Loading

ISO 9001

07.06.2024

Հայաստանում բժշկական օգնության ամենաբարձր որակ, լավագույն սարքավորումներ, պրոֆեսիոնալ մասնագետներ և անվտանգ բուժսպասարկում. «էրեբունի» բժշկական կենտրոնը ստացել է Որակի կառավարման համակարգի ISO 9001 ստանդարտ, մշակված Ստանդարտացման միջազգային կազմակերպության կողմից:

ISO 9001 ստանդարտի նպատակն է հետևողականորեն բարելավել հաճախորդների պահանջները և բարձրացնել վերջիններիս բավարարվածությունը:

Որակի կառավարման համակարգի միջազգային ISO 9001 ստանդարտի հավաստագիրը նշանակում է, որ Էրեբունին աշխատելու է աշխարհի լավագույն բժշկական կենտրոնների չափորոշիչներով:

Միջազգային որակավորման գործընթացը բժշկական կենտրոնն իրականացնում է Management Mix խորհրդատվական և ուսումնական ընկերության հետ, որը գործունեություն է իրականացնում 33 երկրում:

Աշխարհում առաջատար կլինիկաների հետ նույն հարթակի վրա կանգնելու համար բավարար չէ լավագույն մասնագետներ, նորագույն սարքավորումներ ունենալը, գործի կազմակերպման համար անհրաժեշտ է ներդնել և մշտապես կիրառել միջազգային որակի կառավարման հատուկ պրոտոկոլներ:

«էրեբունի» բժշկական կենտրոնը հաստատակամ է՝ Հայաստանում ստեղծել միջազգային ստանդարտի ծառայություններ, մշտապես պահպանելով հանրապետությունում առաջատար և լավագույն բժշկական կենտրոնի համբավը:

Հավատարմագրման գործընթացից ի վեր իրականացվել են լայնածավալ աշխատանքներ, որակի ներդրման և կառավարման համար ներգրավվել են բժշկական կենտրոնի բոլոր օղակները: Քանի որ բուժօգնության մատուցման որակի կառավարումն սկսվում է բուժքույրական գործից՝ կենտրոնի բուժքույրերն աշխատանքին զուգառեռ վերապատևաստվել են, կատարելագործել հմտությունները, հավատարմագրվել, իսկ շատերը դասընթացավարի կարգավիճակ են ստացել: Այս ընթացքում գործընթացին միացել են նաև բժիշկները, բաժանմունքներն անցել են աուդիտորական փորձաքննություններ: Մեկուկես տարի առաջ մեկնարկած աշխատանքն այսօր նշանավորվում է հավաստագրով:

Սա միջազգային որակավորման մեծ գործընթացի առաջին և լուրջ քայլն է: Վերջնանպատակը հեղինակավոր Joint Commission International JCI հավատարմանգրումն է: Ընդհանուր առմամբ ISO 9001 ստանդարտը ներդրված է աշխարհի շուրջ 500.000 խոշոր բուժհաստատությունում, իսկ Joint Commission International JCI հավատարմագրում ունի 900-ը:

«էրեբունի» բժշկական կենտրոնի հիմնադիր պրոֆեսոր Հարություն Քուշկյանի համար կենտրոնի զարգացման առաջնահերթությունների ցանկում որակի կառավարումը գերակա ուղղություն է: Սա երկար և պատասխանատու ճանապարհ է, որն առաջին հերթին պահանջում է հաստատակամություն, որպեսզի Հայաստանի խոշոր բժշկական կենտրոնը հայտնվի աշխարհի լավագույն բժշկական հաստատությունների քարտեզի վրա՝ այնտեղ պահպանելու իր կայուն տեղն ու դիրքը՝ որպես տարածաշրջանում որակյալ բուժօգնության մատուցման գլխավոր կառույց:

ISO 9001
ISO 9001
ISO 9001
ISO 9001
ISO 9001
ISO 9001
+374 10 47 11 00
QR
Price list QR