Loading

Պտղի դոպլեր հետազոտություն

Ինչպես նախապատրաստվել դոպլեր հետազոտությանը

Դոպլեր հետազոտությունը հղիության ընթացքում իրականացվող կարևոր հետազոտություն է:

Դոպլերոգրաֆիան ուլտրաձայնային հետազոտության մի մասն է և վերջինի հետ միաժամանակ է իրականացվում: Այն թույլ է տալիս գնահատել արգանդ-ընկերք-պտուղ համակարգի արյան հոսքը և բավարար չափով տեսնել պտղի ներարգանդային վիճակը:

Հետազոտության արդյունքներով հնարավոր է կանխատեսել պրեէկլամպսիայի զարգացման ռիսկը, պտղի սնուցման խանգարումները, հիպոքսիայի առկայությունը, բացահայտել ընկերքի անբավարար գործունեությունը:

Դոպլերոգրաֆիան բացարձակ անվտանգ հետազոտություն է և չունի հակացուցումներ: Ինչպես նաև, այն հատուկ նախապատրաստություն չի պահանջում:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը ուլտրաձայնային հետազոտություններն իրականացվում են General Electric Voluson ուլտարձայնային վերջին սերնդի՝ E8, E10 և E 22 էքսպերտ դասի սարքավորումներով: Ուլտրաձայնային այս համակարգերն ապահովում են պատկերի գերազանց որակ և բարձր ինֆորմատիվություն:

+374 10 47 11 00
QR
Price list QR