Ուլտրաձայնային հետազոտությունը՝ սոնոգրաֆիան ժամանակակից ոչ ինվազիվ հետազոտության մեթոդներից է, որն իրականացվում է ուլտրաձայնային ալիքներով: Այն լայնորեն կիրառվում է տարբեր օրգան-համակարգերի հիվանդությունների ախտորոշման ժամանակ՝ որովայնի և հետորովայնամզային օրգանների, կոնքի օրգանների, սիրտ-անոթային համակարգի, վահանաձեւ գեղձի, ուղեղի, ինչպես նաեւ կիրառվում է գինեկոլոգիայում եւ մանկաբարձության մեջ, հենաշարժողական համակարգի խնդիրների ախտորոշման եւ ակնաբուժության մեջ: Որովայնի խոռոչի, հետորովայնամզային տարածքի եւ կոնքի օրգանների ՈՒՁՀ-ով հնարավոր է ախտորոշել լյարդի, լեղապարկի, փայծաղի, ենթաստամոքսային գեղձի, երիկամների, միզապարկի, մակերիկամների, փոքր կոնքի օրգանների, ամորձու եւ աղիների հիվանդությունները: Առանց ուլտրաձայնային հետազոտությունների հնարավոր չէ պատկերացնել Ժամանակակից գինեկոլոգիան եւ մանկաբարձությունը:Սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների ախտորոշման ժամանակ եւս ուլտրաձայնային հետազոտությունը առաջնային մեթոդներից մեկն է:Ուլտրաձայնային հետազոտությունը մեծ տեղեկատվություն է հաղորդում նաեւ հենաշարժողական համակարգի փափուկ հյուսվածների հիվանդությունների ախտորոշման մեջ: «Էրեբունի» ԲԿ ուլտրաձայնային հետազոտման ծառայությունում կատարվում է նաև ուլտրաձայնային հետազոտության բնագավառում կիրառվող ամենավերջին մեթոդներից մեկը՝ էլաստոգրաֆիան: Նորագույն այս մեթոդը հնարավորություն է տալիս գնահատել հյուսվածքների պնդության աստիճանը՝ էլաստիկությունը, դրանով իսկ տարբերակելով տարբեր օրգանների բարորակ և չարորակ գոյացությունները:Էլաստոգրաֆիան ոչ ինվազիվ, անցավ, անվնաս մեթոդ է, որը թույլ է տալիս հաստատել կամ հերքել բարակ-ասեղային ասպիրացիոն բիոպսիայի անհրաժեշտությունը: Էլաստոգրաֆիան լայն կիրառություն ունի վահանաձևգեղձի,կրծքագեղձերի գոյացությունների, ինչպես նաեւ լյարդի ֆիբրոզի գնահատման մեջ:«Էրեբունի» ԲԿ ուլտրաձայնային հետազոտման ծառայությունում էլաստոգրաֆիան կատարվում է Canon Aplio I800 ուլտրաձայնային սարքով, որն աշխարհում համարվում է բարձր տեխնոլոգիական տվյալներ ունեցող սարքավորում և ապահովում է գերճշգրիտ պատկերներ:
Գնացանկ
Ծառայության ղեկավարի կատարած սոնոգրաֆիա
20,000
Ներքին օրգանների` լյարդի, լեղապարկի, ենթաստամոքսային գեղձի, երիկամների, փայծաղի, միզապարկի սոնոգրաֆիա
15,000
Վահանաձև գեղձի սոնոգրաֆիա
10,000
Հոդի սոնոգրաֆիա
20,000
Միզասեռական օրգանների` երիկամների, միզուղիների, միզապարկի, շագանակագեղձի սոնոգրաֆիա
10,000
Փոշտի օրգանների սոնոգրաֆիա և սերմնալարի երակների դոպլեր հետազոտություն
15,000
Միզասեռական օրգանների և փոշտի օրգանների սոնոգրաֆիա
20,000
Ավշային հանգույցների ամբողջ համակարգի սոնոգրաֆիա
10,000
Փափուկ հյուսվածքների սոնոգրաֆիա
10,000
Թոքերի սոնոգրաֆիա
10,000
Որովայնի սոնոգրաֆիկ հետազոտություն Siemens Acuson Sequoia սարքով
15,000
Ներքին օրգանների և վահանագեղձի սոնոգրաֆիա
20,000
Ծառայության ղեկավարի կատարած սոնոգրաֆիա՝ վահանաձև գեղձ, ներքին օրգաններ
20,000
Սոնոգրաֆիկ հետազոտություն General Electric սարքով
15,000
Փոքր կոնքի օրգանների գինեկոլոգիական սոնսգրաֆիկ հետազոտություն Aplio I 800
20,000
Սոնոգրաֆիկ հետազոտություն Aplio I 800
15,000
Հղիների ուլտրաձայնային հետազոտություն Aplio I 800 սարքով
20,000