Loading

Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա

Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա (ԷՆՄԳ) հետազոտության միջոցով ուսումնասիրվում է մկանների և ծայրամասային նյարդերի ֆունկցիոնալ վիճակը, մասնավորապես գնահատվում են ծայրամասային նյարդերի ամբողջականությունը , նյարդամկանային հաղորդականությունը և առհասարակ մկանի ֆունկցիոնալ վիճակը:

Այս հետազոտության միջոցով հստակ ախտորոշվում է մկանների և ծայրամասյին նյարդերի ախտահարման տեսակը, մակարդակը և աստիճանը:

Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա (ԷՆՄԳ) իրականացվում է ինչպես սուր, անյպես էլ քրոնիկ վիճակներում, ինչպես նաև մի շարք հիվանդությունների ախտորոշման և դինամիկ հսկողության դեպքերում:

Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա (ԷՆՄԳ) հետազոտւթյունն բժիշկը նշանակում է, եթե հիվանդը ունի «Գիյեն-Բարեի», «թունելային» համախտանիշեր, միասթենիա, կամ եթե բուժառուն նշում է վերջույթների ցավ, թմրածություն, թուլություն, այրոցի զգացումներ կամ նյարդամկանային հաղորդակցության խանգարումներ :

«Էրեբունի» բժշկական կենտրոնում էլեկտրոնեյրոմիոգրաֆիան իրականացվում է վերջին սերնդի Nihon Kohden Neuropack X1 MEB-2300 նորագույն սարքով:

Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա (ԷՆՄԳ) հետազոտություն անցնելու համար հատուկ ցուցումներ չկան:

+374 10 47 11 00
QR
Price list QR