Լապարոսկոպիկ կամ քիչ ինվազիվ վիրաբուժությունը համարվում է առավել նորարարական մեթոդ և ունի մի շարք առավելություններ: Որովայնի խոռոչի և փոքր կոնքի օրգանների վրա կատարվող լապարոսկոպիկ վիրահատությունները կատարվում են առանց ավանդական կտրվածքի, նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ՝ հիվանդի համար նվազագույն վնասումով, արյունահոսության քիչ հավանականությամբ, հետվիրահատական բարդությունների ցածր հավանականությամբ, հոսպիտալացման սեղմ ժամկետով (1-2 օր): Միաժամանակ, լապարոսկոպիկ վիրաբուժությունը պահանջում է վիրաբույժի բարձր հմտություն և նմանատիպ վիրահատությունների իրականացման համար նախատեսված բժշկական սարքավորումների հետ աշխատելու փորձ:
Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունքը «Էրեբունի» բժշկական կենտրոնում հիմնվել է 1993 թվականիին:
Բաժանմունքում իրականացվում են հետևյալ լապարոսկոպիկ վիրահատությունները`
- լապարասկոպիկ խոլեցիստէկտոմիա, ապենդէկտոմիա, ճողվածքահատում՝ բաց և լապարոսկոպիկ մեթոդներով
- լյարդի լապարոսկոպիկ վիրահատություններ
- լապարոսկոպիկ վիրահատություններ՝ լյարդի թարախակույտերի դեպքերում
- լապարոսկոպիկ ֆունդապլիկացիա՝ ըստ Նիսենի (ստոծանու ճողվածքների ժամանակ)
- լապարոսկոպիկ հեմիկոլէկտոմիա
- ադրենալէկտոմիա
- կպումների լապարոսկոպիկ անջատում (աղիքային անանցանելիության ժամանակ)
- ստամոքսի և 12-մատնյա աղու թափածակված խոցի կարում՝ բաց և լապարոսկոպիկ եղանակով
- լապարոսկոպիկ միջամտություն` ախտորոշման նպատակով
- բարիատրիկ վիրահատություն
Լապարոսկոպիկ մուտքը վիրաբույժին հնարավորություն է տալիս միաժամանակ մի քանի վիրահատություններ կատարել որովայնի խոռոչի օրգանների վրա՝ համապատասխան ցուցումների առկայության դեպքում: Բաժանմունքում գրեթե բոլոր լապարասկոպիկ վիրահատությունները կատարվում են ընդհանուր անզգայացմամբ: Վիրահատության ընթացքում որովայնի խոռոչը լցվում է CO2 գազով՝ տեսանելիության լավացման նպատակով, ապա փոքր կտրվածքի միջոցով տեղադրվում է տեսախցիկ, որը հնարավորություն է տալիս որովայնի խոռոչը տեսնել էկրանի վրա: Այս վիրահատությունները կարելի է կատարել բոլոր տարիքի հիվանդներին: Բաժանմունքը հագեցված է նորագույն սարքավորումներով:
Գնացանկ
Ծառայության ղեկավարի նախազննում
15,000
Բժշկի նախազննում
10,000
Հիվանդասենյակ 701 (Ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժական բաժանմունք)
10,000
Հիվանդասենյակ 702 (Ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժական բաժանմունք)
15,000
Հիվանդասենյակ 703 (Ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժական բաժանմունք)
15,000
Հիվանդասենյակ 710 (Ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժական բաժանմունք)
10,000
Հիվանդասենյակ 708 (Ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժական բաժանմունք)
7,000
Հիվանդասենյակ 711 (Ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժական բաժանմունք)
7,000
Հիվանդասենյակ 709 (Ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժական բաժանմունք)
5,000