Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի ղեկավար Գագիկ Բդոյանի հեռախոսահամար +37494400333
Վնասվածքաբանությունը բժշկության ճյուղերից է, որը զբաղվում է վնասվածքների բուժմամբ՝ ընդգրկելով կոտրվածքները, հոդախախտերը, ցնցումները, ձգումները, պատռվածքները, երկարատև ճնշման համախտանիշը, սալջարդերը, վերքերը: Մինչև 40 տարեկան բնակչության մահացության առաջին պատճառը վնասվածքներն են, իսկ բոլոր տարիքային խմբերում՝ երրորդը: Վնասվածքների հիմնական պատճառներն են՝ ավտովթարները, արտադրական վնասվածքները, բռնությունը և ահաբեկչությունը:Ժամանակակից վնասվածքաբանության բուժման եղանակները թերապևտիկ և վիրաբուժական են: Հենաշարժիչ համակարգի վնասվածքների շատ դեպքերում պահանջվում է ստացիոնար բուժում և պրոթեզավորում: «Էրեբունի» բժշկական կենտրոնի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքը զբաղվում է բոլոր տեսակի վնասվածքների, հենաշարժիչ համակարգի բնածին և ձեռքբերովի արատների ախտորոշմամբ և բուժմամբ: Բաժանմունքը հագեցած է ժամանակակից վիրահատարանով, որտեղ յուրաքանչյուր օր իրականացվում են բարձր տեխնոլոգիական վիրահատություններ, այդ թվում՝ անհետաձգելի: Կլինիկայում կիրառվում են բուժման ժամանակակից մեթոդներ և տեխնոլոգիաներ՝ առաջարկված համաշխարհային առաջատար մասնագիտացված ասոցիացիաների կողմից (AO/ASIF, AAOS և այլն): Բաժանմունքում յուրաքանչյուր տարի իրականացվում են 1400 և ավել օրթոպեդիկ վիրահատություններ, ինչպիսիք են՝ կոնքազդրային հոդի, ծնկան հոդի էնդոպրոթեզավորումը, խոշոր հոդերի արթրոսկոպիան (կոնքազդրային, ծնկան, ուսային և սրունք-թաթային), շտկող օստեոտոմիաները և մկանաջլային պլաստիկան՝ հենաշարժիչ համակարգի բնածին և ձեռքբերովի արատների դեպքում:Կոնքազդրային հոդի տոտալ էնդոպրոթեզավորման դեպքում իրականացվում է հիվանդի ամբողջ կոնքազդրային հոդի արհեստական հոդով փոխարինման վիրահատություն: Վիրահատական բուժման տվյալ տեսակը պատկանում է բժշկական օգնության բարձր տեխնոլոգիական տեսակին և իրականացվում է բաժանմունքի բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից: Կոնքազդրային հոդի տոտալ էնդոպրոթեզավորման հիմնական ցուցումներն են.
- կոնքազդրային հոդի արթրոզ՝ III և IV փուլերում
- ադրոսկրի վզիկի կոտրվածք
- ադրոսկրի վզիկի կեղծ հոդ
- ազդրոսկրի գլխիկի կոտրվածք
- ազդրոսկրի գլխիկի ասեպտիկ նեկրոզ
- կոնքազդրային հոդի դիսպլազիա
- ռևմատոիդ արթրիտ
- կոնքազդրային հոդի ուռուցքային հիվանդություններ
Ծնկան հոդի տոտալ էնդոպրոթեզավորումն իրականացվում է հետևյալ նպատակներով.
- ցավային համախտանիշի վերացում
- ծնկան հոդում շարժումների ծավալի վերականգնում
- ստորին վերջույթի հենարանի կարողության վերականգնում
Ծնկան հոդի տոտալ էնդոպրոթեզավորման հիմնական ցուցումներն են.
- ծնկան հոդի արթրոզ՝ III և IV փուլերում
- ազդրոսկրի և/կամ մեծ ոլոքի ասեպտիկ նեկրոզ
- ռևմատոիդ արթրիտ
- ազդրոսկրի և/կամ մեծ ոլոքի կիստայաձև վերակառուցում
- ազդրոսկրի և/կամ մեծ ոլոքի հարհոդային ուռուցքներ
Ոսկրերի կոտրվածքները բուժվում են ամենաժամանակակից մեթոդներով. DHS -DCS համակարգերով, LCP պաշարող թիթեղներով, պաշարող մեխերով, խոշոր խողովակավոր ոսկրերի փակ անտերոգրադ օստեոսինթեզով և այլն:Կլինիկան ունի ծանր պոլիտրավմաների բուժման մեծ փորձ: Իրականացվում է վերջույթների երկարացում և խոշոր ոսկրային դեֆեկտների փոխարինում Էլիզարովի սարքի օգնությամբ:Բաժանմունքում կատարվում է նաև ոտնաթաթի և սրունք-թաթային հոդի, hallux vagus (ոտնաթաթի առաջին մատի ծռվածություն), մատների ձևախախտումների, ոտնաթաթի և սրունք-թաթային հոդերի ձեռքբերովի ձևախախտումների, ջլերի վնասվածքների և հիվանդությունների, կրունկների կոտրվածքների նեղ մասնագիտացված վիրաբուժություն: Կլինիկայի բժիշկները պարբերաբար այցելում են հանրապետության մարզեր՝ տեղում մասնագիտացված վնասվածքաբանական օգնություն ցուցաբերելու, սեմինարներ անցկացնելու նպատակով: Նրանք նաև ընդգրկված են Հայաստանում և արտերկրում (Իրան, Ինդոնեզիա) աղետների բժշկության ու շտապօգնության ցուցաբերման ծրագրում, և համագործակցում են AAOS, SICOT, ATOM և այլ միջազգային կազմակերպությունների հետ:
Գնացանկ
Բաժանմունքի ղեկավարի խորհրդատվություն
10,000
Բժշկի նախազննում
10,000
Ներհոդային պունկցիա
15,000
Բուժման 1 օրվա արժեքը (առանց դեղորայքի և հետազոտությունների)
20,000
Բուժման 2 օրվա արժեքը (առանց դեղորայքի և հետազոտությունների)
40,000
Բուժման 3 օրվա արժեքը (առանց դեղորայքի և հետազոտությունների)
60,000
Բուժման 1 օրվա արժեքը (ներառյալ դեղորայքը, առանց հետազոտությունների)
30,000
Բուժման 2 օրվա արժեքը (ներառյալ դեղորայքը, առանց հետազոտությունների)
60,000
Բուժման 3 օրվա արժեքը (ներառյալ դեղորայքը, առանց հետազոտությունների)
90,000
Վիրակապարանում տարբեր տեսակի փոքր վիրահատական միջամտություններ
15,000
Վիրակապարանում տեղային անզգայացումով միջին ծանրության վիրահատական միջամտություններ
45,000
Վիրակապարանում կատարվող մեծ ծավալի վիրահատական միջամտություններ հետագա ամբուլատոր հսկողությամբ
70,000
Հոդախախտի ուղղում
25,000
Գիպսային վիրակապի տեղադրում հետագա ամբուլատոր հսկողությամբ (առանց հոսպիտալացման)
30,000
Գիպսային վիրակապի տեղադրում առանց հետագա ամբուլատոր հսկողության
10,000
Անշարժացում ֆիքսող վիրակապով (ոչ գիպսային)
10,000
Ներհոդային ներարկում
20,000
Փոքր օրթեզ (ավելանում է ծառայության արժեքին)
10,000
Մեծ օրթեզ (ավելանում է ծառայության արժեքին)
50,000
Հիվանդասենյակ 506 (Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք)
7,000
Հիվանդասենյակ 507 (Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք)
7,000
Հիվանդասենյակ 508 (Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք)
7,000
Հիվանդասենյակ 505ա (Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք)
10,000