Արյան փոխներարկման և պլազմաֆերեզի բաժանմունքի հեռախոսահամար
Արյան փոխներարկման և պլազմաֆերեզի ծառայությունը համալրված է պլազմաֆերեզի նոր և ժամանակակից սարքով՝ գերմանական հայտնի Ֆրեզենիուս Կաբի ընկերության արտադրության Ավրորա համակարգով: Այն կիրառվում է աշխարհի առաջատար կլինիկաներում և ունի անվտանգության բարձր մակարդակ: Այս սարքը լավագույնների շարքում է ոչ միայն իր անվտանգության աստիճանով, այլև գործընթացի արագությամբ և հարմարավետությամբ:
Պլազմաֆերեզ առաջարկվում է մի շարք օրգան-համակարգերի հիվանդությունների դեպքում:
Այն ցուցված է ալերգիաների, մասնավորապես եղնջացանի, ռինիտի, բրոնխիալ ասթմայի, ատոպիկ դերմատիտի ժամանակ:Ժամանակակից բժշկության մեջ պլազմաֆերեզը լայնորեն կիրառվում է նաև էնդոկրին, նյարդային, աուտոիմուն, աղեստամոքսային, ռևմատիկ հիվանդությունների համակցված բուժման ընթացքում, ինչպես նաև՝ ալկոհոլային թունավորումների կամ չարաշահման դեպքերում:
Հատուկ ֆիլտրի միջոցով երակից հավաքագրվում է որոշակի քանակության արյուն: Առանձնանում են պլազման և մյուս տարրերը, վերջինները մաքրվելուց հետո վերադարձվում են արյան հոսք՝ առանց որևէ կորստի: Այլ կերպ ասած՝ հետ է վերադարձվում արդեն մաքրված արյունը: Իսկ անջատած պլազմայի փոխարեն պացիենտը ստանում է համապատասխան քանակությամբ հեղուկ:Արյան հավաքագրման չափն անհատական է՝ ըստ առողջական խնդրի և քաշի:
Պլազմաֆերեզի առավելություններն են՝
- արյան շրջանառությունից դուրս է բերվում տարբեր վնասակար նյութերը, ալերգենները, տոքսինները, պաթոլոգիական հակամարմինները
- ակտիվանում է իմունային համակարգը, բարձրանում է օրգանիզմի դիմադրողականությունը՝ հնարավորություն տալով օրգանիզմին՝ պայքարել վիրուսային և բակտերիալ վարակների դեմ
- լավացնում է արյան ցուցանիշները, արյունը հագեցնում թթվածնով
Միջամտոթյունից առաջ համապատասխան մասնագետները մանրամասն վերհուշ են հավաքվում, անհրաժեշտության դեպքում իրականացվում են նաև լաբորատոր-գործիքային հետազոտություններ: Ընդհանուր առմամբ պլազմաֆերեզն անվնաս է: Իրականացվում է մեկանգամյա օգտագործման համակարգերով՝ նորագույն չափորոշիչներին համապատասխան:
Գնացանկ
Բուժական պլազմաֆերեզ /1 սեանս/
85,000