2022 թվականին «Էրեբունի» և «Նաիրի» բժշկական կենտրոնների հիմնադիր պրոֆեսոր Հարություն Քուշկյանը և Siemens Healthineers ընկերության փոխտնօրեն Բերն Բիբերը «Էրեբունի» Կաթվածի կենտրոնում նեյրոանգիոգրաֆիայի տարածաշրջանային կրթական կենտրոն ստեղծելու մասին հուշագիր կնքեցին, որով արտասահմանցի մասնագետներն ARTIS Icono բացառիկ անգիոգրաֆով աշխատելու հմտություններ են ձեռք բերում:
Արդեն 2 տարի է «Էրեբունի» բժշկական կենտրոնը դարձել է տարածաշրջանային կրթական կենտրոն, ուսումնական խաչմերուկ, որտեղ եվրոպայի և ԱՊՀ երկրների նյարդավիրաբույժները նոր գիտելիքներ են ստանում գերմանական Siemens Healthineers ընկերության արտադրության ARTIS Icono բացառիկ անգիոգրաֆով: Այս անգիոգրաֆը շարունակում է մնալ տարածաշրջանում եզակի՝ իր բացառիկ հնարավորություններով: Այս ընթացքում ուսումնական կենտրոն բժիշկների բազմաթիվ խմբեր են այցելել՝ վերապատրաստվել, ավելի քան 60 բժիշկ տեսական և գործնական գիտելիքներ է ստացել:
Ցերեբրովասկուլյար նյարդավիրաբուժության ծառայության ղեկավար Դավիդ Սահակյանի հետ հաճախ բժշկական խմբերին մասնագիտական հմտություններով է փոխանցվում նաև հայտնի նյարդավիրաբույժ, Լոս Անջելեսի ուղեղի կաթվածների մասնագիտացված կենտրոնի տնօրեն մեր հայրենակից Միքայել Գրիգորյանը:
Վերապատրաստվողների հերթական խումբը Ռուսաստանի Դաշնության տարբեր երկրամասերի կլինիկաների բժիշկների էին: Նրանք հենց տեղում ականատես եղան ներանոթային բարդագույն միջամտությունների, ձեռք բերեցին եզակի սարքավորումներով աշխատելու փորձ:
Յուրաքանչյուր դասընթացից հետո մասագետներն Էրեբունիից հեռանում են վերջին ուղեցույցների տեսական և գործնական գիտելիքներով՝ իրենց հետ տանելով Հայաստանի ներանոթային նյարդավիրաբուժության մեծ փորձը:
Իսկ կենտրոնը պատրաստվում է ընդունել վերապատրաստվող բժիշկների հերթական խմբին: