Loading

Էլեկտրոէնցեֆալոգրաֆիա

Էլեկտրոէնցեֆալոգրաֆիա կամ ԷԷԳ հետազոտությունը գրանցում է ուղեղի էլեկտրական ակտիվությունը:

Ինչպես է կատարվում հետազոտոթյունը

Գլխի վրա տեղադրվում են փոքր էլեկտրոդներ` սենսորներ, որոնք հայտնաբերում և գրանցում են ուղեղի աշխատանքը։

Մեր կենտրոնում մասնագետներն աշխատում են Nihon Kohden Neurofax EEG-1200K սարքով, որը թույլ է տալիս կատարել ինչպես կարճատև, այնպես էլ երկարատև (24-ժամյա) ԷԷԳ տեսահետազոտություն։

Կենտրոնում իրականացվում են ԷԷԳ 3 տեսակի հետազոտություններ`

  • 30 րոպե տևողությամբ՝ բազային ԷԷԳ հետազոտություն
  • 60 րոպե տևողությամբ՝ անքուն գիշերից հետո ԷԷԳ հետազոտություն
  • 24 ժամ տևողությամբ՝ ԷԷԳ տեսամոնիտորինգ

24 ժամյա ԷԷԳ տեսամոնիտորինգ անցնելուց առաջ պետք է իմանալ՝

  • հետազոտությանը ներկայանալ մաքուր գլխով
  • հետազոտության ընթացքում հիվանդասենյակում թույլատրվում է միայն մեկ խնամողի ներկա գտնվել
  • հետազոտվողի հագուստը պետք է արձակելու հնարավորություն ունենա
  • հետազոտության ընթացքում թույլատրվում է հիվանդասենյակ բերել և օգտագործել սեփական սնունդը և անհրաժեշտ դեղերը

ԾԱՆՈՒՑՈՒՄ

  • հիվանդասենյակը տեսաձայնագրվում է
  • իվանդասենյակում խստիվ արգելվում է ծխելը
  • կողմնակի անձանց մուտքը հիվանդասենյակ (բացառությամբ՝ խնամողի) արգելվում է։
  • խստիվ արգելվում է ձեռք տալ հիվանդասենյակի սարքավորումներին
  • ԷԷԳ տեսամոնիտորինգի ձայնագրությունը 5 աշխատանքային օրվա է պահպանվում
  • եթե ցանկանում եք ձեռք բերել ձայնագրությունը, ապա անհրաժեշտ է նախքան հետազոտությունը այդ մասին տեղեկացնել բուժանձնակազմին և ներկայացնել նոր (փակ տուփով) 64 GB տարողությամբ էլեկտրոնային կրիչ (USB Flesh քարտ). ձայնագրությունն անվճար է տրամադրվում
  • ԷԷԳ հետազոտության պատկերը (առանց ձայնագրության) պահպանվում է 3 ամիս։ Պատկերը ստանալու համար անհրաժեշտ նշված ընթացքում ներկայացնել նոր (փակ տուփով) 4 GB տարողությամբ էլեկտրոնային կրիչ (USB Flesh քարտ). պատկերն անվճար է տրամադրվում;

+374 10 47 11 00
QR
Price list QR