Այսօր գիտությունը հատուկ սարքի միջոցով թույլ է տալիս կանխարգելել սրտային անբավարարություն ունեցող մարդկանց հանկարծամահության դեպքերը։
Այս հատուկ սարքով՝ կարդիովերտեր դեֆիբրիլյատորով իմպլանտացիա «Էրեբունի» բժշկական կենտրոնում գրեթե ամեն օր է կատարվում:
Այսինքն սարքը դրվում է ենթամաշկային շրջանում, էլեկտրոդը միացվում է սրտին: Այսպիսով, մասնագետներն ընդհատում են այն առիթմիան, որը կարող էր մահվան հանգեցնել:
Սա կյանք փրկող վիրահատություն է, որը բժիշկը նշանակում է սրտային հանկարծամահության կանխարգելման նպատակով։
Իմպլանտացիան կատարվում է տեղային անզգայացմամբ, տևողությունը` հիմնականում մոտ 1 ժամ: Հիվանդը դուրս է գրվում 1-2 օրում: Եվ ժամանակակից բժշկության այս մոտեցումը թույլ է տալիս ոչ միայն փրկել հիվանդի կյանքը, այլ նաև պահպանել կյանքի բնականոն ռիթմը: Այս վիրահատությունից հետո նույնիսկ մեկ օր անց կարելի է վերադառնալ նախկին կենսակերպին: