Loading

Սրտաբանական կենտրոն

07.10.2024

«Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբանական կենտրոն․բազմապրոֆիլ ծառայություններ` հագեցած լավագույն սարքավորումներով, պրոֆեսիոնալ անձնակազմ, թիմային և համակարգված աշխատանք` հանուն մարդու առողջության։

Այս ամենը ՀՀ առողջապահության նախարարի սրտաբանության գծով խորհրդատու, Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի նախագահ, «Էրեբունի» սրտաբանական կենտրոնի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Հայրապետյանի մասնագիտական գիտելիքների, հմտությունների, տքնաջան աշխատանքի, ինչպես նաև նվիրվածության արդյունքում է, որ տարեկան հազարավոր սրտանոթային ամենատարբեր խնդիրներ ունեցող հիվանդները կենտրոնում վերագտնում և պահպանում են իրենց առողջությունը։

Սրտաբանական կենտրոնի ծառայություններն ամենատարբեր բարդության հիվանդներին բարձրակարգ բուժօգնություն ցուցաբերելու հնարավորություններով են հագեցած:

Հանրապետության տարբեր անկյուններից այստեղ են ուղեգրվում սրտանոթային առավել ծանր պաթոլոգիաներով հիվանդները: Կենտրոնում փակվում է հետազոտությունների և բուժման շղթան՝ անհետաձգելի սրտաբանությունից մինչև անգիոգրաֆիկ բարդագույն միջամտություններ։ Անհետաձգելի սրտաբանություն, ինտենսիվ թերապիա, առիթմոլոգիա, անգիոգրաֆիա, կարդիոպուլմոնոլոգիա․ ամեն տարի այս ծառայություններում ավելի քան 10 000 հիվանդ է հոսպիտալացվում, 3000-ից ավելին ստենտավորում է անգիոգրաֆիկ ծառայութունում։ Ինտենսիվ թերապիայի բլոկը սրտաբանական կենտրոնի կարևորագույն ծառայություններից է, որտեղ մշտապես բուժվում են ծանր պաթոլոգիաներով հիվանդներ: Իսկ սրտի ռիթմի խանգարումների դեպքում իրականացվում են առիթմոլոգիական տարբեր տեսակի վիրահատոթւյուններ՝ աբլյացիաներ և այլ առաջադեմ միջամտություններ:

«Էրեբունի» սրտաբանական կենտրոնի ամբուլատոր ծառայությունը ևս գերծանրաբեռնված է աշխատում, այն հագեցած է նորագույն սարքավորումներով՝ բազմաֆունկցիոնալ էխոկարդիոգրաֆիկ համակարգերով, հոլթեր մոնիտորներով, ժամանակակից էլեկտրասրտագիրներով, տրեդմիլ թեստերով և անհրաժեշտ այլ համակարգերով, որոնք մշտապես թարմացվում են։

Բարձր թույլտվությամբ OLED մոնիտոր, LCD սենսորային էկրան, շարժական ստեղնաշար, ընդլայնված տեսադաշտ, HD պատկերում։ Ամերիկյան աշխարհահռչակ General Electric ընկերության արտադրության վերջին սերնդի Vivid E95 Ultra Edition-ը աշխարհում առաջատարներից է, պրեմիում դասի ուլտրաձայն է՝ նախատեսված սրտանոթային հետազոտությունների համար։ Սրտի ավտոմատ դոպլեր, սրտային անբավարարության հաշվետվություն, անոթների ընդլայնված վիրտուալ պատկերում․ համակարգն աշխատում է AI՝ արհեստական բանականության տեխնոլոգիայով, ինչը հեշտացնում է հետազոտությունը, նվազեցնում կրկնվող առաջադրանքները և բարձրացնում աշխատանքի արդյունավետությունը։ Իր հզորության և ինովացիոն ծրագրերի շնորհիվ Vivid E95 Ultra Edition-ն ապահովում է պատկերի բացարձակ որակ և ճշգրտություն, սրտի 2D և 4D վիզուալիզացիայի հնարավորություն: Այս սարքով սրտանոթային համակարգի փոփոխությունները հնարավոր է տեսնել վաղ փուլերում:

«Էրեբունի» սրտաբանական կենտրոնում այս և այլ առաջատար համակարգերով ու սարքավորումներով են ախտորոշվում և բուժվում հիվանդները։

Անգիոգրաֆիկ ծառայությունում աշխատում են Siemens ընկերության արտադրության ժամանակակից անգիոգրաֆներով, այստեղ կատարվում են տարբեր բարդության ներանոթային միջամտություններ՝ սրտի անոթների հետազոտոթյուններ և ստենտավորումներ, էմբոլիզացիաներ, սրտի աորտալ փականի պրոթեզավորումներ, բարդ և եզակի այլ միջամտություններ։

Բժշկական ծառայություններն առավել հասանելի և դյուրին դարձնելու նպատակով «Էրեբունի» բժշկական կենտրոնի ղեկավարությունն այժմ թվայնացնում է փաստաթղթաշրջանառությունը՝ կիրառելով առաջատար համակարգեր։ Այսօր հիվանդները կամ նրանց հարազատները կենտրոնում ծառայություններ ստանալու համար այլևս լրացուցիչ քաշքշուկների մեջ չեն ընկնում, կենտրոնացվել են ինչպես ծառայություններն, այնպես էլ սպասարկման ծրագրերը։ Ժամանակի խնայողության և հարմարավետության նպատակով բժշկական հետազոտությունների պատասխանները տրամադրում են նաև online «Էրեբունի» բժշկական կենտրոնի www.erebunimed.com պաշտոնական կայքի և հավելվածի միջոցով։ Հավելվածն անվճար կարելի է ներբեռնել App Store և Play Market հարթակներից։

«Էրեբունի» սրտաբանական կենտրոնն աշխատում է բժշկագիտության միջազգային ուղեցույցներով, մասնագետները մշտապես վերապատրաստվում են աշխարհի առաջատար սրտաբանական կլինիկաներում։ Սրտաբանության եվրոպական միության (ESC) Սրտի անբավարարության ասոցիացիայի (HFA) հետ էլ պարբերաբար գիտական կոնֆերանսներ և դասընթացներ են անցկացվում։

Հաշվի առնելով «Էրեբունի» սրտաբանական կենտրոնի հնարավորությունները՝ Համլետ Հայրապետյանը Սրտաբանության եվրոպական միությանը (ESC) հավաստագրման հայտ էր ներկայացել։

Սրտաբանության եվրոպական միության (ESC) Սրտի անբավարարության ասոցիացիայի (HFA) ուսումնասիրությունների արդյունքում բոլորովին վերջերս «Էրեբունի» սրտաբանական կենտրոնը Սրտի անբավարարության (ICARe-HF) հավաստագիր է ստացել և ճանաչվել է որպես «Խնամքի որակի մասնագիտացված կենտրոն» (QCC)։

Հավաստագիրը Եվրոպայի տարածաշրջանում գործող մասնագիտացված կենտրոնների համար է և շնորհվում է այն կլինիկաներին, որտեղ հիվանդների բուժման չափորոշիչներն ամբողջությամբ ներդրվել են և մշտապես կիրառվում են բոլոր էտապներում։

«Էրեբունի» սրտաբանական կենտրոնն այսուհետ այն առաջատար կլինիկաների շարքում է, որոնք ևս անցել են հավաստարմագրման երկար ճանապարհը։

«Էրեբունի» սրտաբանական կենտրոնը Եվրոպայում առաջատարների շարքում է նաև տեխնիկական հագեցվածությամբ, մասնագիտական ներուժով, խնամքի և բուժման որակի չափորոշիչներով։

Այս նոր կոչումը՝ (ICARe-HF-ը) «Ոսկե չափանիշը» այսօր էլ ավելի է պարտավորեցնում կենտրոնին՝ հանրապետությունում պահպանել հռչակած նշաձողը և մշտապես կատարելագործել մատուցվող ծառայությունները։

Սրտաբանական կենտրոն
+374 10 47 11 00
QR
Price list QR