Loading

Դիաբետի դպրոց

19.02.2024

Դիաբետի դպրոց
Դիաբետի դպրոց
Դիաբետի դպրոց
Դիաբետի դպրոց
Դիաբետի դպրոց
Դիաբետի դպրոց
Դիաբետի դպրոց
Դիաբետի դպրոց
Դիաբետի դպրոց
Դիաբետի դպրոց

«Էրեբունի» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում այսուհետ գործելու է Դիաբետի դպրոց: Պոլիկլինիկայում հաշվառված հիվանդները պարբերաբար կմասնակցեն դասընթացների, մասնագետների հետ կքննարկեն շաքարային դիաբետի վարման կարգը, դրա իրականացման հետ կապված խնդիրները: Ինչպես պոլիկլինիկայի, այնպես էլ բժշկական կենտրոնի մասնագետները նրանց կներկայացնեն հիվանդության առանձնահատությունները, շաքարային դիաբետի կառավարման հմտությունները և հնարավոր բարդությունները: Բացի էնդոկրինոլոգներից, Դիաբետի դպրոցի դասընթացներին կմասնակցեն նաև նեղ մասնագետները` շաքարային դիաբետի պատճառով առաջացող հիվանդությունների կանխարգելման և բուժման նպատակով:

Հայտնի է, որ դիաբետի ոչ ճիշտ վերահսկման հետևանքով կարող են բազմաթիվ բարդություններ զարգանալ. հիպերգլիկեմիա` արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ իջեցում, ակնային բարդություններ` դիաբետիկ ռետինոպատիա, երբ արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակը ախտահարում է ակնահատակի միկրոանոթային ցանցը, սրտանոթային և երիկամային մի շարք բարդություններ` դիաբետիկ նեֆրոպատիա և բազմաթիվ այլ խնդիրներ: Սակայն այս ամենից կարելի է խուսափել ճիշտ ինքնահսկման, հաճախակի շաքարաչափման, թիրախային ցուցանիշների վերահսկման և խնամքի կանոնները պահպանելու միջոցով:

Դիաբետի դպրոցի առաջին դասընթացի ժամանակ «Էրեբունի» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի էնդոկրինոլոգ Լորետա Անտոնյանը հիվանդների հետ քննարկել է շաքարային դիաբետի բարդությունները, իսկ ակնաբուժական ծառայության ղեկավար Դիանա Զարեմբոն ներկայացրել է դիաբետի հետևանքով առաջացող ակնային խնդիրները` դիաբետիկ ռետինոպաթիայի զարգացումը:

Դասընթացի ավարտին առողջապահության նախարարության կողմից տրված շաքարային դիաբետի վերահսկման, խնամքի և բարդությունների վերաբերյալ տեղեկատվական նյութերը տրամադրել են բուժառուներին:

+374 10 47 11 00
QR
Price list QR