Ինչպես նախապատրաստվել հոլտեր հետազոտությանը
Ինչ է հոլտերը
Հոլտերը կարևոր գործիքային հետազոտություն է, որը սրտի աշխատանքի ամբողջական պատկերն է գնահատում: Այն էլեկտրասրտագրության միջոցով (ԷՍԳ) սրտի աշխատանքը մշտադիտարկման է ենթարկում հատուկ` հոլտեր սարքի միջոցով, որը տեղադրվում է 24-72 ժամ տևողությամբ:
Հոլտեր հետազոտություն նշանակվում է`
սրտի ռիթմի խանգարման կասկածի դեպքում, ինչպիսիք են` սրտի արագ բաբախյուն, սրտի անկանոն աշխատանք
գլխապտույտի կամ ուշագնացության դեպքում
առիթմիաների բուժման արդյունավետության գնահատման ժամանակ
հետևյալ գանգատների դեպքում` ցավ կրծքավանդակում, շնչարգելություն և սրտանոթային այլ խնդիրներ
Հոլտեր հետազոտության համար հատուկ նախապատրաստվելու կարիք չկա: Միայն տղամարդկանց դեպքում ցանկալի է, որ կրծքավանդակը նախապես սափրած լինի ։
Սարքի տեղադրում
Փոքրիկ էլեկտրոդները րոպեների ընթացքում տեղադրվում են կրծքավանդակի վրա, որոնք միացվում են ձայնագրող շարժական սարքին, ինչն էլ կարելի է կրել գոտու վրա։
Հոլտեր սարքով լողանալն խստիվ արգելվում է:
Մշտադիտարկում
Սարքի տեղադրումից հետո` 24-72 ժամվա ընթացքում, պացիենտը շարունակում է ապրել բնականոն կյանքով, միայն թղթի վրա նշում է ֆիզիկական ակտիվության, դեղերի ընդունման, լարված, սթրեսային և այլ իրավիճակների ժամանակահատվածը:
Սահմանված ժամանակահատվածի ավարտից հետո պացիենտը վերադառնում է բժշկական կենտրոն, որտեղ մասնագետը հանում է սարքը: Այնուհետև բժիշկը հավաքագրված տվյալները վերլուծում է:
Հոլտեր հետազոտությունները «էրեբունի» բժշկական կենտրոնում իրականացվում են ժամանակակից ՝ շվեցարական Schiller, իտալական CARDIOLINE և այլ բարձրակարգ սարքերի միջոցով։