Գերձայնային հետազոտությունը կամ սոնոգրաֆիան օրգան-համակարգերի կառուցվածքի և գործունեության ուսումնասիրումն է գերձայնի միջոցով:
Գերձայնը կամ ուլտրաձայնն անվտանգ և անցավ, բարձր հաճախականության և մարդու ականջի համար անընկալելի ձայնային ալիք է:
Սոնոգրաֆիայով ներքին օրգանները պատկերվում են մեկ հարթության մեջ: «Էրեբունի» բժշկական կենտրոնի սոնոգրաֆիկ սարքերը թույլ են տալիս ստանալ օրգանների եռաչափ ծավալային պատկերներ: Ստանդարտ սոնոգրաֆիկ հետազոտության «թիրախ» օրգաններն են՝ վահանաձև գեղձը, ավշագեղձերը, թքագեղձերը, ենթամաշկային փափուկ հյուսվածքները, հոդերը, լյարդը, լեղուղիները, լեղապարկը, փայծաղը, ենթաստամոքսային գեղձը, երիկամները, միզապարկը, կանանց մոտ՝ արգանդը, ֆալոպյան փողերը, ձվարանները, տղամարդկանց մոտ՝ շագանակագեղձը, սերմնաբշտերը, ամորձիները:
Հետազոտման ցանկալի է ներկայանալ քաղցած, լիքը միզապարկով:
Կարևոր է իմանալ՝
Սոնոգրաֆիկ հետազոտւթյան արդյունքը տրամադրվում է հետազոտությունից անմիջապես հետո:
Հետազոտությունը պետական պատվերի կամ ապահովագրության շրջանակներում կատարելու համար անհրաժեշտ է համաձայնեցնել հատուցումը համապատասխան բաժանմունքի հետ, հակառակ դեպքում հետազոտությունը հնարավոր է կատարել միայն վճարովի հիմունքներով
«Էրեբունի» բժշկական կենտրոնում կատարված հետազոտությունների արդյունքները և պատասխանները կարող եք տեսնել www.erebunimed.com պաշտոնական կայքում: