Պոլիկլինիկայի հեռախոսահամարները +374 10 47 06 90
,«Էրեբունի» բժշկական կենտրոնի պոլիկլինիկան սպասարկում է ավելի քան 35.000 բնակչի: Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող ընտանեկան բժիշկների և նեղ մասնագետների մոտ տարեկան 44.000 ամբուլատոր այց է գրանցվում:
Ստեղծված են հարմարավետ պայմաններ ոչ միայն բուժանձնակազմի, այլև սպասարկվող ազգաբնակչության համար:
«Էրեբունի» ԲԿ պոլիկլինիկայում մեկտեղվել են առողջության առաջնային պահպանման հիմնական ծառայությունները: Անհրաժեշտության դեպքում շահառուներն օգտվում են նաև «Էրեբունի» ԲԿ-ի լաբորատոր-գործիքային, ինչպես նաև առաջատար նեղ-մասնագետների ծառայություններից:
Պոլիկլինիկական ծառայությունների մատուցման արդիականացումն ամբողջությամբ դիտարկված է Covid-19-ի դեմ պայքարի համատեսքստում: Նվազագույնի է հասցվել վարակի տարածման հավանականությունը, իսկ թեսթավորվող շահառուների համար կառուցված է հատուկ մեկուսարան՝ հակահամաճարակային չափորոշիչներին համապատասխան:
Գործում են նեղ մասնագիտական՝ նյարդաբանական, սրտաբանական, ակնաբուժական, քիթ-կոկորդ-ականջաբանության, վիրաբուժական ծառայություններ, ինչպես նաև դիսպանսեր հսկողության՝ մաշկավեներաբանի, ներզատաբանի և ուռուցքաբանի կաբինետներ:
Շաքարային և ոչ շաքարային դիաբետ, պարբերական հիվանդություն, էպիլեպսիա հիվանդությունններով հաշվառված քաղաքացիները պետության կողմից կենտրոնացված կարգով տրամադրվող դեղորայք են ստանում պոլիկլինիկայում գործող դեղատնային կրպակից:
Պոլիկլինիկայում հաջողությամբ իրականացվում են նաև առողջապահության նախարարության կողմից ներդրված պետական սկրինինգային և մի շարք այլ ծրագրեր:
Հաշվի առնելով աշխատանք ունեցող ազգաբնակչության՝ պոլիկլինիկա այցելելու ժամային անհարմարություները, «Էրեբունի» ԲԿ պոլիկլինիկան աշխատում է երկու հերթափոխով՝ 9:00-18:00-ը: Ազգաբնակչությունը հնարավորություն ունի պոլիկլինիկական ծառայություններից օգտվել նաև շաբաթ օրերին: