Նյարդավիրաբուժական բաժանմունք
Ընդհանուր նկարագրություն
Այսօր ժամանակակից նյարդավիրաբուժությունը բժշկության բարձր տեխնոլոգիական և սրընթաց զարգացող ուղղություններից է: Նորագույն տեխնոլոգիաների համակցումը աշխատանքային մեծ փորձի հետ հնարավորություն է տալիս իրականացնել նվազագույն ինվազիվ, բարձրորակ նյարդավիրաբուժական միջամտություններ:
Էրեբունի բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժական բաժանմունքը հիմնադրվել է 1998 թվականին, ապա 2000 թվականին միավորվել նյարդաբանական բաժանմունքի հետ՝ ստեղծելով բազմապրոֆիլ նյարդաբանական և նյարդավիրաբուժական կլինիկա, որը ղեկավարում է բ.գ.դ., պրոֆեսոր Մամիկոն Եղունյանը:
Էրեբունի բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժական բաժանմունքում յուրաքանչյուր տարի իրականացվում է մոտավորապես 500 վիրահատություն՝ գլխուղեղի տարբեր հիվանդությունների և ողնաշարի ախտահարումների (վնասվածքային հեմատոմաներ, ողնաշարի վնասվածքներ և կոտրվածքներ, գլխուղեղի և ողնուղեղի ծավալային գոյացություններ), ինչպես նաև ծայրամասային նյարդերի և նյարդային հյուսակների, գլխուղեղի անոթների ախտահարումների կապակցությամբ (գլխուղեղի անոթների հիվանդությունների ժամանակ իրականացվում է ներանոթային բուժում): Կատարվում են վիրահատություններ ողնաշարի դեգեներատիվ փոփոխություններով պայմանավորված հիվանդությունների ժամանակ՝ միջողնաշարային խողովակի ճողվածքներ, սպոնդիլոլիստեզ, ողնաշարային խողովակի ստենոզ և այլն:
Բարդ նյարդավիրաբուժական ախտաբանության ախտորոշումն իրականացվում է ներանոթային վիրաբուժության (անգիոգրաֆիայի), ռենտգեն, ուլտրաձայնային և այլ ֆունկցիոնալ ախտորոշման բաժանմունքների տեխնոլոգիական աջակցությամբ: Կլինիկական ախտորոշիչ լաբորատորիան իրականացնում է հիվանդների լիարժեք և հավաստի նախավիրահատական և ընթացիկ հետազոտություն: Նյարդավիրաբույժները խորհրդատվություն են տրամադրում նաև այլ բաժանմունքների հիվանդներին:
Կլինիկայում գործում է նաև Էնդոկրինոլոգիական ռեաբիլիտացիայի ծառայությունը, որտեղ իրականացվում է ողնաշարի դեգեներատիվ-դիստրոֆիկ հիվանդությունների նորարարական կոնսերվատիվ բուժում՝ անկախ նրանց պատճառա-ախտաբանական ծագումից:
Հիվանդություններ և վիճակներ, որոնց դեպքում հիվանդները պետք է դիմեն նյարդավիրաբուժական բաժանմունք.
- նյարդաուռուցքաբանական ( գլխուղեղի և ողնուղեղի ուռուցքներ, նևրինոմաներ),
- ցերեբրովասկուլյար հիվանդություններ (հեմոռագիկ, իշեմիկ կաթվածներ, զարկերակային անևրիզմաներ, զարկերակ-երակային մալֆորմացիաներ),
- գլխուղեղի հիվանդություններ՝ հիդրոցեֆալիա համախտանիշով,
- միջողնային սկավառակների ճողվածքներ, ռադիկուլոիշեմիա, ողնաշարային խողովակի ստենոզ,
- թունելային և ցավային համախտանիշներ,
- նյարդերի, նյարդային հյուսվածքների վնասվածքներ, ողնուղեղային վնասվածքներ,
- գանգուղեղային վնասվածքներ, ներուղեղային հեմատոմաներ,
- դիմային ցավեր (պրոզոպալգիա), եռoրյակ նյարդի նևրալգիա:
Գլխուղեղի ուռուցքներ: Գլխուղեղի ուռուցքն, անկախ բարորակ կամ չարորակ լինելուց, կարող է արմատապես ազդել հիվանդի վիճակի վրա թե՛ ինքնազգացողության տեսանկյունից, թե՛ վարքի: Որպես կանոն, եթե ուռուցքը տեղակայված է նյարդավիրաբույժին հասանելի շրջանում և չի ներառում գլխուղեղի կարևոր մասերը, իրականացվում է վիրահատություն՝ ուռուցքի հեռացում:
Հիդրոցեֆալիա: Գանգատուփում ողնուղեղային հեղուկի կուտակումը կարող է լինել այլ գործոններից անկախ հիվանդության արտահայտություն կամ՝ որպես գլխի վնասվածքի հետևանք: Հիդրոցեֆալիայի հեռացման ամենատարածված միջոցը գլխուղեղում շունտի տեղադրումն է, որով հեղուկը արտահոսում է որովայնի խոռոչ:Ողնաշարի ախտաբանություն: Ողնաշարի ծանր վնասվածքները, միջողնային ճողվածքները, ողերի կոտրվածքները պահանջում են նյարդավիրաբուժական միջամտություն:
Էպիլեպսիա: Այն դեպքերում, երբ դեղորայքային բուժումն անօգուտ է, իսկ հիվանդը տառապում է ամենօրյա բազմաթիվ էպինոպաներից, վիրաբուժական միջամտությամբ իրականացվում է թափառող նյարդի խթանիչի իմպլանտացիա (VNS):
Քանի որ բաժանմունքը տեղակայված է ժամանակակից բազմապրոֆիլ կլինիկայի տարածքում, կա հնարավորություն հիվանդներին առաջարկելու արագ իրականացվող բարձրորակ ախտորոշիչ և բուժական միջամտություններ: Արդյունավետ համագործակցությունը նյարդաբանական, վերականգնողական և ֆիզիոթերապիայի բաժանմունքների հետ ապահովում է յուրաքանչյուր հիվանդի բուժման համակողմանի մոտեցում:
Բոլոր հիվանդասենյակները հագեցած են ժամանակակից բազմաֆունկցիոնալ մահճակալներով, հսկման համակարգերով և բժշկական անձնակազմի հետ կապով: Յուրաքանչյուր հիվանդ վիրահատությունից առաջ և հետո մշտապես գտնվում է բաժանմունքի բժիշկների և բարձր որակավորված բուժքույրերի հսկողության տակ:
Նյարդավիրաբուժական բաժանմունքի տրամադրության տակ են ժամանակակից վիրասրահներ՝ օդորակման և օդի մաքրման ինքնավար համակարգով, անհրաժեշտ տեսասարքավորումներով, վիրահատական օպտիկայով, միկրոգործիքավորմամբ, էլեկտրոնաօպտիկական փոխարկեպիչով (ԷՕՓ) ռենտգեն սարքավորմամբ, ինչպես նաև համաշխարհային առաջատար ընկերությունների տեսաէնդոսկոպիկ սարքավորումներով: Վիրասրահները հագեցած են ժամանակակից սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս կիրառել վերտեբրոլոգիայի նորագույն և արդյունավետ բուժման մեթոդները:
Դրանից զատ բաժանմունքում առկա են.
- Somoton Emotion 16 երկու սպիրալային տոմոգրաֆ,
- 3 տեսլա հզորությամբ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆ,
- նեյրոէնդոսկոպ,
- թվային ռենտգենոգրաֆիա,
- վերջին սերնդի սոնոգրաֆ,
- դենսիտոմետր,
- էլեկտրամիոգրաֆ, էլեկտրանեյրոգրաֆիա,
- սոմատոսենսոր առաջ բերող ներուժեր, էլեկտրաէնցեֆալոգրաֆ,
Բաժանմունքում կատարվում են վիրահատություններ հետևյալ վիճակների դեպքում.
![]() |
գլխուղեղի և ողնաշարի տարբեր վնասվածքներ. | |
|
||
![]() |
գլխուղեղի և ողնուղեղի տաբեր բնույթի գոյացությունների հետևանքով առաջացած հիվանդություններ. | |
|
||
![]() |
անևրիզմաներ, զարկերակ-երակային մալֆորմացիաներ և գլխուղեղի ու ողնուղեղի անոթների քներակ-սիներակային բերանակցումներ: |
Բաժանմունքը հետագայում պլանավորում է բժշկական անձնակազմի մասնագիտական գիտելիքների և հմտությունների կատարելագործում, ինչպես նաև նորագույն բժշկական տեխնոլոգիաների ներդրում.
- նյարդաէնդոսկոպիկ համակարգերի ձեռքբերում և ներդրում (ողնաշարի, գլխուղեղի և գլխուղեղի հիմային շրջաններում վիրահատություններ իրականացնելու համար),
- վիրասրահի արդիականացում՝ ժամանակակից պահանջներին համապատասխան (երկու վիրասրահի առկայություն բաց և էնդոսկոպիկ վիրահատություններ իրականացնելու համար),
- ուլտրաձայնային ասպիրատորի ձեռքբերում և ներդրում,
- մանրադիտակի ձեռքբերում և ներդրում,
- մանկական նյարդավիրաբուժության ներդրում (8 տարեկանից բարձր)՝ համապատասխան արտոնագրմամբ և կադրային քաղաքականությամբ,
- տրանսնազալ վիրահատություններ իրականացնելու համար բազմամասնագիտական բժշկական թիմի ձևավորում (քիթ-կոկորդ-ականջաբան, ներզատաբան, նյարդաակնաբան),
- ընդլայնել համագործակցությունը արտերկրի նյարդավիրաբուժական կենտրոնների հետ, հրավիրել առաջատար մասնագետներին՝ համատեղ վիրահատություններ իրականացնելու:
Կլինիկայում, բացի վիրահատություններից, իրականացվում է նաև ողնաշարի դեգեներատիվ հիվանդությունների պահպանողական բուժում: Առաջնահերթ ուղղություն է համարվում «ԴԻ-Բլյուդեն ներզատաբանական վերականգնողական թերապիան»: Բազմագործոնային սկզբունքից ելնելով՝ մեկ ամբողջականության մեջ են հավաքվել և մանրամասն ուսումնասիրվել մի շարք թերապևտիկ միջամտություններ, երբ իրականացվող նմանատիպ բուժական-վերականգնողական միջոցառումները՝ ներկայում կիրառվող եղանակների համեմատ, օժտված են տաբերակիչ, փոխլրացնող գծով:
Միջողնաշարային ճողվածք ախտորոշմամբ հիվանդներին, ովքեր վիրաբուժական միջամտության կարիք չունեն, համալիր բուժման կազմում նշանակվում է նաև վերականգնողական կուրս (17 միջամտություն) հիմնական խնդիրը՝ սկավառակ-նյարդարմատային հակամարտությունը, լուծելու համար, իսկ հետվիրահատական հիվանդներին բավական է անցնել տվյալ բուժման 10-օրյա կուրս: Բորբոքային երևույթների, այտուցի, ցավի վերացումը, տեղային հեմոդինամիկայի լավացումը, հոդերի շարժունակությունը, ուղղահայաց դիրքի ֆունկցիոնալ կայունության կարգավորումը հաստատում են Էնոկրինոլոգիական ռեաբիլիտացիայի ծառայության բարձր արդյունավետությունը:
![]() |
|
![]() |
![]() |
![]() |
Ամբիոններ
Մխ. Հերացու անվան ԵՊԲՀ նյարդավիրաբուժության ամբիոն
Դասախոսական գործունեություն իրականացնող աշխատակիցներ.
Մամիկոն Եղունյան, բ.գ.դ.,պրոֆեսոր
Վահրամ Համբարձումյան, ավագ դասախոս
- , - 10 лет деятельности клиники неврологии и нейрохирургии медицинского центра «Эребуни» , Международный конгресс по неотложной хирургии, 1-3 Октябрь 2008, Ереван, Армения, стр. 8-9
- Մամիկոն Եղունյան, , - 10 лет деятельности клиники неврологии и нейрохирургии медицинского центра «ЭРЕБУНИ» , Международный конгресс по неотложной хирургии, 1-3 Октябрь, Ереван, Армения, стр. 8-9
- , - Age specificity of severe brain injury in children , XVI Congress of the European pediatric neurosurgery, Marseilles 1998
- Մամիկոն Եղունյան, , - Age specificity of severe brain injury in children , XVI Congress of the European pediatric neurosurgery, Marsel
- , Orlov J., - Brain axonal contusions and the vegetative state in children , 7-th Congress of Baltic Neurosurgical Association, June 4-6, 1997. Vilnus, Lithuania
- Մամիկոն Եղունյան, , Orlov J., Yegunyan M. - Brain axonal contusions and the vegetative state in children , 7-th Congress of Baltic Neurosurgical Association, June 4-6, Vilnus, Lithuania
- , Orlov J., Curhovskayа N. - Heavy head injury at children of various age , 4-th International Neurotrauma Symposium, August 23-28, 1997, Seul, Korea
- Մամիկոն Եղունյան, , Orlov J., Yegunyan M., Curhovskayа N. - Heavy head injury at children of various age , 4-th International Neurotrauma Symposium, August 23-28, Seul, Korea
- Արթուր Խաչիկյան, , Никифоров С.Б. Бывальцев В.А. - I, II, X, XI-ալֆա կոլլագենի 2 տիպի արտաբջջային մատրիքսի ագրեկանի բախշումը միջողային սկավառակի եգեներացիաայի ժամանակ , The New Armenian Medical Journal 2017 Vol.11, №1, Yerevan Armenia P16-19
- , Momjyan K.G., Hovhannesyan A.K., Haroutyunyan A.A. - Padicular screw fixation for the treatment of vertebral fractures , Congress of trauma and orthopaedic surgeons of Armenia, 2006; Yerevan, Armenia pp. 30-31
- Մամիկոն Եղունյան, , Egunyan M.A., Momjyan K.G., Hovhannesyan A.K., Haroutyunyan A.A. - Padicular screw fixation for the treatment of vertebral fractures , Congress of trauma and orthopaedic surgeons of Armenia; Yerevan, Armenia pp. 30-31
- , T. Khachatryan, K. Khachatryan, A. Zohrabyan - The Role of Intracranial Pressure Pradient Between Right and Left Hemisphere in Pathogenesis of Epileptic Seizure , Poster presentation; the XIV World Congress of Neurological Surgery, Boston, MA, USA; August 30 to September 4, 2009
- Մամիկոն Եղունյան, , Tigran Khachatryan, Kolya Khachatryan, Arshak Zohrabyan, Mamikon Yeghounyan - The Role of Intracranial Pressure Pradient Between Right and Left Hemisphere in Pathogenesis of Epileptic Seizure , Poster presentation; the XIV World Congress of Neurological Surgery, Boston, MA, USA; August 30 to September 4
- , K.G. Momjyan, T.K. Khachatryan - Transpedicular Fixation in unstable fractures of thoracic and lumbar spine , Abstract book of International Congress on Emergency Surgery; 1-3 October 2008
- Մամիկոն Եղունյան, , M.A. Yeghunyan, K.G. Momjyan, T.K. Khachatryan - Transpedicular Fixation in unstable fractures of thoracic and lumbar spine , Abstract book of International Congress on Emergency Surgery; 1-3 October
- , K.G. Momjyan, T.K. Khachatryan - Treatment of Degenerative Spondylolisthesis by Transpedicular Fixation: Case report , Abstract book of International Congress on Emergency Surgery; 1-3 October 2008
- Մամիկոն Եղունյան, , M.A. Yeghunyan, K.G. Momjyan, T.K. Khachatryan - Treatment of Degenerative Spondylolisthesis by Transpedicular Fixation: Case report , Abstract book of International Congress on Emergency Surgery; 1-3 October
- , Педаченко Г.А., Орлов Ю.А. - Анализ отдаленных результатов хирургического лечения травматических внутричерепных гематом у больных различного возраста , Нейрохирургия: Респ. Межвед. Сб., Киев, 1989, вып.22
- Մամիկոն Եղունյան, , Педаченко Г.А., Орлов Ю.А., Егунян М.А. - Анализ отдаленных результатов хирургического лечения травматических внутричерепных гематом у больных различного возраста , Нейрохирургия: Респ. Межвед. Сб., Киев,вып.22
- , - Анализ причин летальности мри тяжелой черепно-мозговой травме у детейразличных возрастных групп , Сборник научных трудов. Актуальные вопросы нейрохирургии детского возраста. СПб, 1998
- Մամիկոն Եղունյան, , - Анализ причин летальности мри тяжелой черепно-мозговой травме у детейразличных возрастных групп , Сборник научных трудов. Актуальные вопросы нейрохирургии детского возраста. СПб
- , З.Р. Тер-Погосян, А.О. Оганесян, Медицинский центр Эребуни, Национальный центр онкологии им. В.А. Фанарджяна, Ереван, Армения - Анестезиология и интенсивная терапия. Лабораторные критерии иммунотерапии у больных с черепно-мозговой травмой , Научно-Практический Медицинский Журнал “Медицинский вестник Эребуни”, 3. 2008 (35) 1-2... 25.04.2008
- , Орлов Ю.А., Вербова Л.Н., Плавский Н.В., Борисова И.А. - Диффузное аксональное поражение у детей , Украинский вестник психоневрологии 1996
- Մամիկոն Եղունյան, , Орлов Ю.А., Егунян М.А., Вербова Л.Н., Плавский Н.В., Борисова И.А. - Диффузное аксональное поражение у детей , Украинский вестник психоневрологии
- , Яроцкий Р.Ю. - Интенсивная терапия при тяжелей черепно-мозговой травме у детей , Бюлетень УАН 1998 N6
- Մամիկոն Եղունյան, , Егунян М.А., Яроцкий Р.Ю. - Интенсивная терапия при тяжелей черепно-мозговой травме у детей , Бюлетень УАН N6
- , - Интенсивное лечение тяжелой черепно-мозговой травмы, сочетаэщиеся с повреждениями грудной клетки , VII Республ. науч. конф. молодых ученых медиков по актуальным вопросам анестезиологии и интенсивной терапии, Алушта 1986
- Մամիկոն Եղունյան, , - Интенсивное лечение тяжелой черепно-мозговой травмы, сочетаэщиеся с повреждениями грудной клетки , VII Республ. науч. конф. молодых ученых медиков по актуальным вопросам анестезиологии и интенсивной терапии, Алушта
- , - Клиника, диагностика, исходы тяжелой черепнп-мозговой травмы у детей различных возрастных групп , Бюлетень УАН 1998 N7
- Մամիկոն Եղունյան, , - Клиника, диагностика, исходы тяжелой черепнп-мозговой травмы у детей различных возрастных групп , Бюлетень УАН N7
- , Робак О.П. - Компютерно-томографическая диагностика тяжелей черепно-мозговой травмы у детей , Бюлетень УАН 1998 N6
- Մամիկոն Եղունյան, , Робак О.П., Егунян М.А - Компютерно-томографическая диагностика тяжелей черепно-мозговой травмы у детей , Бюлетень УАН N6
- Մամիկոն Եղունյան, , Зограбян А.С., Егунян М.А., Амбарцумян В.Г. - КТ дифференциальная диагностика болей в пояснично-крестцового отдела позвоночника , Медицинский вестник Эребуни
- , А.С. Зограбян, В.Г. Амбарцумян Медицинский Центр Эребуни - КТ дифференциальная диагностика болей пояснично-крестцового отдела позвоночника , Научно-Практический Медицинский Журнал “Медицинский вестник Эребуни”, 2.2005 (23),93-97... 17.03.2005
- , З.Р. Тер-Погосян, А.О. Оганесян - Лабораторные критерии уммунотерапии у больных с черепно-мозговой травмой , Международный конгресс по неотложной хирургии, 1-3 Октябрь 2008, Ереван, Армения, стр. 8-9
- Մամիկոն Եղունյան, , З.Р. Тер-Погосян, М. А. Егунян, А.О. Оганесян - Лабораторные критерии уммунотерапии у больных с черепно-мозговой травмой , Международный конгресс по неотложной хирургии, 1-3 Октябрь, Ереван, Армения, стр. 8-9
- , Орлов Ю.А. - Ликворошунтирующие операции в детской нейрохирургической практике , Современные методы диагностики и лечения заболеваний нервной системы, 2-я часть, Уфа, 1996
- Մամիկոն Եղունյան, , Орлов Ю.А., Егунян М.А. - Ликворошунтирующие операции в детской нейрохирургической практике , Современные методы диагностики и лечения заболеваний нервной системы, 2-я часть, Уфа
- , Бродский Ю.С., Вербова Л.Н., Марущенко Л.Л. - Малоинвазивные технологии в лечении детей грудного возраста с хроническическими субдуральными гематомами , Бюлетень УАН 1997 N3
- Մամիկոն Եղունյան, , Бродский Ю.С., Вербова Л.Н., Егунян М.А., Марущенко Л.Л. - Малоинвазивные технологии в лечении детей грудного возраста с хроническическими субдуральными гематомами , Бюлетень УАН N3
- , В.Г. Амбарцумян - Новая техника эндоскопического удаления грыж межпозвонковых дисков латеральным трипортальным доступом , Материалы всеармянского международного хирургического конгресса 2003; ст. 515-516
- Մամիկոն Եղունյան, , Егунян М.А., Амбарцумян В.Г. - Новая техника эндоскопического удаления грыж межпозвонковых дисков латеральным трипортальным доступом , Медицинский вестник Эребуни
- Մամիկոն Եղունյան, , Егунян М.А., Амбарцумян В.Г. - Новая техника эндоскопического удаления грыж межпозвонковых дисков латеральным трипортальным доступом , Материалы всеармянского международного хирургического конгресса; ст. 515-516
- Մամիկոն Եղունյան, , Егуням М.А., Мхоян Г.Г., Мирзоян А.М., Закарян А.Н., Арутюнян А.А. - Новый подход к неинвазивному определению цереброваскулярной гемодинамики у нбейрореанимационных больных , III сьезд нейрохирургов Украины, Крым
- Մամիկոն Եղունյան, , Мхоян Г. Г., Егунян М. А., Закарян А. Н., Мирзоян А. М., АрутюнянА.А., Кспоян А.Т. - Новый подход к неинвазивному определению цереброваскулярной гемодинамики у нейрореанима-ционных больных. Предворительное исследование , Материалы Всеармянского Международного Конгресса. Ереван, 1 – 3 октября; стр. 214 - 215
- , Мхоян Г.Г., Мирзоян А.М., Закарян А.Н., Арутюнян А.А. - Новый подход к неинвазивному определению цереброваскулярной гемодинамики у нейрореанимационных больных , III сьезд нейрохирургов Украины 2003, Крым
- , В.Г. Амбарцумян, Г. Г. Мхоян, А. Н. Закарян, А. М. Мирзоян, А. А. Арутюнян, А. Т. Кспоян Г. Г. Арутюнян - Новый подход к неинвазивному определению цереброваскулярной гемодинамики у нейрореанимационных больных, предварительное исследование , Материалы всеармянского международного хирургического конгресса; 2003, Ереван, Армения, стр. 214-215
- , Г.Г. Мхоян; А.Н. Закарян, А.м. Мирзоян, А.А. Арутюнян, А.Т.Кспоян, В.Г.Амбарцумян, Г.Г.Арутюнян - Новый подход к неинвазивному определению цереброваскулярной гемодинамики у нейрореанимационных больных, предварительное исследование , Материалы всеармянского международного хирургического конгресса; 2003, Ереван, Армения, стр. 214-215
- Մամիկոն Եղունյան, , М. А. Егунян, Г.Г. Мхоян; А.Н. Закарян, А.м. Мирзоян, А.А. Арутюнян, А.Т.Кспоян, В.Г.Амбарцумян, Г.Г.Арутюнян - Новый подход к неинвазивному определению цереброваскулярной гемодинамики у нейрореанимационных больных, предварительное исследование , Материалы всеармянского международного хирургического конгресса; Ереван, Армения, стр. 214-215
- , Мхоян Г. Г., Закарян А. Н., Мирзоян А. М., АрутюнянА.А., Кспоян А.Т. - Новый подход к неинвазивному определению цереброваскулярной гемодинамики у нейрореанимационных больных. Предворительное исследование , Материалы Всеармянского Международного Конгресса. Ереван, 1 – 3 октября, 2003; стр. 214 - 215
- , - Особенности диагностики и лечения автодорожной черепно-мозговой травмы, сочетающиейся с повреждениями грудной клетки , Полотравма. Областная научно-практическая конференция, Харьков, 1986
- Մամիկոն Եղունյան, , - Особенности диагностики и лечения автодорожной черепно-мозговой травмы, сочетающиейся с повреждениямигруфной клетки; Полотравма , Областная научно-практическая конференция, Харьков
- , Марущенко Л.Л. - Особенности диагностики и лечения тяжелеой черепно-мозговой травмы у детей раннего возраста , Клиницхеская нейрохирургия 1998
- Մամիկոն Եղունյան, , Егунян М.А., Марущенко Л.Л. - Особенности диагностики и лечения тяжелеой черепно-мозговой травмы у детей раннего возраста , Клиницхеская нейрохирургия
- , Яроцкий Р.Ю. - Особенности лечения коматозных состояний при черепно-мозговой треавме у детей различных возрастных групп , Актуальные вопросы нейрохирургии детского возраста 1998
- Մամիկոն Եղունյան, , Егунян М.А., Яроцкий Р.Ю. - Особенности лечения коматозных состояний при черепно-мозговой треавме у детей различных возрастных групп , Актуальные вопросы нейрохирургии детского возраста
- , - Особенности тяжелой черепно-мозговой травмы у детей , Украинский вестник психоневрологии. 1996
- Մամիկոն Եղունյան, , - Особенности тяжелой черепно-мозговой травмы у детей , Украинский вестник психоневрологии
- , - Особенность течения тяжелой черепно-мозговой травмы у детей , Бюлетень УАН 1998 N6
- Մամիկոն Եղունյան, , - Особенность течения тяжелой черепно-мозговой травмы у детей , Бюлетень УАН N6
- , Г.Г. Мхоян, З.Р. Тер-Погосян, А.О. Оганесян - Оценка выраженности цитокинемии как прогностический критерий разжития системного воспаления при политравме , Международный конгресс по неотложной хирургии, 1-3 Октябрь 2008, Ереван, Армения, стр. 8-9
- Մամիկոն Եղունյան, , Г.Г. Мхоян, З.Р. Тер-Погосян, М. А. Егунян, А.О. Оганесян - Оценка выраженности цитокинемии как прогностический критерий разжития системного воспаления при политравме , Международный конгресс по неотложной хирургии, 1-3 Октябрь, Ереван, Армения, стр. 8-9
- , Фраерман А.П., Арафьеж В.А., Кравцов Л.Я., Зотов Ю.В., Полосин Н.Н., Мальниченко В.А. - Показания к повторным хирургическим вмешательствам в остром периоде тяжелой черепно-мозговой травмы , Методицхеские рекомендации – Горький 1990
- Մամիկոն Եղունյան, , Фраерман А.П., Арафьеж В.А., Кравцов Л.Я., Зотов Ю.В., Полосин Н.Н., Мальниченко В.А., Егунян М.А. - Показания к повторным хирургическим вмешательствам в остром периоде тяжелой черепно-мозговой травмы , Методицхеские рекомендации – Горький
- , Педаченко Г.А., Макеева Т.И. - Профилактика внутричерепных кровоизлияний в послеоперационном периоде при тяжелой черепно-мозговой травме , Клиническая хирургия 1989 N1
- Մամիկոն Եղունյան, , Педаченко Г.А., Макеева Т.И., Егунян М.А. - Профилактика внутричерепных кровоизлияний в послеоперационном периоде при тяжелой черепно-мозговой травме , Клиническая хирургия N1
- , - Ранние послеоперационные осложнения у больных, оперированных по поводу острых травматических внутричерепных гематом , Нейрохирургия, вып. 21, Киев 1988
- Մամիկոն Եղունյան, , - Ранние послеоперационные осложнения у больных, оперированных по поводу острых травматических внутричерепных гематом , Нейрохирургия, вып. 21, Киев
- , В.Г. Амбарцумян - Результаты хирургического лечения больных с внутримозговыми геморрагиями через расширенное фрезевое отверстие , Международный конгресс по неотложной хирургии, 1-3 Октябрь 2008, Ереван, Армения, стр. 8-9
- , В.Г. Амбарцумян - Результаты хирургического лечения больных с внутримозговыми геморрагиями через расширенное фрезевое отверстие , Международный конгресс по неотложной хирургии, 1-3 Октябрь 2008, Ереван, Армения, стр. 8-9
- Մամիկոն Եղունյան, , М. А. Егунян, В.Г. Амбарцумян - Результаты хирургического лечения больных с внутримозговыми геморрагиями через расширенное фрезевое отверстие , Международный конгресс по неотложной хирургии, 1-3 Октябрь, Ереван, Армения, стр. 8-9
- Մամիկոն Եղունյան, , Мхоян Г. Г., Егунян М. А., Тер-Погосян З. Р., Карелян З. А., Акопян Г. Р., Егиазарян М. И. - Роль VEDE как возможного прогоностического фактора при политравме , XI Все российский конгресс анестезиологов и реаниматологов. 23 – 26 сентября, Санкт-Петербург. Сборник материалов, стр. 201 – 202
- , Мхоян Г. Г., Тер-Погосян З. Р., Карелян З. А., Акопян Г. Р., Егиазарян М. И. - Роль VEDE как возможного прогоностического фактора при политравме/XI Всероссийский конгресс анестезиологов и реаниматологов. , 23 – 26 сентября, 2008 г., Санкт-Петербург. Сборник мате-риалов, стр. 201 – 202
- , - Роль приточно-отточной диализной системы в профилактике послеоперационных оболочечных гематомах , Научно-практическая конференция рационализаторов, Запорожье 1987
- Մամիկոն Եղունյան, , - Роль приточно-отточной диализной системы в профилактике послеоперационных оболочечных гематомах , Научно-практическая конференция рационализаторов, Запорожье
- , - Тактика хирургического лечения при хронических субдуральных гематомах , Нейрохирургия вып. 20, Киев 1986
- Մամիկոն Եղունյան, , - Тактика хирургического лечения при хронических субдуральных гематомах , Нейрохирургия вып. 20, Киев
- , - Тяжелая закрытая черепно-мозговая травма у детей , Актуальные вопросы неврологии, психиатрии и наркологии. Венеция 1997
- Մամիկոն Եղունյան, , - Тяжелая закрытая черепно-мозговая травма у детей , Актуальные вопросы неврологии, психиатрии и наркологии. Венеция
- , - Тяжелая черепно-мозговая травма у детей , Монография; Киев: ВИПол 1998
- Մամիկոն Եղունյան, , - Тяжелая черепно-мозговая травма у детей , Монография; Киев: ВИПол
- , Мхоян Г.Г., Мирзоян А.М., Закарян А.Н., Арутюнян А.А. - Ультразвуковая доплерография в диагностике нарушений артериалного и венозного кровообращения головного мозга у больных с повышпенной ВЧД , III сьезд нейрохирургов Украины 2003, Крым
- Մամիկոն Եղունյան, , Егуням М.А., Мхоян Г.Г., Мирзоян А.М., Закарян А.Н., Арутюнян А.А. - Ультразвуковая доплерография в диагностике нарушений артериалного и венозного кровообращения головного мозга у больных с повышпенной ВЧД , III сьезд нейрохирургов Украины, Крым
- Կարապետ Մոմջյան, , М.А. Егунян, В.Г. Тосунян - Хирургическое лечение повреждений позвонков методом транспедикулярной фиксации , Вопросы теоретической и клинической медицины; N5(89); стр.73-75
- , - Эпидуральные гематомы у детей , Бюлетень УАН, 1999 N7
- Մամիկոն Եղունյան, , - Эпидуральные гематомы у детей , Бюлетень УАН, N7
- Մամիկոն Եղունյան, , Գ.Գ.Մխոյան, Մ.Ա. Եղունյան - Գանգուղեղային վնասվածքներով հիվանդների ինտենսիվ թերապիայի արձանագիր , Մեթոդական ձեռնարկ; Եր-ան; <<Աստղիկ>> գրատուն
- , Գ.Գ. Մխոյան - Գանգուղեղային վնասվածքներով հիվանդների ինտենսիվ թերապիայի արձանագիր: մեթոդական ձեռնարկ , Երևան, 2007, “Աստղիկ” գրատուն
- Արթուր Խաչիկյան, , Бывальцев В.А. Калинин А.А, Минасян И.С. - Գոտկասրբանային հատվածի դեգեներատիվ փոփոխությունների ոչստաբիլ ձևերի վիրահատական բուժման եղանակներ , The New Armenian Medical Journal 2016 Vol.10, №4, Yerevan Armenia P34-48
- Արթուր Խաչիկյան, , Калайджян А.И. Ананян В.Г. - Էպիլեպսիաի վիրաբուժության մեր փորձը , Материалы международной научно-практичемкой конференции Том 2 2003г.,Тбилиси Грузия стр. 112-113
- Արթուր Խաչիկյան, , Калайджян А.И. - Մետաղական թիթեղների օգտագործելու նպատակահարմարությունը որպես լրացուցիչ ֆիքսացիա առաջնային դիսկէկտոմիաների ժամանակ , Вестник Хирургии Армении N4 2006г. Ереван стр. 57-62
- Արթուր Խաչիկյան, , Бывальцев В.А. Кикута К. Калинин А.А. Белых Е.Г. ЛевинаГ.Ю. Минасян И.С. - Ներողնուղեղային էպենդիմալ պարկ. կլինիկական դեպք , The New Armenian Medical Journal 2015 Vol.9, №4, Yerevan Armenia P73-79
- Արթուր Խաչիկյան, , Бывальцев В.А. Калинин А.А. Пестряков Ю.Я. Степанов И.А. Шепелев В.В. - Ողնաշարի գոտկա-սրբանային հատվածի միջողային սկավառակի «М6-L» տիպի պրոթեզավորման կիրառման արդյունքների վերլուծությունը , The New Armenian Medical Journal 2017 Vol.11, №1, Yerevan Armenia P48-54
- Արթուր Խաչիկյան, , Бывальцев В.А. Калинин А.А, Белых, Е.Г. Оконешников А.К. Керимбаев Т - Ողնաշարի գոտկային հատվածի դեգեներատիվ սեգմենտար անկայունություն ունեցող հիվանդների` կողմնային միջողային սպոնդիլոդեզի հետհամակցված ֆասետային ֆիքսացիայով բուժման կլինիկական արդյունավետությունը , The New Armenian Medical Journal 2017 Vol.11, №1, Yerevan Armenia P27-32
- Արթուր Խաչիկյան, , Калайджян А.И. - Ողնաշարի պարանոցային հատվածի ստենոզի վիրաբուժական բուժման արդյունքների կանխատեսում եւ գնահատում , Сборник материалов юбилейной научной конференции, посвященной 20-и летию Медицинского Объядинения “ Диагностика“ 2004г., Ереван Армения стр. 156-157
- Արթուր Խաչիկյան, , Калайджян А.И. Минасян И.С. - Ողնաշարի պարանոցային հատվածի ստենոզի վիրահատական բուժման արդյունքներին ազդող գործոններ , Вопросы теоретической и клинической медицины Том 15, N7 (75) 2012 Ереван стр. 62-64
- Արթուր Խաչիկյան, , Калайджян А.И. - Ողնաշարի պարանոցային հատվածի ստենոզի վիրահատական բուժման տակտիկա , Материалы международной научно-практичемкой конференции Том 2 2003г.,Тбилиси Грузия стр. 226-227
- Արթուր Խաչիկյան, , Дамдинов Б.Б. Белых Е.Г. Антипина С.Л. СороковиковВ.А. - Պացիենտի գլխուղեղի ձախ ճակատային բլթի հետվնասվածքային աբսցեսի հաջող բուժման դեպք բաց թափանցող գանգուղեղային վնասվածքի ժամանակ , The New Armenian Medical Journal 2015 Vol.9, №4, Yerevan Armenia P80-88
- Արթուր Խաչիկյան, , - Վիրահատական բուժման ակնկալվող արդյունքներն ողնաշարի պարանոցային հատվածի բացարձակ նեղացման դեպքում , Вопросы теоретической и клинической медицины Том 15, N5 (72) 2012 Ереван стр. 39-42
- 18.07.2014 - 18.07.2015 - Անվճար խորհրդատվություններ և վիրահատություններ
- 01.12.2015 - Գլխուղեղի ներփորոքային ուռուցքներ
- 10.08.2015 - Գլխի հսկա ուռուցքի հեռացում
- 31.07.2015 - Ողնաշարի պարանոցային հատվածի ստենոզի միափուլ բուժումը
Նեյրովիրաբուժական բաժանմունքի վճարովի ծառայությունների գնացուցակ | ||
18.08.2017 թ. | ||
Ծառայության անվանումը* | Արժեքը (դրամով) | |
Բաժնի վարիչի (ծառայության ղեկավարի) առաջնային նախազննում | 10,000 | |
Բաժնի վարիչի (ծառայության ղեկավարի) երկրորդային նախազննում | 5,000 | |
Բժշկի առաջնային նախազննում | 5,000 | |
Բժշկի երկրորդային նախազննում | 3,000 | |
Բուժման 1 օրվա արժեքը ( առանց դեղորայքի և հետազոտությունների ) | 20,000 | |
Բուժման 2 օրվա արժեքը ( առանց դեղորայքի և հետազոտությունների ) | 40,000 | |
Բուժման 3 օրվա արժեքը ( առանց դեղորայքի և հետազոտությունների ) | 60,000 | |
Բուժման 4 օրվա արժեքը ( առանց դեղորայքի և հետազոտությունների ) | 80,000 | |
Բուժման 5 օրվա արժեքը ( առանց դեղորայքի և հետազոտությունների ) | 100,000 | |
Բուժման 1 օրվա արժեքը ( ներառյալ դեղորայքը, առանց հետազոտությունների ) | 30,000 | |
Բուժման 2 օրվա արժեքը ( ներառյալ դեղորայքը, առանց հետազոտությունների ) | 60,000 | |
Բուժման 3 օրվա արժեքը ( ներառյալ դեղորայքը, առանց հետազոտությունների ) | 90,000 | |
Բուժման 4 օրվա արժեքը ( ներառյալ դեղորայքը, առանց հետազոտությունների ) | 120,000 | |
Բուժման 5 օրվա արժեքը ( ներառյալ դեղորայքը, առանց հետազոտությունների ) | 150,000 | |
Բուժում ցերեկային ստացիոնարում ( առանց դեղորայքի և հետազոտությունների) | 115,000 | |
Հիվանդի կոնսերվատիվ բուժում | 170,000 | |
Բժշկական օգնության և սպասարկման տեսակները | Արժեքը (դրամով) | |
Միջողային աճառի ճողվածք | 600,000 | |
Սուր և խրոնիկ սուբդուրալ հեմատոմա, ներգանգային հեմատոմա, ներհրված կոտրվածք | 500,000 | |
Գլխուղեղի կոնվեքստիալ, արտաուղեղային ուռուցքներ | 1,200,000 | |
Ողնաշարի.ողնուղեղի ուռուցքներ | 660,000 | |
Ներուղեղային ուռուցքներ | 810,000 | |
Շունտավորող վիրահատություններ | 430,000 | |
Գանգի ոսկրերի դեֆեկտի պլաստիկա | 500,000 | |
Գլխուղեղի թարախաօջախային հիվանդություններ, պարազիտար հիվանդություններ | 500,000 | |
Ողնաշարի.ողնուղեղի թարախաօջախային հիվանդություններ | 660,000 | |
Ողնուղեղի ողնաշարային խողովակի դեկոմպրեսիա (լամինէկտոմիա) | 500,000 | |
Գլխուղեղի բազալ ուռուցքներ | 1,200,000 | |
Ներփորոքային ուռուցքներ | 1,200,000 | |
Ողնաշարային խողովակի ստենոզ | 600,000 | |
Փորոքի արտաքին փակ դրենավորում (առանց դրենաժի արժեքի) | 150,000 | |
Սիրինգոմիելիա, Առնոլդ -Կիարի հիվանդություն | 810,000 | |
Գլխի փափուկ հյուսվածքի վիրաբուժական մշակում տեղային անզգայացման պայմաններում | 45,000 | |
Գլխի փափուկ հյուսվածքի վիրաբուժական մշակում ընդհանուր անզգայացման պայմաններում | 100,000 | |
Լրացուցիչ դեղորայքի փոխհատուցում, ըստ փաստացի կատարված ավել ծախսի | 1,000 | |
Լրացուցիչ դեղորայքի փոխհատուցում, ըստ փաստացի կատարված ավել ծախսի 1 | 5,000 | |
Լրացուցիչ դեղորայքի փոխհատուցում, ըստ փաստացի կատարված ավել ծախսի 2 | 10,000 | |
Ուղեկցող I աստիճանի սոմատիկ քրոնիկական հիվանդությունների դեպքում վիրահատության, բուժման արժեքին ավելանում է | 40,000 | |
Ուղեկցող II աստիճանի սոմատիկ քրոնիկական հիվանդությունների դեպքում վիրահատության, բուժման արժեքին ավելանում է | 80,000 | |
Ուղեկցող III աստիճանի սոմատիկ քրոնիկական հիվանդությունների դեպքում վիրահատության, բուժման արժեքին ավելանում է | 120,000 | |
Ուղեկցող IV աստիճանի սոմատիկ քրոնիկական հիվանդությունների դեպքում վիրահատության, բուժման արժեքին ավելանում է | 160,000 | |
Վիրակապարանում տարբեր տեսակի փոքր վիրահատական միջամտություններ | 15,000 | |
Վիրակապարանում տեղային անզգայացման տակ կատարվող միջին ծանրության վիրահատական միջամտություններ | 45,000 | |
ՀՀ Առողջապահության նախարարի 27.01.2011թ.N 91-Ա հրամանով հաստատված համավճար* | ||
Սեպսիս | 180,000 | |
Կարճաժամկետ բուժօգնություն (1-3 օր) ավարտված, մեկ օրվա գինը | 7,000 | |
Գլխուղեղային և ողնուղեղի վնասվածքներ առանց վիրաբուժական միջամտության | 150,000 | |
Գլխուղեղային և ողնուղեղի վնասվածքներ վիրաբուժական միջամտությամբ. Դեկոմպրեսիոն կրանիէկտոմիա | 250,000 | |
Վիրահատություններ սուր սուբդուրալ, էպիդուրալ, ներուղեղային հեմատոմաների և գանգաթաղի ներհրված կոտրվածքների ժամանակ | 300,000 | |
Սուր ողնաշար-ողնուղեղային վնասվածքների վիրահատություններ` օրթոպեդիկ ֆիքսացիայով (չներառելով ֆիքսացիոն համակարգի արժեքը) | 300,000 | |
Զարկերակային և արտերիո-վենոզ անևրիզմաների վիրահատական բուժում | 300,000 | |
Ողնաշարի ախտաբանության ծառայության վճարովի ծառայությունների գնացուցակ* | ||
Ծառայության անվանումը | Արժեքը (դրամով) | |
Վերտեբրոպլաստիկա | 520,000 | |
Սկոլիոզի վիրահատական բուժում 1 էտապով, Սպոնդիլոլիսթեզի վիրահատություն, Բեխտերևի հիվանդության վիրահատութական բուժում, Կողային կուզի հեռացում | 500,000 | |
Սկոլիոզի վիրահատական բուժում 2 էտապով | 610,000 | |
Սպոնդիլոլիսթեզի վիրահատություն հետին մուտքով միջողնային կեյջի տեղադրումով, Ողնաշարային կանալի ստենոզ, Միջողնային դիսկի ճողվածքի հեռացում կեյջի տեղադրումով, Ողնաշարի մետաղական կոնստրուկցիայի հեռացում | 610,000 | |
Ողնաշարի կոտրվածքների վիրահատական բուժում | 500,000 | |
Վճարովի հիվանդասենյակների արժեքը | ||
Կոդ | Հիվանդասենյակ | Արժեքը (դրամով) |
308 | 3,000 | |
307 | 3,000 | |
306 | 10,000 | |
310 | 7,000 |