Ծննդատան հեռախոսահամար +374 10 47 10 00
Հանրապետության ամենախոշոր ծննդատներից է և ՀՀ առողջապահության նախարարության չափորոշիչներով համարվում է ամենաբարձր՝ 3-րդ մակարդակի ծննդատուն: Այստեղ գրանցվում են հանրապետության ամենաշատ թվով ծնունդները՝ տարեկան շուրջ 6000 ծնունդ: Ծննդատունը համալրված է նորագույն բժշկական սարքավորումներով, տեխնիկական հնարավորություններով, իսկ կազմակերպչական լուրջ աշխատանքի և մասնագետների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ այն արդեն երկար տարիներ պահպանում է առաջատարի դիրքերը՝ գրանցելով բժշկական լուրջ հաջողություններ և նորարարություններ: Ծննդատանը տարեկան 30.000 կին ստացիոնար բուժօգնություն է ստանում: Ծննդատունը ղեկավարում է հանրապետության լավագույն մանկաբարձ-գինեկոլոգ Անդրանիկ Պողոսի Պողոսյանը: