Loading

Emergency կլինիկական օրդինատուրայի ծրագիր

14.04.2025

Առաջին անգամ Հայաստանում բժիշկներն անհետաձգելի բուժօգնության մասնագետի որակավորում ստացան:

Առողջապահության Ազգային ինստիտուտի և ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի Եյլի համալսարանի բժշկական դպրոցի համագործակցության արդյունքում ավարտվեց 18 ամսվա տևողությամբ կլինիկական օրդինատուրայի ծրագիրը, որը կայացավ մեր հայրենակից, Եյլի համալսարանի բժշկական դպրոցի անհետաձգելի և շտապօգնության ամբիոնի դոցենտ՝ Շերոն Անուշ Չեքիջյանի ջանքերով: Ծրագիրը մեկնարկել էր 2023 թվականի սեպտեմբերի 1-ից, դասընթացներին մասնակցել են Երևանի և մարզերի պետական ու մասնավոր բժշկական կենտրոնների անհետաձգելի բուժօգնության շտապօգնության ծառայությունների մասնագետները: Ընտրված 13 ուղղությունով խորացված գիտելիքները, արտասահմանցի գործընկերների փոխանցած փորձն ու վարպետությունը կօգնեն Հայաստանում բարձրացնել անհետաձգելի բուժօգնության մատուցման որակը և նոր նշաձող սահմանել ոլորտում:

Ծրագիրը նպաստելու է Հայաստանում անհետաձգելի բուժօգնության բոլորովին նոր՝ աշխարհում ընդունված մոդելի կայացմանը:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի անհետաձգելի բժշկական օգնության բաժանմունքի ղեկավար Արմինե Սանամյանը և ծառայության մյուս մասնագետներն այս ամիսների ընթացքում դասընթացներին զուգահեռ սերտորեն համագործակցել են Եյլի միավորված հայկական անհետաձգելի և շտապօգնության կլինիկական օրդինատուրայի ծրագրի մասնակիցների հետ, նրանց հյուընկալել «Էրեբունի» բժշկական կենտրոնի անհետաձգելի բժշկական օգնության բաժանմունքում: Ծառայությունը հանրապետությունում տարբերվում է ինչպես կառուցվածքով, աշխատելաոճով, այնպես էլ սարքավորումներով և համակարգերով:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի հիմնադիր պրոֆեսոր Հարություն Քուշկյանի նախագծով կառուցված Emergency ծառայության հիմնական և միակ նպատակը բուժառուի շահն է. ճիշտ կողմնորոշվել, արագ գործել, կյանքեր փրկել:

Emergency կլինիկական օրդինատուրայի ծրագիր
Feedback
+374 10 47 11 00
QR
Price list QR