«Էրեբունի» բժշկական կենտրոնի «Մասնագիտությունների խաչմերուկում» այս անգամ ակնաբույժներն են, էնդոկրինոլոգները և քիթ-կոկորդ- ականջաբանները: Նրանց միավորել են ամենօրյա պրակտիկ գործունեության ընթացքում հանդիպած հինախնդիրները` հիմնված փորձի և հետազոտությունների վրա:
Հանդիպմանը ներկա մասնագետները քննարկել են թիրեոտոքսիկոզի, թիրեոիդ օֆթալմոպաթիայի կամ արցունքաքթային ծորանի և մի շարք հիվանդությունների ախտորոշման և բուժման նոր մոտեցումները, ներկայացրել իրեն տեսակետները բուժման ժամանակակից չափորոշիչների վերաբերյալ:
Այս հանդիպումները կարևոր են բժշկական ոլորտում նորարար լուծումներ ստեղծելու և մասնագետների միջև համագործակցությունն ամրապնդելու համար։