Loading

Ռադիոյոդաթերապիա

Ինչպես նախապատրաստվել ռադիոյոդաթերապիայի

Ռադիոյոդաթերապիան իրականացվում է ՝

  • վիրահատությունից 4-5 շաբաթ անց
  • Լ-տիրոքսինի ընդունուման պահից 3-4 շաբաթ անց
  • էլեկտրասրտագրություն (ԷՍԳ) յոդաթերապիայից 3 օր առաջ
  • համակարգչային տոմոգրաֆիա՝ կոնտրաստ նյութի կիրառմամբ (յոդաթերապիայից 2-3 ամիս առաջ)
  • դադարեցնել յոդ պարունակող դեղամիջոցների և սննդի օգտագործումը
  • խորհուրդ է տրվում խուսափել հղիությունից

Թույլատրվում է յոդի քիչ պարունակությամբ

  • բոլոր տեսակի թարմ և սառեցված մրգեր, բանջարեղեններ
  • ընկուզեղեն
  • միս (հավի, տավարի, հնդկահավի)
  • կաթնամթերք
  • քիչ քանակությամբ ձվի սպիտակուց
  • հաց, եգիպտացորեն, բրինձ, վերմիշել, կրեկերներ
  • սուրճ, կակաո, շաքար, մեղր
  • ոչ ալկոհոլային խմիչքներ, որոնք չեն պարունակում կարմիր գունանյութ

Արգելվում է

  • յոդացված կամ ծովային աղ
  • ծովամթերք և ջրիմուռ
  • պահածոյացված մրգեր և բանջարեղեն
  • սոյա և լոբազգիներ
  • շոկոլադ (հատկապես կաթնային)
  • կարմիր գունանյութ պարունակող խմիչքներ
  • հանքային ջուր

Հիվանդանոց ներկայանալիս բերել 3 օրվա համար նախատեսված ներքնազգեստ, հագուստ, հողաթափեր, սրբիչ (լոգանքի, երեսի) և սպիտակեղեն, որը կմնա հիվանդանոցում:

Թույլատրվում են անձնական իրեր, այդ թվում գիրք, հեռախոս, նոութբուք: Անձնական հիգիենայի պարագաները (օճառ, շամպուն) տրամադրում է հիվանդանոցը: Ցանկության դեպքում կարող եք բերել ձեր հետ:

Կարևոր է իմանալ՝

  • հիվանդանոցից դուրս գրվելուց հետո սահմանափակել շփումը հասարակության և ընտանիքի անդամների հետ
  • պահպանել նվազագույնը 1-1,5մ հեռավորություն և երկար չգտնվել փակ տարածության մեջ
  • սահմանափակել շփումը երեխաների եւ հղիների հետ 21 օր
  • հիվանդանոցից դուրս գրվելուց հետո կարող եք գնալ սեփական ավտոմեքենայով, սակայն արգելվում է օգտվել հասարակական տրանսպորտից 10 օր
  • հիվանդանոցից դուրս գրվելուց հետո բժիշկը կտրամադրի փաստաթուղթ ճառագայթային բուժում անցնելու մասին, ինչն անհրաժեշտ է սահման հատելու ժամանակ

Feedback
+374 10 47 11 00
QR
Price list QR