Անոթային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արամ Բադալյանի հեռախոսահամար +374 77 03 03 77
Անոթային վիրաբուժության բաժանմունքում իրականացվում է աորտայի, մագիստրալ զարկերակների և երակների տարբեր ախտահարումներով հիվանդների բուժում: Առաջնահերթ խնդիրներից է աորտայի, նրա ճյուղերի և վերջույթների զարկերակների աթերոսկլերոտիկ ախտահարման բուժումը: «Էրեբունի» բժշկական կենտրոնի տեխնոլոգիական մեծ հնարավորությունները թույլ են տալիս իրականացնել ախտորոշիչ նորագույն հետազոտություններ և վիրահատություններ:Աորտայի ամենավտանգավոր հիվանդություններից է աորտայի անևրիզման՝ աորտայի պատի սահմանափակ լայնացումը կամ ամբողջ աորտայի տարածուն մեծացումը: Ըստ տվյալների՝ չվիրահատված հիվանդների ավելի քան 60%-ը մահանում է որովայնային աորտայի անևրիզմայի ախտորոշման առաջին 1-2 տարիների ընթացքում՝ պատռվածքի հետևանքով: Հիվանդության ամենաբնորոշ ախտանշաններն են որովայնի շրջանում բութ և նվացող ցավերը: Ցավերը կարող են կրել մշտական կամ պարբերական բնույթ՝ առավելապես տեղակայվելով պորտի կամ որովայնի ձախ կեսի շրջանում, հաճախ ճառագայթվելով դեպի գոտկային շրջան: Տվյալ ախտաբանության համար ամենամատչելի և հուսալի, հիվանդների համար ամենաանվտանգ մեթոդն ուլտրաձայնային հետազոտությունն է: Վերջնական ախտորոշումը հաստատվում է կոնտրաստ անգիոգրաֆիայի տվյալներով: Տվյալ ախտաբանության հայտնաբերման դեպքում իրականացվում է վիրահատական բուժում՝ աորտայի անևրիզմայի ռեզեկցիա և սինթետիկ պրոթեզով պրոթեզավորում: Վիրահատական բուժման համար տարիքային հակացուցում չկա: Քնային զարկերակների նեղացման դեպքում նույնպես հաջողությամբ իրականացվում են միջամտություններ՝ զակերակի պլաստիկայով կարոտիդային էնդարտերէկտոմիա, էվերսիոն էնդարտերէկտոմիա, որոնց շնորհիվ հիվանդների մոտ նվազում է կաթվածների զարգացման ռիսկը: Ստորին վերջույթների զարկերակների խցանող աթերոսկլերոզն արտահայտվում է «ընդմիջվող կաղության» համախտանիշով՝ քայլքի ժամանակ ձկնանման մկաններում ցավերի առաջացմամբ, իսկ հանգստի ժամանակ՝ անհետացմամբ: Սա ստորին վերջույթների զարկերակների կամ աորտայի բիֆուրկացիայի խցանմանը բնորոշ ախտանշան է: Ձեռքերում նմանատիպ ցավերի առկայությունը վկայում է վերին վերջույթների զարկերակների ախտահարման մասին: Շատ կարևոր է վաղ ախտորոշումը և բուժումը: Այս ախտաբանության բուժման նպատակով տարբեր ռեկոնստրուկտիվ վիրահատություններ են իրականացվում աորտայի, զստային և ոտքերի զարկերակների վրա: Ստորին վերջույթների երակային համակարգում թրոմբոզների առկայության և թրոմբի միգրացիայի բարձր ռիսկի դեպքում կիրառվում է ժամանակավոր կամ մշտական կավա-ֆիլտրի տեղադրում: Այս միջամտությունը թույլ է տալիս հաջողությամբ կանխել մահացու վտանգավոր թոքային զարկերակի թրոմբոէմբոլիան: Ստորին վերջույթների երակների վարիկոզ լայնացումը մարդու երակային համակարգի ամենատարածված հիվանդություններից է: Հիվանդների 15-20%-ի մոտ վարիկոզ հիվանդության ուշ փուլերում առաջանում են տրոֆիկ խոցեր, վարիկոզ էկզեմա, թրոմբոֆլեբիտներ: Վարիկոզ հիվանդության զարգացման դեպքում բուժման արմատական եղանակը վիրահատությունն է՝ կոսմետիկ մաշկային կարերի տեղադրմամբ: Որպես բուժման այլընտրանքային եղանակ հաճախ դիտարկվում է ֆլեբոսկլերոզացնող թերապիան և պերկուտան լազերային կոագուլացիան, որոնք իրականացվում են փոքր տրամաչափի անոթների վրա, քիչ տրավմատիկ են, իրականացվում են ամբուլատոր և կոսմետիկ լավ արդյունք են ապահովում: Բաժանմունքում կիրառվում է ենթամաշկային երակների ներերակային լազերային կոագուլացիան, որը հնարավորություն է տալիս կատարել լիարժեք միջամտություն՝ առանց կտրվածքների, հասնելով առավելագույն կոսմետիկ արդյունքի: Բացի այդ, վարիկոզ հիվանդության վաղ շրջանում բաժանմունքում լայնորեն կիրառվում է տվյալ հիվանդության բուժման անարյուն եղանակ՝ թափածակված երակների պունկցիոն լազերային կոագուլյացիա:
Գնացանկ
Բաժնի վարիչի նախազննում
15,000
Բժշկի նախազննում
10,000
Հիվանդասենյակ 808 (Անոթային վիրաբուժության բաժանմունք)
5,000
Հիվանդասենյակ 809 (Անոթային վիրաբուժության բաժանմունք)
5,000
Հիվանդասենյակ 810 (Անոթային վիրաբուժության բաժանմունք)
5,000
Հիվանդասենյակ 811 (Անոթային վիրաբուժության բաժանմունք)
5,000
Հիվանդասենյակ 904 (Անոթային վիրաբուժության բաժանմունք)
30,000
Հիվանդասենյակ 905 (Անոթային վիրաբուժության բաժանմունք)
30,000
Հիվանդասենյակ 906 (Անոթային վիրաբուժության բաժանմունք)
30,000
Հիվանդասենյակ 907 (Անոթային վիրաբուժության բաժանմունք)
30,000
Հիվանդասենյակ 908 (Անոթային վիրաբուժության բաժանմունք)
20,000
Հիվանդասենյակ 909 (Անոթային վիրաբուժության բաժանմունք)
20,000
Հիվանդասենյակ 910 (Անոթային վիրաբուժության բաժանմունք)
20,000
Հիվանդասենյակ 911 (Անոթային վիրաբուժության բաժամունք)
20,000