Loading

Լապարոսկոպիկ պրոստատէկտոմիա

23.01.2023

«Էրեբունի» ԲԿ-ի ուրոլոգիական բաժանմունքում կատարվում են փակ` լապարոսկոպիկ վիրահատություններ, որոնք փոխարինում են նախկինում ավանդաբար կատարվող բաց վիրահատություններին: Շագանակագեղձի քաղցկեղի դեպքում ևս պրոստատէկտոմիաները իրականացվում են լապարասկոպիկ եղանակով: Այժմ ուրոլոգիական կլինիկայի ղեկավար բժշկական գիտությունների դոկտոր Սերգեյ Ֆանարջյանը և բաժանմունքի ղեկավար Տիգրան Կարապետյանը ծառայությունում ներդնում են բուժման և վիրահատական նոր ուղեցույցներ ու մեթոդներ, բաժանմունքի ուրոլոգները մշտապես վերապատրաստվում են աշխարհի առաջատար կլինիկներում: Վերջերս «Էրեբունի» ԲԿ-ի ուրոլոգների թիմին է միացել երիտասարդ բժիշկ Արման Ծատուրյանը, ով պահպանելով ծառայության ավանդույթները նոր շունչ և հնարավորություններ է փոխանցում: Բժիշկը ուրոլոգիական լապարասկոպիկ վիրահատություններ է կատարում, որով հիվանդներին հնարավորություն է տրվում հեշտորեն հաղթահարել հետվիրահատական շրջանը: Հունաստանի Պատրաս Patras համալսարանական կլինիկայի պրոֆեսոր, եվրոպական ուրոլոգիական ասոցիացիայի լապարոսկոպիկ տեխնոլոգիաների ղեկավար Պանայոտիս Կալիդոնիսը և Արման Ծատուրյանը «Էրեբունի» ԲԿ-ում կատարել են բարդագույն վիրահատություններ, պրոստատէկտոմիաներ՝ շագանակագեղձի հեռացում, լապարոսկոպիկ եղանակով: Մինչ այժմ կատարված լապարասկոպիկ բոլոր վիրահատություններն անցել են առանց հետվիրահատական բարդությունների: Շագանակագեղձի քաղցկեղը տղամարդկանց շրջանում ամենահաճախ հանդիպող քաղցկեղի տեսակներից է, որն ի հայտ է գալիս հիմնականում 40 տարեկանից հետո, իսկ մահացության վիճակագրական սանդղակում շականակագեղձի քաղցկեղը երկրորդն է: Այն հիմականում առանց ախտանիշերի է զարգանում և տղամարդը նույնիսկ չի էլ կասկածում, որ քաղցկեղ ունի: Իսկ բժշկի հիմնականում դիմում է հիվանդության վերջին փուլերում, երբ վիրահատական միջամտություններ այլևս չեն ցուցվում: Վիրահատում են միայն այն դեպքերում, երբ համոզվում են, որ քաղցկեղը չի տարածվել: Վաղուց հայտնի է` լապրոսկոպիկ վիրահատությունները մի շարք առավելություններ ունեն. հիվանդները բժշկական կենտրոնից դուրս են գրվում երրորդ օրը՝ առանց հետվիրահատական լուրջ խնդիրների, ցավերի: Շագանակագեղձը լապարասկոպիկ եղանակով հեռացնելու առավելությունները անհամեմատ շատ են, իսկ տղամարդու կյանքի որակի պահպանման առումով անգնահատելի: «Էրեբունի» ԲԿ-ի ուրոլոգիական բաժանմունքում հիվանդներին առաջարկվում է լապարոսկոպիկ եղանակով կատարվող վիրահատությունների ամբողջ շղթան: Ուրոլոգիական բաժանմունքի վիրասրահը հագեցած է վիրահատական և լապարոսկոպիկ անհրաժեշտ սարքերով, գործիքներով, ինչը թույլ է տալիս ցուցաբերել բարձրակարգ բուժօգնություն՝ նվազագույն բարդություններով և առավելագույն արդյունքներով: Շագանակագեղձի քաղցկեղից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս տարին մեկ անգամ անցնել ուրոլոգիական համալիր հետազոտություններ, խորհրդակցել մասնագետների հետ և մշտապես հետևել նրանց խորհուրդներին:

 Լապարոսկոպիկ պրոստատէկտոմիա
+374 10 47 11 00
QR
Price list QR