«Էրեբունի» բժշկական կենտրոն
Medical Journal Erebouni

Անոթային վիրաբուժության բաժանմունք

Ընդհանուր նկարագրություն

Անոթային վիրաբուժության բաժանմունքում իրականացվում է աորտայի, մագիստրալ զարկերակների և երակների տարբեր ախտահարումներով հիվանդների բուժում: Առաջնահերթ խնդիրներից է աորտայի, նրա ճյուղերի և վերջույթների զարկերակների աթերոսկլերոտիկ ախտահարման բուժումը: «Էրեբունի» ԲԿ տեխնոլոգիական մեծ հնարավորությունները թույլ են տալիս իրականացնել ախտորոշիչ նորագույն հետազոտություններ և վիրահատություններ:

Աորտայի ամենավտանգավոր հիվանդություններից է աորտայի անևրիզման՝ աորտայի պատի սահմանափակ լայնացումը կամ ամբողջ աորտայի տարածուն մեծացումը: Ըստ տվյալների՝ չվիրահատված հիվանդների ավելի քան 60%-ը մահանում է որովայնային աորտայի անևրիզմայի ախտորոշման առաջին 1-2 տարիների ընթացքում՝ պատռվածքի հետևանքով: Հիվանդության ամենաբնորոշ ախտանշաններն են որովայնի շրջանում բութ և նվացող ցավերը: Ցավերը կարող են կրել մշտական կամ պարբերական բնույթ՝ առավելապես տեղակայվելով պորտի կամ որովայնի ձախ կեսի շրջանում, հաճախ ճառագայթվելով դեպի գոտկային շրջան: Տվյալ ախտաբանության համար ամենամատչելի և հուսալի, հիվանդների համար ամենաանվտանգ մեթոդն ուլտրաձայնային հետազոտությունն է: Վերջնական ախտորոշումը հաստատվում է կոնտրաստ անգիոգրաֆիայի տվյալներով: Տվյալ ախտաբանության հայտնաբերման դեպքում իրականացվում է վիրահատական բուժում՝ աորտայի անևրիզմայի ռեզեկցիա և սինթետիկ պրոթեզով պրոթեզավորում: Վիրահատական բուժման համար տարիքային հակացուցում չկա: Քնային զարկերակների նեղացման դեպքում նույնպես հաջողությամբ իրականացվում են միջամտություններ՝ զակերակի պլաստիկայով կարոտիդային էնդարտերէկտոմիա, էվերսիոն էնդարտերէկտոմիա, որոնց շնորհիվ հիվանդների մոտ նվազում է կաթվածների զարգացման ռիսկը:

Ստորին վերջույթների զարկերակների խցանող աթերոսկլերոզն արտահայտվում է «ընդմիջվող կաղության» համախտանիշով՝ քայլքի ժամանակ ձկնանման մկաններում ցավերի առաջացմամբ, իսկ հանգստի ժամանակ՝ անհետացմամբ: Սա ստորին վերջույթների զարկերակների կամ աորտայի բիֆուրկացիայի խցանմանը բնորոշ ախտանշան է: Ձեռքերում նմանատիպ ցավերի առկայությունը վկայում է վերին վերջույթների զարկերակների ախտահարման մասին: Շատ կարևոր է վաղ ախտորոշումը և բուժումը: Տվյալ ախտաբանության բուժման նպատակով տարբեր ռեկոնստրուկտիվ վիրահատություններ են իրականացվում աորտայի, զստային և ոտքերի զարկերակների վրա: Ստորին վերջույթների երակային համակարգում թրոմբոզների առկայության և թրոմբի միգրացիայի բարձր ռիսկի դեպքում կիրառվում է ժամանակավոր կամ մշտական կավա-ֆիլտրի տեղադրում: Այս միջամտությունը թույլ է տալիս հաջողությամբ կանխել մահացու վտանգավոր թոքային զարկերակի թրոմբոէմբոլիան:

Ստորին վերջույթների երակների վարիկոզ լայնացումը մարդու երակային համակարգի ամենատարածված հիվանդություններից է: Հիվանդների 15-20%-ի մոտ վարիկոզ հիվանդության ուշ փուլերում առաջանում են տրոֆիկ խոցեր, վարիկոզ էկզեմա, թրոմբոֆլեբիտներ: Վարիկոզ հիվանդության զարգացման դեպքում բուժման արմատական եղանակը վիրահատությունն է՝ կոսմետիկ մաշկային կարերի տեղադրմամբ: Որպես բուժման այլընտրանքային եղանակ հաճախ դիտարկվում է ֆլեբոսկլերոզացնող թերապիան և պերկուտան լազերային կոագուլացիան, որոնք իրականացվում են փոքր տրամաչափի անոթների վրա, քիչ տրավմատիկ են, իրականացվում են ամբուլատոր և կոսմետիկ լավ արդյունք են ապահովում:

Բաժանմունքում կիրառվում է ենթամաշկային երակների ներերակային լազերային կոագուլացիան, որը հնարավորություն է տալիս կատարել լիարժեք միջամտություն՝ առանց կտրվածքների, հասնելով առավելագույն կոսմետիկ արդյունքի: Բացի այդ, վարիկոզ հիվանդության վաղ շրջանում բաժանմունքում լայնորեն կիրառվում է տվյալ հիվանդության բուժման անարյուն եղանակ՝ թափածակված երակների պունկցիոն լազերային կոագուլյացիա:

Հիմնական գործունեության ուղղությունները

Կատարվող միջամտությունների սպեկտրը.

  Վիրահատություններ աորտայի վրա.

  • աորտաազդրային բիֆուրկացիոն շունտավորում/պրոթեզավորում,
  • աորտայի գծային պրոթեզավորում ,
  • թրոմբէկտոմիա՝ աորտայից :


  Վիրահատություններ քնային զարկերակների վրա.

  • կարոտիդային  էնդարտերէկտոմիա ,
  • քնային զարկերակների դեֆորմացիայի վերացում ,
  • հեմոդեկտոմայի հեռացում:

 
  Վիրահատություններ զարկերակների հիվանդությունների ժամանակ.

  • թրոմբէնդարտէկտոմիա,
  • էմբոլէկտոմիա,
  • զստային/աորտա-ազդրային շունտավորում,
  • ազդր-ենթածնկային շունտավորում,
  • արտաանատոմիկ շունտավորում,
  • վիրահատություններ պերիֆերիկ և ընդերային զարկերակների անևրիզմաների ժամանակ,
  • սիմպատէկտոմիաներ:


  Վիրահատություներ մշտական անոթային հասանելիության համար.

  • պորտա-կավայի իմպլանտացիա,
  • դիալիզային հիվանդներին զարկերակ-երակային բերանակցումներ,
  • դիալիզային հիվանդներին զարկերակ-երակային շունտեր/պրոթեզավորում:


  Վիրահատություններ երակային թրոմբոզների ժամանակ.

  • կավա-ֆիլտրի իմպլանտացիա,
  • թրոմբէկտոմիա,
  • երակի հեռացում:


  Միջամտություններ երակային ախտաբանության ժամանակ.

  • ներերակային լազերային կոագուլյացիա,
  • պերկուտան լազերային կոագուլյացիա,
  • երակի հեռացում,
  • մինիֆլեբէկտոմիա,
  • սկլերոթերապիա,
  • երակային գերճնշմամբ պայմանավորված քրոնիկական կոնքային ցավերի վիրաբուժություն:

 

Անձնակազմ
Արամ Բադալյան Արամ Բադալյան Գրել նամակ «Էրեբունի» ԲԿ անոթային և լազերային վիրաբուժության ծառայության ղեկավար անոթային վիրաբույժ բ.գ.թ.
Արթուր Հարությունյան Գրել նամակ անոթային վիրաբույժ
Ավետիք Հովհաննիսյան Գրել նամակ անոթային վիրաբույժ
Նարեկ Կիրակոսյան Գրել նամակ անոթային վիրաբույժ
Գնացուցակ

 

Անոթային վիրաբուժության ծառայության գնացուցակ
14.05.2021 թ.
  Նախազննումներ Արժեքը (դրամով)
  Բաժնի վարիչի (ծառայության ղեկավարի) նախազննում 10,000
  Բժշկի նախազննում 5,000
  Անոթային կոնսերվատիվ բուժում                                                                                                  170,000
     
  Բժշկական օգնության և սպասարկման տեսակները Արժեքը (դրամով)
  Անոթային փոքր միջամտություններ /տեղային անզգայացմամբ/ 150,000
  Անոթային փոքր միջամտություններ /ընդհանուր անզգայացմամբ/ 185,000
  Վենէկտոմիա միակողմանի 360,000
  Վենէկտոմիա երկկողմանի 460,000
  Կրոսէկտոմիա ներերակային լազերային կոագուլյացիա մինիֆլեբէկտոմիա /1 վեջույթ/ 390,000
  Կրոսէկտոմիա ներերակային լազերային կոագուլյացիա մինիֆլեբէկտոմիա /2 վեջույթ/ 510,000
  Թրոմբէկտոմիա, էնդարտերէկտոմիա, սիմպատերէկտոմիա, սրունքի, ազդրի ամպուտացիա 400,000
  Վիրահատություններ պերեֆերիկ զարկերակների և երակների վրա (առանց պրոտեզի արժեքի) 560,000
  Բարդ վիրահատություններ մագիստրալ զարկերակների և երակների վրա (առանց պրոտեզի արժեքի) 650,000
  Որովայնային աորտայի պրոտեզավորում / շունտավորում (առանց պրոտեզի արժեքի) 800,000
  Ուղեկցող I աստիճանի սոմատիկ քրոնիկական հիվանդությունների դեպքում վիրահատության, բուժման արժեքին ավելանում է 40,000
  Ուղեկցող II աստիճանի սոմատիկ քրոնիկական հիվանդությունների դեպքում վիրահատության, բուժման արժեքին ավելանում է 80,000
  Ուղեկցող III աստիճանի սոմատիկ քրոնիկական հիվանդությունների դեպքում վիրահատության, բուժման արժեքին ավելանում է 120,000
  Ուղեկցող IV աստիճանի սոմատիկ քրոնիկական հիվանդությունների դեպքում վիրահատության, բուժման արժեքին ավելանում է 160,000
  Լրացուցիչ դեղորայքի փոխհատուցում, ըստ փաստացի կատարված ավել ծախսի 1,000
  Լրացուցիչ դեղորայքի փոխհատուցում, ըստ փաստացի կատարված ավել ծախսի 1 5,000
  Լրացուցիչ դեղորայքի փոխհատուցում, ըստ փաստացի կատարված ավել ծախսի 2 10,000
  Վիրակապարանում տարբեր տեսակի փոքր  վիրահատական միջամտություններ 15,000
  Վիրակապարանում տեղային անզգայացման տակ կատարվող միջին ծանրության  վիրահատական միջամտություններ  45,000
 
  Սուր թրոմբոզներ և թրոմբոէմբոլիաներ(բացառությամբ թութքի)/միայն վիրահատությամբ ավարտված դեպքերը/ 120,000
  Վիրահատություններ վերջույթների, դրանց սեգմենտների, առանձին օրգանների լրիվ և ոչ լրիվ անդամահատումների ժամանակ 120,000
  Վիրահատություններ վերջույթների, դրանց սեգմենտների, առանձին օրգանների լրիվ և ոչ լրիվ անդամահատումների ժամանակ (բարդություններով և/կամ ուղեկցող հիվանդություններով) 160,000
  Սուր թրոմբոզներ և թրոմբոէմբոլիաներ(բացառությամբ թութքի)/միայն վիրահատությամբ ավարտված դեպքերը/        (բարդություններով և/կամ ուղեկցող հիվանդություններով) 160,000
  Վիրահատություններ անոթային  անևրիզմաների պատռվածքների և շերտազատումների (առանց պրոտեզների արժեքի) 300,000
     
 
  Հիվանդասենյակ Արժեքը (դրամով)
  801 12,000
  802 12,000
  803 12,000
  806 12,000
  807 12,000
  808 7,000
  809 7,000
  810 7,000
  811 7,000
  812 7,000
  813 7,000
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր