Էլեկտրոէնցեֆալոգրաֆիա կամ ԷԷԳ հետազոտությունը գրանցում է ուղեղի էլեկտրական ակտիվությունը:
Ինչպես է կատարվում հետազոտոթյունը
Գլխի վրա տեղադրվում են փոքր էլեկտրոդներ` սենսորներ, որոնք հայտնաբերում և գրանցում են ուղեղի աշխատանքը։
Մեր կենտրոնում մասնագետներն աշխատում են Nihon Kohden Neurofax EEG-1200K սարքով, որը թույլ է տալիս կատարել ինչպես կարճատև, այնպես էլ երկարատև (24-ժամյա) ԷԷԳ տեսահետազոտություն։
Կենտրոնում իրականացվում են ԷԷԳ 3 տեսակի հետազոտություններ`
- 30 րոպե տևողությամբ՝ բազային ԷԷԳ հետազոտություն
- 60 րոպե տևողությամբ՝ անքուն գիշերից հետո ԷԷԳ հետազոտություն
- 24 ժամ տևողությամբ՝ ԷԷԳ տեսամոնիտորինգ
24 ժամյա ԷԷԳ տեսամոնիտորինգ անցնելուց առաջ պետք է իմանալ՝
- հետազոտությանը ներկայանալ մաքուր գլխով
- հետազոտության ընթացքում հիվանդասենյակում թույլատրվում է միայն մեկ խնամողի ներկա գտնվել
- հետազոտվողի հագուստը պետք է արձակելու հնարավորություն ունենա
- հետազոտության ընթացքում թույլատրվում է հիվանդասենյակ բերել և օգտագործել սեփական սնունդը և անհրաժեշտ դեղերը
ԾԱՆՈՒՑՈՒՄ
- հիվանդասենյակը տեսաձայնագրվում է
- իվանդասենյակում խստիվ արգելվում է ծխելը
- կողմնակի անձանց մուտքը հիվանդասենյակ (բացառությամբ՝ խնամողի) արգելվում է։
- խստիվ արգելվում է ձեռք տալ հիվանդասենյակի սարքավորումներին
- ԷԷԳ տեսամոնիտորինգի ձայնագրությունը 5 աշխատանքային օրվա է պահպանվում
- եթե ցանկանում եք ձեռք բերել ձայնագրությունը, ապա անհրաժեշտ է նախքան հետազոտությունը այդ մասին տեղեկացնել բուժանձնակազմին և ներկայացնել նոր (փակ տուփով) 64 GB տարողությամբ էլեկտրոնային կրիչ (USB Flesh քարտ). ձայնագրությունն անվճար է տրամադրվում
- ԷԷԳ հետազոտության պատկերը (առանց ձայնագրության) պահպանվում է 3 ամիս։ Պատկերը ստանալու համար անհրաժեշտ նշված ընթացքում ներկայացնել նոր (փակ տուփով) 4 GB տարողությամբ էլեկտրոնային կրիչ (USB Flesh քարտ). պատկերն անվճար է տրամադրվում;