Վերականգնողական ծառայության հեռախոսահամար +374 91 99 37 91
Ծառայությունը ստեղծվել է 2014 թվականին: Վերականգնողական բաժանմունքում աշխատում են լավագույն մասնագետներ, որոնց աշխատանքային փորձը համապատասխանում է միջազգային չափանիշներին: Ծառայությունն ունի բազմաֆունկցիոնալ նշանակություն և համագործակցում է տարբեր բաժանմունքների և մասնագետների հետ: Ծառայությունում անցկացվում է վերականգնողական և ֆիզիոթերապևտիկ բուժում նորագույն արդյունավետ մեթոդների և սարքավորումների կիրառմամբ: Ծառայության հիմնական ուղղություններն են`
- ռեաբիլիտացիա
- ֆիզիոթերապիա
- լոգոպեդիա
Վերականգնողական ծառայությունում օգտագործվում է ռեաբիլիտացիոն միջոցների լայն սպեկտր, որոնք վերաբերվում են բուժական ֆիզկուլտուրային, ֆիզիոթերապիային, մանուալ թերապիային: Բաժանմունքում մշակված են պարապմունքների յուրահատուկ մեթոդներ տարբեր տեսակի ապարատային և ձեռքով մերսում, աշխատանքային թերապիա և կինեզոթերապիա:
Վերականգնողական ծառայությունը անցկացնում է բուժական և վերականգնողական միջոցառումներ պացիենտների հետևյալ խմբերի հետ`
- ռեանիմացիոն հիվանդներ
- հետկաթվածային հիվանդներ, որոնք ունեն մկանային անբավարարություն (պլեգիա, պարեզ)
- ողնաշարի պաթոլոգիաներով հիվանդներ` ողնաշարի ճողվածքի բուժում, լազերոթերապիա, կրունկային խթան, օստեոխոնդրոզ, սկոլիոզ, կոնքազդրային արտրոզներ, արտրոզներ
- սիրտ-թոքային պաթոլոգիաներով հիվանդների
- օրթոպեդիկ և հետվնասվածքային խնդիրներով տառապող հիվանդների
- կլման ակտի խանգարումով հիվանդների ( դիսֆագիա)
- խոսքի խախտումներով հիվանդների (աֆազիա, դիզարտրիա, խոսքի տեմպի և ռիթմի խանգարում, դիսֆոնիա)
Ֆունկցիոնալ ռեաբիլիտացիայի կիրառվող մեթոդներն ու միջոցները են`
- շնչառական մարմնամարզության կոմպլեքսներ
- СPM -թերապիա (պասիվ մոբիլիզացիա)
- կնեզոթերապիա (մոբիլիզացնող մարմնամարզության կոմպլեքս ,նաև տրենաժորի օգտագործմամբ)
- դիրքային բուժում
- մեխանոթերապիա ճոճանակային կամ բլոկային տրենաժորների օգտագործմամբ
- ֆիզիոթերապիայի միջոցներ` լուսային բուժում, մագնիսոթերապիա, մաշկի էլեկտրոստիմուլյացիա, թերմոապլիկացիա
- բուժական և դեղորայքային բլոկադաներ