Loading

Գինեկոլոգիական ուլտրաձայնային հետազոտություն

Ինչպես նախապատրաստվել գինեկոլոգիական ուլտրաձայնային հետազոտությանը

Գինեկոլոգիական ուլտրաձայնային հետազոտությունը փոքր կոնքի օրգանների ախտորոշիչ մեթոդ է, որը թույլ է տալիս ստանալ ներքին օրգանների հստակ պատկեր և բացահայտել խնդիրները՝ վաղ փուլերից։ Գինեկոլոգիական ուլտրաձայնային հետազոտությունն անցավ է, արագ է իրականացվում (10-15 րոպե) և առավելագույն տեղեկատվություն է տալիս կնոջ վերարտադրողական օրգանների վիճակի մասին։

Գինեկոլոգիական ուլտրաձայնային հետազոտությունը հիմնականում կատարվում է դաշտանային ցիկլի 5-8-րդ օրը: Իսկ ցիկլի մյուս օրերին նշանակվող հետազոտությունների վերաբերյալ հարցերը քննարկել բուժող բժշկի հետ:

Գինեկոլոգիական ուլտրաձայնային հետազոտությունը կատարվում է 3 եղանակով

  • տրանսաբդոմինալ (որովայնային)
  • տրանսվագինալ (հեշտոցային)
  • տրանսռեկտալ (ուղիղ աղիքով)

Տրանսաբդոմինալ (որովայնային) և տրանսռեկտալ (ուղիղ աղիով) եղանակներով կատարվող ուլտրաձայնային հետազոտություններն առավելապես իրականցվում են այն դեպքերում, երբ կինը չի ապրում սեռական կյանքով:

Սեռական կյանքով ապրող կանանց ցուցվում է տրանսվագինալ (հեշտոցային) ուլտրաձայնային հետազոտություն:

  • Ուլտրաձայնային որովայնային (տրանսաբդոմինալ) հետազոտության համար անհրաժեշտ է
  • երկու ժամ առաջ 1 լիտր ջուր խմել
  • ներկայանալ լիքը միզապարկով

Ուլտրաձայնային հեշտոցային (տրանսվագինալ) հետազոտությանն անհրաժեշտ է ներկայանալ դատարկ միզապարկով

Ուղիղ աղու միջոցով (տրանսռեկտալ) կատարվող ուլտրաձայնային հետազոտությանն անհրաժեշտ է ներկայանալ դատարկ աղիներով:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը ուլտրաձայնային հետազոտություններն իրականացվում են General Electric Voluson ուլտարձայնային վերջին սերնդի սարքավորումներով` E8, E10 և E 22 էքսպերտ դասի սարքավորումներով: Ուլտրաձայնային այս համակարգերը մեկտեղում են առաջադեմ բոլոր տեխնոլոգիաները, ապահովում են պատկերի գերազանց որակ, օժտված են բարձր ինֆորմատիվությամբ:

+374 10 47 11 00
QR
Price list QR