Ապահովագրական ծառայության հեռախոսահամար +374 55 55 30 70
«Էրեբունի» ԲԿ ապահովագրական ծառայությունն առաջատարներից է ամբողջ Հայաստանում: Ապահովագրությամբ բուժօգնություն ստացողների թիվը տարեցտարի ավելանում է և ունի մի շարք պատճառներ՝ մասնագիտական որակ, նորագույն սարքավորումներ, կազմակերպչական բարձր մակարդակի աշխատանքներ 24 ժամ, 7 օր ձեւաչափով: Արված է ամեն ինչ, որպեսզի հիվանդը ստանա արագ և պատշաճ բուժօգնություն:Ապահովագրական ծառայությունն աշխատում հայաստանյան բոլոր և միջազգային տարբեր ապահովագրական ընկերությունների հետ:Բժշկական ապահովագրությամբ բուժօգնություն ստանալու համար դիմում են ինչպես սոցիալական փաթեթով, այնպես էլ կամավոր բժշկական ապահովագրությամբ ապահովագրված անձինք: Ապահովագրության համակարգի աշխատանքի ամենակարևոր սկզբուքներից մեկը արագությունն է, ուստի ծառայությունն աշխատում է ոչ միայն զանգերի կենտրոնի միջոցով, այլև էլեկտրոնային բոլոր տարբերակներով՝ խնայելով պացիենտի ժամանակը:
«Էրեբունի» ԲԿ-ում սոցթաթեթի շահառուները կարող են անցնել ամբուլատոր հետեւյալ հետազոտություններ`
- էխոկարդիոգրաֆիա
- տրեդմիլ թեսթ
- հոլտեր մոնիթորինգ
- մամոգրաֆիա
- գաստրոսկոպիա
- ռենտգենագրաֆիա՝ ներերակային կոնտրաստավորմամբ
- կոլոնոսկոպիա
- համակարգչային տոմոգրաֆիա
- մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա
Ապահովագրական փաթեթների շրջականում կանխարգելիչ բուժզննման կազմակերպումը բուժկենտրոնի համար գերակա է, հատկապես՝ քաղցկեղի վաղ հայտնաբերման տեսանկյունից: Այդ նպատակով սոցփաթեթի շահառուներ բուժաշխատողների և ուսուցիչների համար տարաբնույթ ակցիաներ են կազմակերևպվում:Սոցփաթեթով կամ կամավոր բժշկական ապահովագրությամբ պացիենտների համար նույն սեղմ ժամկետները գործում են ոչ միայն կանխարգելիչ բուժզննման դեպքում, այլև՝ հոսպիտալացման կամ պլանային վիրահատությունների ժամանակ: Այս պարագայում կարգը սահմանում է, որ ապահովագրական ընկերությունը հայտը կարող է հաստատել աշխատանքային երկու օրվա ընթացքում: Սակայն սովորաբար բուժօգնությունը կազմակերպվում է շատ ավելի շուտ: Ընթացակարգային բոլոր հարցերը լուծվում են բուժօգնության կազմակերպումից հետո:
Գնացանկ
3 և ավելի հատվածների համակարգչային տոմոգրաֆիա (КТ) առանց ներերակայաին կոնտրաստավորման սոցշահառուների համավճար
20,000
1 հատվածի համակարգչային տոմոգրաֆիկ (КТ) անգիոգրաֆիա կամ համակարգչային տոմոգրաֆիա ներերակային կոնտրաստավորմամբ, ներառյալ կոնտրաստ նյութի արժեքը, սոցշահառուների համավճար
17,500
1 հատվածի համակարգչային տոմոգրաֆիա (КТ) առանց ներերակային կոնտրաստավորման սոցշահառուների համավճար
10,000
2 հատվածի համակարգչային տոմոգրաֆիա (КТ) առանց ներերակային կոնտրաստավորման սոցշահառուների համավճար
15,000
3 հատվածի համակարգչային տոմոգրաֆիկ (КТ) անգիոգրաֆիա կամ համակարգչային տոմոգրաֆիա ներերակային կոնտրաստավորմամբ, ներառյալ կոնտրաստ նյութի արժեքը, սոցշահառուների համավճար
27,500
2 հատվածի համակարգչային տոմոգրաֆիկ (КТ) անգիոգրաֆիա կամ համակարգչային տոմոգրաֆիա ներերակային կոնտրաստավորմամբ, ներառյալ կոնտրաստ նյութի արժեքը, սոցշահառուների համավճար
22,500
2 հատվածի ՄՌՏ հետազոտություն Magnetom Aera 1,5 Tesla սարքով առանց ներերակայաին կոնտրաստավորման սոցշահառուների համավճար
35,000
2 հատվածի ՄՌՏ հետազոտություն Magnetom Aera 1,5 Tesla սարքով ներերակայաին կոնտրաստավորմամբ սոցշահառուների համավճար
47,500