, , - Ատորվաստատինի ազդեցությունը ուղեղային սպազմի վրա և վնասվածքային և սպոնտան սուբարախնոիդալ արյունազեղման բուժման վաղ արդյունքները , Intensive Care Medicine ամսագիր, հրատարակում 36, հավելաված 2. ESICM-2010համագումարի նյութերը, S182, . Բարսելոնա, Իսպանիա
- Հարություն Մանգոյան, , - Բազմապրոֆիլ կլինիկայի ինտենսիվ թերապիայի բաժանմունքի անձնակազմի մոտ հուզական այրման համախտանիշի (սպառման համախտանիշ) վրա ազդող գործոնների գնահատման նախնական փորձը , Եվրոանեսթեզիա-2013 համագումարի տվյալները , 1АР4-4, Բարսելոնա, Իսպանիա
- Հարություն Մանգոյան, , Հակոբյան Ռ.Վ., Մելքոնյան Դ.Լ., Պետրոսյան Ա., Մանուչարյան Գ. - Ինտենսիվ թերապիայի բաժանմունքում ներորովայնային ճնշման պրոգնոստիկ(կանխանշանային) նշանակությունը , Եվրոանեսթեզիա-2010 համագումարի նյութերը, BAPCAP2-1 Հելսինկի, Ֆինլանդիա
- Հարություն Մանգոյան, , Հակոբյան Ռ.Վ., Հակոբյան Գ.Ռ. - Ինտենսիվ թերապիայի բաժանմունքում որովայնային սեպսիսով հիվանդների հակաբակտերիալ բուժման երկու սխեմաների արդյունավետության վերլուծություն , Սեպսիս 2009 համագումարի նյութերը, S32, Ամստերդամ, Հոլանդիա
- Հարություն Մանգոյան, , Հակոբյան Ռ.Վ., Մելքոնյան Դ.Լ., - Կուտակված հեղուկի հաշվեկշիռը որպես ԻԹԲ –ում ապրելիության ցուցանիշ , Intensive Care Medicine ամսագիր, հր.36, հավելված 2. ESICM-2010 համագումարի նյութեր, S376, Բարսելոնա, Իսպանիա
- Հարություն Մանգոյան, , Հակոբյան Ռ.Վ. - Նիմոդիպինի և ատորվաստատինի ազդեցությունը ուղեղային վազոսպազմի և ինքնակառավարման վրա վնասվածքային սուբարախնոիդալ արյունազեղումից հետո , Համաշխարհային անեսթեզիոլոգիական համագումարի տվյալներ, պաստառ; Հռոմ, Իտալիա
- Հարություն Մանգոյան, , - Նյարդաինտենսիվ թերապիայի սկզբունքները , Մեթոդական ձեռնարկ ՈւԴԿ 616.8-56.1-249, Երևան
- Հարություն Մանգոյան, , - Որովայնի առաջային պատի վրա ռեկոնստրուկտիվ միջամտությունների դեպքում հետվիրահատական սրտխառնոցի և փսխման կանխարգելման փորձը , Մեդիցինսկի վեստնիկ Էրեբունի, Պլաստիկ ռեկոնստրուկտիվ և էսթետիկ վիրաբուժության միջազգային համագումարի տվյալները, էջ 45
- Հարություն Մանգոյան, , Հարությունյան Գ.Գ., Մխոյան Գ.Գ. - Ուղեղի հյուսվածքային թթվածնային ռեակտիվականությունը՝ախտաֆիզիոլոգիան և կլինիկական նշանակությունը, хамар 1, 2014 , Frontiers in Pharmacology. 5:100. doi:10.3389/fphar. 00100
- Հարություն Մանգոյան, , - Ուղեղի պաշտպանությունը՝ առասպել թե իրականություն , Մեդիցինսկի վեստնիկ Էրեբունի, էջ 50-54
- Հարություն Մանգոյան, , Մելքոնյան Դ.Լ. - Սուբարախնոիդալ արյունազեղման ժամանակ ծանրության աստիճանի գնահատման պրոգնոստիկ համակարգերի և սանդղակների ընդհանուր վերլուծությունը , ՀՀ ԱՆ ԳԻՀ գիտաբժշկական պարբերական , էջ 52-62
- Հարություն Մանգոյան, , - Սուբարախնոիդալ արյունազեղման ինտենսիվ թերապիայի ժամանակակից մեթոդները , Մեթոդական ձեռնարկ: ՈՒԴԿ 618.831-005(072) ԲԲԿ56.1 М230, Երևան
- Հարություն Մանգոյան, , - Սուբարախնոիդալ արյունազեղման ինտենսիվ թերապիայի ստերեոտիպների ընդհանուր վերլուծությունը համաշխարհային մասշտաբով , Մեդիցինսկի վեստնիկ Էրեբունի, էջ 41-44
- Հարություն Մանգոյան, , - Սուբարախնոիդալ արյունազեղման և գանգուղեղային վնասվածքի ժամանակ լաբորատոր-գործիքային նյարդամոնիտորինգի ժամանակակից մեթոդները , Մեդիցինսկի վեստնիկ Էրեբունի, էջ 64-71
- Հարություն Մանգոյան, , Վարոսյան Ա.Ֆ., Գնունի Ա.Ս. - Սուր իշեմիկ ինսուլտի ժամանակ դեղորայքային նյարդապաշտպանությունը ցիտիկոլինով , Համաշխարհային անեսթեզիոլոգիական համագումարի տվյալներ, պաստառ; Հռոմ, Իտալիա
- Հարություն Մանգոյան, , Հակոբյան Ռ.Վ., Հարությունյան Գ.Գ. - Սպոնտան սուբարախնոիդալ արյունազեղման ժամանակ ուղեղային վազոսպազմի բուժման մեջ ստատինի կիրառման նախնական փորձը , Եվրոանեսթեզիա 2009 համագումարի նյութերը, 7ԱՌ5-4: 104. Միլան, Իտալիա,
- Հարություն Մանգոյան, , - Սպոնտան սուբարախնոիդալ արյունազեղումով տարեց հիվանդների մոտ երկրորդային ուղեղային բարդությունների բուժման մեջ ատորվաստատինի արդյունավետության վերլուծությունը , Գերոնտովիրաբուժության միջազգային համագումարի տվյալները, Երևան, էջ. 149
- Հարություն Մանգոյան, , - Սպոնտան և վնասվածքային ծագման սուբարախնոիդալ արյունազեղման ժամանակ վազոսպազմի բուժման մեջ ատորվաստատինի կիրառումը , Մեդիցինսկի վեստնիկ Էրեբունի, էջ 46-49,
Ծառայության անվանումը | Արժեքը (դրամով) | |
Վճարովի հիվանդի բուժման 1 օրվա արժեքը ( առանց դեղորայքի և հետազոտությունների ) | 40,000 | |
Բուժում վերակենդանացման բաժանմունքում մինչև 10 օր տևողությամբ (դեղորայքի և հետազոտությունների մասնակի ներառումով ) ** | 400,000 | |
Լրացուցիչ դեղորայքի փոխհատուցում, ըստ փաստացի կատարված ավել ծախսի | 1,000 | |
Լրացուցիչ դեղորայքի փոխհատուցում, ըստ փաստացի կատարված ավել ծախսի 1 | 5,000 | |
Լրացուցիչ դեղորայքի փոխհատուցում, ըստ փաստացի կատարված ավել ծախսի 2 | 10,000 | |
*Բոլոր գներում ներառված չեն ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների արժեքները | ||
*Բոլոր գներում ներառված չեն մետաղական կոնստրուկցիաների, ստենտների, պրոտեզների, ինչպես նաև թանկարժեք դեղամիջոցների, արյան բաղադրամասերի, սննդի, առանձնացված հիվանդասենյակների արժեքները | ||
** Նշված գինը նախատեսված չէ ապահովագրական կազմակերպությունների համար |