«Էրեբունի» ԲԿ ակնաբուժական ծառայությունը մասնակցել է Հայաստանի ամենամեծ ակնաբուժական համաժողովին: Պաստիկ վիրաբույժների և օկուլոպլաստիկ ակնաբույժների համատեղ սեկցիայի ընթացքում «Էրեբունի» ԲԿ ակնաբուժական ծառայության ղեկավար Դիանա Զարեմբոն ներկայացրել է «Էրեբունի» ԲԿ լավագույն փորձը, բուժման հնարավորությունները, մեթոդները: Ծառայության բժիշկներ Աննա Դալլաքյանը,Մարիամ Գասպարյանը և Ռոբերտ Մելքոնյանը ներկայացրել են կլինիկական բարդ և հաջողված դեպքերը:
Ակնաբուժական ծառայությունում իրականացվում են գործիքային հետազոտություններ, բուժում, ինչպես նաև աչքի տարբեր միջամտություններ և վիրահատություններ: Հատուկ ուշադրություն է դարձվում աչքի պլաստիկ վիրահատություններին: Ակնաբուժական ծառայությունում որակյալ և բարձրակարգ բուժօգնություն է ցուցաբերվում առանց տարիքային սահմանափակման: Ծառայությունը հագեցած է աչքի տարբեր հիվանդությունների ախտորոշման և բուժման նորագույն սարքավորումներով, որոնք ապահովում են գերճշգրիտ պատկերներ: